National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Zadig Mouradian
Dr. of Phys.-Math. Sciences
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
Scientific Results
07/03/2023
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում բացահայտել են կաթնաթթվային բակտերիաների շտամներ, որոնք կարող են օգտագործվել սննդամթերքի կենսապահածոյացման համար

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում բացահայտել են, որ կաթնաթթվային բակտերիաների (ԿԹԲ) շտամները և դրանց աճեցումից հետո ստացված հակամանրէային պատրաստուկները՝ բակտերիոցինները, ճնշում են կաթնամթերք փչացնող միկրոօրգանիզմների աճը տարբեր արդյունավետությամբ:

Հակամանրէային ակտիվությամբ բնական նոր միջոցների ստացումը գերխնդիր է ժամանակակից բժշկության համար: Վերջին տարիներին Հայաստանում խիստ ավելացել է տարբեր  կաթնամթերքներից և մսամթերքներից սննդային թունավորումների հաճախականությունը: Ըստ ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տվյալների՝ վարակների հիմնական հարուցիչները Escherichia coli  և Staphylococcus aureus մանրէներն են:

 

«Վերջին տասնամյակի ընթացքում մեր կողմից իրականացվել է կաթնաթթվային բակտերիաների նոր էնդեմիկ շտամների մեկուսացում և հետազոտում: Ուսումնասիրվել է կաթնաթթվային բակտերիաների ավելի քան 20 նույնականացված շտամների և դրանց բակտերիոցինների  հակամանրէային  ակտիվության տիրույթը՝ սննդի արդյունաբերության մեջ որպես բնական կենսապահածոյացման միջոցներ կիրառելու նպատակով: Պարզել ենք, որ առավել բարձր արգելակիչ ակտիվություն ցուցաբերել են L.helveticus KG5', L.acidophilus 1991, L.rhamnosus 20-12, Ent. faecium KE 5 և Lactococcus lactis subsp. Diacetylactis շտամները»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Պրոբիոտիկների  կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող,  կենսաբանական գիտությունների թեկնածու Քրիստինա  Կարապետյանը: 

Ներկայացված հետազոտության  արդյունքներն ունեն կիրառական  նշանակություն  սննդարդյունաբերության մեջ ներդրման համար: Հակամանրէային ակտիվությամբ օժտված ԿԹԲ-ների շտամների հիման վրա կարող են մշակվել  նոր` բազմակի շտամներ պարունակող տեղական արտադրության մերաններ, որոնք մրցունակ կլինեն կաթնամթերքի  արտադրություններում օգտագործվող  ներկրվող  առևտրային մերանների հետ: Կաթնաթթվային մանրէների կողմից սինթեզվող հակամանրէային նյութերը կարող են օգտագործվել որպես բնական կոնսերվանտներ՝ սննդամթերքների կենսապահածոյաման և դրանց պիտանելիության ժամկետների երկարացման համար: 

Հետազոտությունն իրականացվել է «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Պրոբիոտիկների կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում՝ բազային ֆինանսավորմամբ իրականացված 2020 թ. «Սննդամթերքի երկարատև պահպանման մանրէաբանական մեթոդի մշակում» և 2021 թ. «Կաթնաշոռի որոշ տեսակների երկարատև պահպանման մանրէաբանական մեթոդների մշակում» թեմաների շրջանակներում, ինչպես նաև ԳԿՀԱՀ (ANSEF) ՀՕՖ N 20AN:NS-biotech-2244՝ «Կաթնաթթվային բակտերիաների կիրառումը` կաթնամթերքի կենսապահպանման (բիոկոնսերվացիայի) համար» դրամաշնորհի շրջանակներում:

Հետազոտության  արդյունքները  տպագրվել են միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածուում՝ Karapetyan K., Tkhruni F.,Chitchyan К.,BalabekyanTs., Khachatryan T.,Verdyan A. Using of Lactic Acid Bacteria for Biopreservation of Dairy Products. International Conference on Biotechnology and Health (ICBH). October 29–31,  2020, Yerevan, Armenia. P. 84-85.

Գիտահետազոտական աշխատանքներում ներգրավված են «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Պրոբիոտիկների  կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի երիտասարդ գիտնականներ:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
07.03.2023թ.


Notices








Ս.թ. հունիսի 5-ին ժամը 15:00 ՀՀ ԳԱԱ նիստերի կլոր դահլիճում տեղի կունենա գիտական զեկուցում հետևյալ թեմայով`«ԳԵՈՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ»

On 15 May 2024, at 14.00 a seminar on the topic "Astronomy in the crossroads of multidisciplinary and interdisciplinary sciences" will be held at the conference hall of Presidium of the NAS RA, which will be presented by the director of the Byurakan Astrophysical Observatory after V. Ambartsumian, cand.(phys.-math.) Areg Mickaelian

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
25/05/2024

«Անահիտ» հանդեսն այսօր էլ հետազոտության արժեքավոր աղբյուր է
1lurer.am
23/05/2024

17 գիտական դրամաշնորհ՝ ՀՕՖ-ից
1lurer.am
20/05/2024

Академик Kамалов и инновационная медицина
golosarmenii.am
19/05/2024

Շիրակի ջրանցքի հետազոտություն՝ կառուցումից մեկ դար անց
1lurer.am
This site has been visited
6 982 011

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:30, 27/05/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am