National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Ruben I. Azizyan
Dr. of Medicine, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Scientific Results
07/02/2023
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը լույս է ընծայել «The Annexation of Armenian Territories to Turkey and Soviet Azerbaijan in the 1920s–1930s» անգլալեզու կոլեկտիվ աշխատությունը

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը լույս է ընծայել դեռևս 2020 թվականին հրատարակված «Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին 1920–1930-ական թվականներին (187 էջ + 1 ներդիր և 2 քարտեզ) կոլեկտիվ աշխատության անգլալեզու՝ «The Annexation of Armenian Territories to Turkey and Soviet Azerbaijan in the 1920s–1930s» (Yerevan, 2021, 153 pages + 1 inlay and 2 maps) տարբերակը: 2022 թվականի տարեվերջին աշխատությունը հրատարակվել է նաև ռուսերենով՝ «Аннексия армянских территорий Турцией и Советским Азербайджаном в 1920–1930-х годах» (222 стр. + 2 вкл. и 2 карты), որում հեղինակների կողմից ներառվել են նոր նյութեր և փաստաթղթեր։

Աշխատության հեղինակներն են ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի փոխտնօրեն, առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը (նաև՝ խմբագիր), նույն ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը և ԵՊՀ պատմության ֆակուլտետի դոցենտ, պատմաբան-քարտեզագիր, պատմական գիտությունների թեկնածու Գեղամ Բադալյանը։ Հետազոտական աշխատանքների ընթացքում փաստաթղթերի հավաքմանը հեղինակներին օժանդակել է գիտական խմբի անդամ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի շրջանավարտ, Պատմության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Գայանե Ղազարյանը: 

Պատմաքաղաքական կարևոր և արդիական նշանակություն ունեցող կոլեկտիվ այս աշխատությունը հայ և արտասահմանյան գիտաքաղաքական և ընթերցող լայն շրջանակներին է ներկայացնում Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանների ձևավորման ընթացքը 1920-1930-ական թվականներին։ Ցույց է տրվում, թե ինչպես Հայաստանի և հայ ժողովրդի պատմական և քաղաքական ճակատագրում խորը հետք թողած Մոսկվայի և Կարսի 1921 թվականի պայմանագրերով, խորհրդային պետական ու կուսակցական մարմինների որոշումներով հայկական զգալի տարածքներ անցան Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին։ Դրա հետևանքով Խորհրդային Հայաստանը և այսօր նրա իրավահաջորդը հանդիսացող Հայաստանի Հանրապետությունը, ԼՂԻՄ-ը (ԼՂՀ, Արցախի Հանրապետություն) հայտնվեցին ռազմավարական տեսանկյունից անչափ խոցելի սահմաններում՝ պարփակվելով համապատասխանաբար 29.8 հազար և 4.4 հազար քառակուսի կմ տարածքի վրա: Տարածքային կորուստները հստակ արտացոլված են աշխատության հեղինակների կողմից պատրաստված և գրքերի հետ հրատարակված 2 թեմատիկ քարտեզներում։ 

«Աշխատությունում իրականացվել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Երևանի հայ-ռուսական համաձայնագրի, Մոսկվայի և Կարսի 1921 թվականի խորհրդա-թուրքական պայմանագրերի հոդվածների պատմաքննական և համեմատական վերլուծություն: Հատուկ ուշադրություն է դարձվել հայ-թուրքական տարածքային-սահմանային խնդիրներին: Դիտարկվել է այդ պայմանագրերի օրինականությունը, դրանց համապատասխանությունը միջազգային պայմանագրային իրավունքին: Համադրվել են հայկական շահերը ոտնահարող Մոսկվայի և Կարսի պայմանագրերի կնքման հանգամանքները: Սույն պայմանագրերով քեմալական Թուրքիային են անցել Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, իսկ Խորհրդային Ադրբեջանին՝ Շարուր-Նախիջևանը: 1921 թվականի ամռանը և աշնանը խորհրդային կուսակցական մարմինների որոշումներով Խորհրդային Ադրբեջանին են անցել Լեռնային Ղարաբաղը և Զանգեզուրի գավառի արևելյան մասերը: Անդրկովկասյան Դաշնության գոյության շրջանում (1922-1936թթ.) շարունակվել է «վիճելի» բնորոշումը ստացած հայկական տարածքների՝ Ալ լճերի (Ալագյոլար), Կապանին հարակից 21 գյուղակների տարածքների և այլ հողաշերտերի՝ Խորհրդային Ադրբեջանին միացման գործընթացը: Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին է կցվել իբրև ինքնավար տարածք ինքնավար մարզի կարգավիճակով: Ինքնավար մարզը խորհրդային պետականության դրսևորման ձևերից էր և ազգային-մշակութային, նաև որոշակի վարչական ինքնուրույնություն էր ենթադրում: Այն է՝ ԽՍՀՄ գոյության շրջանում ԼՂԻՄ-ը հստակ, կայուն կարգավիճակ ունեցող տարածք էր, ինչը, ի դեպ, ճանաչել է նաև Խորհրդային Ադրբեջանը»,- ասաց պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը՝ հավելելով, - Խորհրդային տարիներին Ադրբեջանին բռնակցված հայկական տարածքների զգալի մասն ազատագրվեց Արցախյան ազատագրական առաջին պատերազմում հայ ժողովրդի հերոսական հաղթանակների շնորհիվ»:

«Քաղաքական գործիչները, պետական պաշտոնյաները երբեմն վկայակոչում են պատմական հնարածին փաստերի մասին՝ իրենց քաղաքական-մեծապետական հավակնությունները հիմնավորելու նպատակով: Այդպիսի օրինակներից են վերջին տարիներին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հաճախակի հակահայ հայտարարությունները: Սույն կոլեկտիվ հետազոտության կարևորագույն արժեքներից է այն, որ այստեղ իրադարձությունները ներկայացված ու մեկնաբանված են առանց քաղաքական-քարոզչական մոտեցումների: Ուստի, անաչառ տեղեկատվություն փնտրող ընթերցողը դյուրին կերպով տեղեկություններ կգտնի խորհրդային առաջին տասնամյակներին հայ-ադրբեջանական սահմանագծի ձևավորման ընթացքի վերաբերյալ»,- ասաց աշխատության համահեղինակ Համո Սուքիասյանը:

Հետազոտությունն իրականացվել և տպագրվել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում իրականացվող «Հայոց պետականության հիմնախնդիրները հնագույն ժամանակներից մինչև 1918թ.: Հայաստանը և հայությունը նորագույն ժամանակաշրջանում: Հայկական հարց և Հայոց ցեղասպանություն: Աղբյուրագիտություն և պատմագրություն» բազային ֆինանսավորման ծրագրի (ղեկավար՝ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյան) շրջանակներում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
07.02.2023թ․


Notices








On 8-11 September, 2025, the Institute for Physical Research of NAS RA is holding the XIII International Conference on Magnetic and Superconducting Materials (MSM25) in Yerevan, Armenia

On 22–26 September, 2025, Institute for Informatics and Automation problems of NAS RA organizes the 15th International Conference on "Computer Science and Information Technologies - CSIT-2025" (Yerevan, Armenia)

On 22-26 September, 2025, the Institute of Mechanics NAS RA organizes IX international conference "Topical Problems of Continuum Mechanics" (Tsakhkadzor, Armenia)

On September 26-27, 2025 the Shirak Center for Armenological Studies of NAS RA invites you to Gyumri to participate in the 12th International Conference entitled "Historical and Cultural Heritage of Shirak: Contemporary Issues of Armenian Studies"

On October 17-18, 2025, the NAS RA, the Ministry of Education, Science, Culture and Sports of RA, the International Scientific and Educational Center of NAS RA will organize a "National Sciences, Mathematics, Technology, and Computer Science in the 21st Century: problems and solutions in the field of popularization and education" 8th Pan-Armenian Conference at the National Academy of Sciences of RA

The process of allocating full-time and part-time PhD admission slots for the 2026–2027 academic year has commenced. The deadline for application submission is October 20, 2025, at 18:00 (via Higher Education and Science Committee system: grants.hesc.am)

On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

Publications in Press
22/07/2025

Անտառների հետազոտություն և քարտեզագրում՝ նորաբաց լաբորատորիայում
1lurer.am
20/07/2025

Միջազգային գիտական դպրոց՝ խթանելու մաթեմատիկական հետազոտությունները
1lurer.am
19/07/2025

Սթրեսից դեպի կայունություն՝ նյարդահոգելեզվաբանի հետ
1lurer.am
11/07/2025

Կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են
1lurer.am
This site has been visited
7 415 685

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:37, 19/08/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am