National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Scientific Results
24/01/2023
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Բռնության և պատերազմի» թեմայով ուսումնասիրությունների արդյունքները հայաստանյան իրականության մասին պատկերացումների նորովի արժևորման հնարավորություններ են ստեղծում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտում 10 տարուց ավելի է՝ կատարվում են «Բռնության և պատերազմի» մարդաբանական ուսումնասիրություններ։ Դրանք բազմաշերտ են. նյութեր են հավաքվում և վերլուծվում են բախումների գոտու բնակչության և ընդհանուր հասարակության վրա բռնությունների և ռազմական բախումների պատմական և ընթացիկ դրվագների ազդեցությունները, դրանց անհատական և հասարակական ընկալումների, փախուստների, փախստականների հետագա կյանքի,  անցյալի պատմական բռնությունների անհատական և սոցիալական հիշողության և այդ հիշողության ձևավորման քաղաքականության թեմաները: Հետազոտություններն ընդգրկում են ինչպես ներպետական քաղաքական բռնությունների (էթնիկական աքսորներ, դեպորտացիաներ, ռազմական ուժով ճնշումներ, տեղափոխության հարկադրանքներ և այլն), այնպես էլ միջպետական լարվածությունների և ռազմական գործողությունների ընդհանուր հասարակական, մասնավոր՝ սահմանային գոտիների բնակչության վրա ազդեցությունները: 

2021թ. առաջին անգամ վերլուծվել են 1992թ. փետրվարի 26-ին հայկական ռազմական ուժերի կողմից Արցախի Խոջալու բնակավայրի գրավման և դրան հաջորդած օրերին բնակավայրի քաղաքացիական բնակչության ճակատագրի մանրամասներն արխիվային, դաշտային, հայկական, ադրբեջանական, ռուսական և անգլալեզու տպագիր աղբյուրների նյութերի համակցմամբ: Ներկայացվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատի ռազմական խմբավորումների կողմից Խոջալուի քաղաքացիական բնակչությանը հանցագործ խաբեությամբ զինված բախումների մեջ ներքաշելու ծրագիրը, ինչի հետևանքով  քաղաքացիական բնակչության զգալի մասը  բնակավայրը լքելուց հետո մեծ կորուստներ և զոհեր է ունեցել նահանջի ճանապարհին: Բացահայտվել է Խոջալու բնակավայրը գրավելու և «բնակչության նկատմամբ ցեղասպանական գործողություններ իրականացնելու» մասին ադրբեջանաթուրքական տարատեսակ՝ կեղծ գիտական, դիվանագիտական, մշակութային և այլ քարոզչական միջոցներով 28 տարիների ընթացքում ահռելի քանակով և լայնորեն տիրաժավորված կեղծիքը: Հետազոտության հիման վրա 2021թ. հրատարակվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանի հեղինակած «Խոջալուի «ցեղասպանությունը» և դրա առաքելությունը Ղարաբաղյան կոնֆլիկտում» գիտական աշխատությունը:

«Մեր նպատակային հետազոտությունները սկսվել են դեռևս 2010-2013թթ. Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Հայ-թուրքական հաշտեցման ծրագրի» շրջանակներում՝ Գերմանիայի «Դվվ ինտերնացիոնալ» (DVV International) կազմակերպության միջնորդությամբ: Դրանից հետո մենք աշխատել ենք ՀՀ պետական բյուջեից գիտական թեմաների ֆինանսավորման շրջանակներում: Որպես նպատակային հետազոտական աշխատանք «Պատերազմի մարդաբանություն» անվանվել է վերջին երեք տարիներին»,- ասաց Հրանուշ Խառատյանը:

Կատարվել են Թուրքիայում իրականացված հայերի և Դերսիմի ալեվիների ցեղասպանության, 1920թ. հայ-թուրքական պատերազմի, 1918-1920թթ. Կովկասում տեղի ունեցած հայ-թուրքական հակամարտության, 1992-1993թթ. «Արևելյան Անատոլիայից»՝ Արևմտյան Հայաստանի տարածքից տեղահանված բնակչության, 1980թ. հետո սկսված Ղարաբաղյան կոնֆլիկտի, դրանում առկա բռնության /դեպորտացիաների,  Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերի, փախստականության, կոնկրետ ռազմական բախումների և մարդկանց, հասարակությունների վրա դրանց հետևանքների և այդ հետևանքների մեկնաբանության, թշնամանքի և ատելության սերմանման քաղաքականության, պետությունների իշխանության կողմից հասարակական հիշողության ձևավորման քաղաքականության, ինքնությունների փոփոխության, նոր ինքնությունների ձևավորման, դրանց հետևանքների մարդաբանական ուսումնասիրություններ:

«Ուսումնասիրության արդյունքում հավաքվել են մեծ քանակությամբ դաշտային և արխիվային նյութեր Թուրքիայի գավառներում և Կոստանդնուպոլսում՝ ներկայիս Ստամբուլում, Հայաստանում, Արցախում, Ռուսաստանի Դաշնությունում, քրիստոնյա, իսլամացված քրդացած, թրքացած, արաբացած, ալեվիացած հայերի, զազա ալեվիների,  թուրքահայ փախստականների ժառանգների, ադրբեջանահայ փախստականության, ուդի փախստականների, փախստական և տեղափոխված սիրիահայերի վերաբերյալ: Արվել են դիտարկումներ Արցախի Հանրապետության տարածքում ավերված բնակավայրերում, հավաքվել են արխիվային նոր փաստաթղթեր, անց են կացվել նպատակային գիտաժողովներ, գրվել են մենագրություններ, հրատարակվել են ժողովածուներ, հոդվածներ գիտական պարբերականներում, ծանոթագրված և խմբագրված հուշագրություններ, գրախոսություններ: Թեմայի վերաբերյալ կազմակերպվել են ցուցահանդեսներ, դասախոսություններ և քննարկումներ նաև ՀՀ մարզերում»,- ասաց Հրանուշ Խառատյանը: 

Ուսումնասիրությունների հիման վրա հրատարակվել են շուրջ 80 աշխատություններ, գիտական հոդվածներ, գիտահանրամատչելի հոդվածներ, գրախոսություններ Հրանուշ Խառատյանի հեղինակությամբ և համահեղինակությամբ հայերեն,  անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն և թուրքերեն լեզուներով: ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ Գայանե Շագոյանը, Արսեն Հակոբյանը, Հարություն Մարությանը, Լևոն Աբրահամյանը, Աղասի Թադևոսյանը և այլոք բռնության և պատերազմի տարբեր խնդիրների մարդաբանական վերլուծությունների հրապարակումներով և գիտաժողովների ելույթներով անդրադարձել են բռնության լեզվի, զոհի թիրախավորման, հոգեբանության, խմբային մարդկային, այդ թվում էթնիկական վարքի, պաշտոնական և հանրային հիշողության և դրանց ձևավորումների քաղաքականության խնդիրներին: Նյութահավաքչությունը, վերլուծությունները շարունակվում են: 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
24.01.2023թ.


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 149 901

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:10, 12/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am