National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Vartan Gregorian
Dr., Professor
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
Scientific Results
17/01/2023
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ֆոտոնիկայի լաբորատորիայում մշակվել և իրականացվել են ֆոտովոլտայիկ լավիտներ միկրո- և նանոօբյեկտների գերման և ղեկավարվող տեղաշարժման համար

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Ֆոտոնիկայի լաբորատորիայում օպտիկական բեսելյան փնջի տեխնիկայի և LiNbO3: Fe բյուրեղի հիման վրա մշակվել և իրականացվել են ֆոտովոլտայիկ լավիտներ (tweezers) միկրո- և նանոօբյեկտների գերման և ղեկավարվող տեղաշարժման համար: Մշակված լավիտներն ունեն չիպ-սանդղակ (chip-scale), ինքնավար ռեժիմում աշխատելու ունակություն և հեռանկարային են որպես lab-on-a-chip սարքեր:

Այս եղանակը կապված է հոլոգրաֆիական տեխնիկայի հետ՝ անհամասեռ լազերային ճառագայթման միջոցով ֆոտոռեֆրակտիվ բյուրեղի ծավալում և մակերևույթի մոտ մեծ լարվածությամբ (~107 Վ/մ) ֆոտովոլտայիկ դաշտի գեներացման հետ: Այս ֆիզիկական երևույթը հեռանկարային է բյուրեղի մակերևույթի վրա էլեկտրաֆորետիկ և դիէլեկտրաֆորետիկ ուժերի միջոցով մեծ թվով միկրո- և նանոմասնիկների գերման և ղեկավարվող տեղաշարժման համար։ Որպես հիմնական բյուրեղային տարր օգտագործվել են երկաթով լեգիրված LN (LN:Fe) բյուրեղներն իրենց բացառիկ ֆոտոռեֆրակտիվ հատկությունների շնորհիվ։ «Մեր մոտեցման նորույթը բյուրեղի լուսավորման համար միլիվատային հզորությամբ անընդհատ, չտարամիտվող օպտիկական բեսելյան փնջի կիրառման մեջ է, որն ունի միկրոմետրական պարբերությամբ կոնցենտրիկ օղակների լուսային պատկեր։ Սա հանգեցնում է բյուրեղի ծավալում և նրա մակերևույթի վրա էապես բարձր կոնտրաստով երկչափ (2D), միկրոմետրական պարբերությամբ ֆոտովոլտայիկ դաշտերի բաշխվածության ձևավորմանը (~107 Վ/մ-ը գերազանցող)՝ այսպիսով ապահովելով միկրո/նանոօբյեկտների և լուծույթներում դիսպերսված նանոմասնիկների արդյունավետ 2D գերումը և ղեկավարվող տեղաշարժումը»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Ֆոտոնիկայի լաբորատորիայի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Ռաֆայել Դրամփյանը: Նա նշեց, որ մշակված ֆոտովոլտայիկ լավիտների յուրահատկությունն այն է, որ ֆոտովոլտայիկ դաշտերը բյուրեղում պահպանվում են շատ երկար՝ մինչև մեկ տարի, բյուրեղի փոքր հաղորդականության շնորհիվ՝ այսպիսով ապահովելով ինքնավար ռեժիմում աշխատող չիպ-սանդղակի (chip-scale) լավիտներ։

«Ինքնավար ռեժիմում աշխատող ֆոտովոլտայիկ լավիտները (lab-on-a-chip սարքեր) կարող են ինտեգրվել ցանկացած օպտիկական մանրադիտակի հետ, ինչը դարձնում է նրանց խոստումնալից տարբեր միկրո/նանոմասնիկների՝ ներառած կենսաբանական օբյեկտների, գերման, ղեկավարվող տեղաշարժման, տեսակավորման և իրական ժամանակում ուսումնասիրությունների համար»,- ասաց Ռաֆայել Դրամփյանը։ Հետազոտություններն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ֆոտոնիկայի լաբորատորիայում բազային ֆինանսավորման և, մասամբ, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի A-2130 ծրագրի շրջանակներում: «Ֆոտովոլտայիկ լավիտների  մշակմանը նպաստել են նաև  ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ֆոտոնիկայի լաբորատորիայի լայն միջազգային կապերը՝ Կանադայի Լավալի համալսարանի, Բելգիայի Գենտի համալսարանի, Գերմանիայի Մյունստերի համալսարանի, Ֆրանսիայի Ֆրենչ-Կոմտեի համալսարանի, Իտալիայի Սիենայի և Պադովայի համալսարանների հետ համագործակցությունը»,- ասաց Ռաֆայել Դրամփյանը:

Լիթիումի նիոբատի եւ Բեսելյան փնջերի տեխնիկայի հիման վրա մշակված ֆոտովոլտայիկ լավիտների մտահղացման և միկրո- և նանոմասնիկների ղեկավարվող տեղաշարժման և գերման իրականացման, ինչպես նաև նրանց կիրառության վերաբերյալ գիտական հոդված է տպագրվել «Journal of Optics & Laser Technology» հեղինակավոր ամսագրում՝ 3.86 ազդեցության գործակցով (L. Tsarukyan, A. Badalyan, R. Hovsepyan, R. Drampyan "Bessel beam approach for photovoltaic trapping of micro- and nanoparticles on Fe-doped lithium niobate crystal", Optics & Laser Technology 139, 106949- 1-9 (2021)):

«Ստացված գիտական արդյունքները և  lab-on-a-chip ֆոտովոլտայիկ լավիտների մշակումը  մեծ հետաքրքրություն են առաջացրել հատկապես երեք գիտական կենտրոններում՝ Department of Applied Physics and Photonics, VRIJE Universiteit Brussels (Belgium), Universite Laval, Department of Physics, Engineering Physics and Optics (Canada) և Complutense University of Madrid (Spain), որոնց հետ ներկայում նախապատրաստվում է համատեղ գիտական նախագիծ՝ Եվրոպական կամ միջազգային որևէ գիտական ծրագրի ներկայացնելու համար: Ստացված արդյունքները և կենսաբանական օբյեկտների հետազոտման նոր հնարավորությունները հետաքրքրութուն են առաջացրել նաև Երևանի պետական համալսարանի Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնում, որի հետ սկսվել է համագործակցութուն»,- ասաց Ռաֆայել Դրամփյանը:

Իրականացված հետազոտություններին և հրապարակված հոդվածի պատրաստման աշխատանքներին մասնակցել է երիտասարդ գիտնական ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Լուսինե Ծառուկյանը: 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին 
17.01.2023թ.


Notices








On April 23, 2024, at 10:30, the Annual General Meeting of NAS RA on the main results of the scientific and scientific-organizational activity of the National Academy of Sciences of the Republic of Armenia for 2023 will be held. The Annual General Meetings of the Divisions of Sciences will be held on April 22 at 10:00

The Institute of Physical Research of NAS of Armenia in collaboration with the IPR Armenia Optica Student Chapter have announced a photo contest entitled "Light through the Eyes of a Photographer" dedicated to the International Day of Light. The registration deadline for the competition is May 1

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

On April 5 2024, a seminar on the topic "Advanced channeling Technologies: Strong external Electromagnetic fields to guide charged and Neutral Beams" will be held at the conference hall of the NAS RA Presidum which will be presented by professor of the Institute of Nuclear Physics (Italy) Sultan Dabagov

On April 1st 2024, a seminar on the topic "Magnetometry with nuclear spin-polarized 14N in NV centers in diamond" will be held at the conference hall of the RA NAS Presidium which will be presented by professor of the University of Latvia Marcis Auzinsh

The Shirak Center for Armenological Studies of NAS RA is starting to publish the 1 (27) volume of the "Scientific Works" journal for 2024. Priority is given to articles in English and Russian. The deadline for receiving articles is March 1, 2024

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
26/04/2024

Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահ
armenpress.am
25/04/2024

Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա Անդրեասյան
1lurer.am
23/04/2024

Վերջին 3 տարիներին գերատեսչություններից որևէ պատվեր չի իջեցվել Ակադեմիային. ԳԱԱ-ն ամփոփեց 2023 թ. արդյունքները
news.am
19/04/2024

«Ուսումնասիրության արդյունքները կարող են հուսալի հիմք դառնալ Հովհաննես Չեքիջյանի կատարողական գործունեության հետագա հետազոտությունների համար»
aravot.am
This site has been visited
6 958 926

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:36, 26/04/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am