National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Armen Sedrakian
Dr. of Phys. and Math. Sciences, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Scientific Results
15/11/2022
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում բացահայտել են, թե ինչպես է հնարավոր բարձրացնել բյուրեղների օպտիկական որակը

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում ցույց են տվել, որ Lu3+ և Li+ իոնների համատեղ ներմուծումը Y3Al5O12:Ce3+ բյուրեղներ հնարավորություն է տալիս բարձրացնել բյուրեղների օպտիկական որակը հակադիրքային տեղակալումների փոփոխության և թափուրքների կոնցենտրացիայի նվազեցման հաշվին։ Li+ իոնները զբաղեցնում են միջհանգուցային դիրքեր և չեն փոխազդում Се3+ իոնների հետ, իսկ լիցքի պահպանումը կատարվում է թափուրքների կոնցենտրացիայի նվազեցման հաշվին։ Որպես արդյունք բարձրացվում է ճառագայթման տիրույթում բյուրեղների թափանցիկությունը և ճառագայթային կայունությունը: Պարզվել է, որ Tb3+ իոնները հնարավորություն են տալիս քանակապես գնահատել հակադիրքային արատների կոնցենտրացիան Y3Al5O12:Ce3+ և այլ բյուրեղներում։ Բյուրեղներն աճեցվել են Բրիջմենի եղանակով՝ արգոն-ջրածին միջավայրում մոլիբդենային հալամանների կիրառմամբ։

Ոչ համարժեք տեղակալումները բյուրեղների արատների մեջ հատուկ տեղ են զբաղեցնում։ Y3Al5O12:Ce կառուցվածքում յուրաքանչյուր իոն զբաղեցնում է որոշակի դիրք: Սակայն բյուրեղներում տեղի  ունեն և խախտումներ, երբ, օրինակ, մեծ չափեր ունեցող իոնը հայտնվում է չափերով փոքր իոնի զբաղեցրած տեղում։  Համապատասխան իրավիճակ տեղի ունի նաև այլ բյուրեղներում։ Դա բերում է համասեռության խախտմանը, որն էլ իր հերթին օպտիկական թափանցիկության, ջերմահաղորդականության և բյուրեղների այլ պարամետրերի նվազմանը։

«Մենք պարզել ենք, որ ավելի փոքր շառավղով Lu3+ իոնների ներմուծումը Y3+ իոնների փոխարեն նվազեցնում է ցանցի դեֆորմացիան։ Առաջին անգամ բացահայտել ենք, որ Tb3+ իոնները հակադիրքային արատների առկայության ցուցանիշ են և հնարավորություն են տալիս քանակապես գնահատել դրանց կոնցենտրացիան»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Սցինտիլյացիոն նյութերի լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Աշոտ Պետրոսյանը:

Tb3+ իոնների հետ կապված արդյունքները ստացվել են Սանկտ Պետերբուրգի Իոֆֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտի հետ հայ-ռուսական համատեղ «Հեռանկարային լազերային և սցինտիլյացիոն նյութերի սինթեզումը և միկրոալիքային ու օպտիկական սպեկտրասկոպիայի մեթոդներով դրանց հետազոտումը» նախագծի շրջանակներում (2021-2022)։

Գիտական արդյունքները հրապարակվել են հետևյալ հոդվածներում՝ 

G. R. Asatryan, G. S. Shakurov, I. V. Il’in, A. G. Petrosyan, K. L. Ovanesyan, and M. V. Derdzyan, Physics of the Solid State, 2021, Vol. 63, No. 10, pp. 1819–1823
 
Г.Р. Асатрян, Р.А. Бабунц, Е.В. Единач, А.С. Гурин, Д.Д. Крамущенко, Н.Г. Романов, М.В. Дердзян, А.Г. Петросян, Материалы XXVII Междунар. науч. конф. Оптика и спектроскопия конденсированных сред, Краснодар: Кубанский гос. ун-т, 26 сент -2 окт 2021, c. 77-79.  ISBN 978-5-6046216-3-9 

Բյուրեղները կիրառվում են միջուկային բժշկության մեջ՝ պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիայի սկաներներում, դետեկտորներում, էլեկտրոնային մանրադիտակում, չերենկովյան ճառագայթման դետեկտորներում, տեղեկատվության և կապի քվանտային մշակման համակարգերում։ «Բյուրեղների նկատմամբ պահանջներն անընդհատ աճում են, այդ իսկ պատճառով որակի բարձրացման հիմնախնդիրն արդիական է։ Արատների կազմավորման մեխանիզմները և դրանց կառավարումն ունի կարևոր կիրառական նշանակություն»,- ասաց Աշոտ Պետրոսյանը։

Աշխատանքային խմբի մասնակիցներն են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողներ Մարինա Դերզյանը, Կարինե Հովհաննեսյանը և Սանկտ Պետերբուրգի Իոֆֆեի անվան ֆիզիկատեխնիկական ինստիտուտի խումբը՝ Հայկ Ասատրյանի ղեկավարմամբ:
   
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
15.11.2022թ.


Notices
Publications in Press
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
https://media-center.am/
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
This site has been visited
7 117 134

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  18:10, 07/10/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am