National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Yervant Zorian
Dr., Professor
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
Scientific Results
18/08/2022
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում իրականացվել են սննդամթերքում քիմիական վտանգների ռիսկի գնահատման աշխատանքներ

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթաների ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնը և ՀՀ կառավարության ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը համատեղ իրականացրել են սննդամթերքում քիմիական վտանգների (ծանր մետաղներ, հակամանրէային նյութեր և աճի խթանիչներ) ռիսկի գնահատման աշխատանքներ: Արդյունքում Հայաստանի Հանրապետությունում արտադրված կաթի մեջ հայտնաբերվել են հակաբիոտիկներ, իսկ ձկնամսի մեջ՝ հորմոնների մնացորդային քանակություններ:

Չնայած, սննդակարգային ներգործությամբ պայմանավորված, առողջական ռիսկերը գտնվել են թույլատրելի տիրույթում, այնուամենայնիվ, վերջինս արտահանման լուրջ խոչընդոտ է։  Իսկ կաթում և կաթնամթերքում թունավոր տարրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առկա են առողջական մտահոգություններ՝ կապարի և կադիմումի ներգործությամբ պայմանավորված: 

Ուսումնասիրություններն  իրականացվել են պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Աշխատանքներում ներգրավված են եղել Սննդի շղթաների ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի երիտասարդ գիտնականները կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր (Իտալիա) Դավիթ Պիպոյանի գլխավորությամբ:

Արհեստական լճակային տնտեսությունը գյուղատնտեսության ամենաարագ զարգացող ոլորտներից է: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, հետևաբար, ձկնաբուծության բնագավառում աճի խթանիչների կիրառումը կարգավորվում է սննդամթերքի անվտանգության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով (ТР ТС 021/2011)։ Վերջինիս համաձայն՝ կենդանական ծագման մթերքում չպետք է պարունակվեն բնական կամ սինթետիկ հորմոնային նյութեր: «Սույն հետազոտության նպատակն էր գնահատել հանրապետության արհեստական լճակային տնտեսություններում աճեցված ձկան մսում հորմոնների մնացորդային պարունակությունները և դրանց սննդակարգային ներգործությամբ պայմանավորված ռիսկերը: Աճի խթանիչների մնացորդային քանակությունը որոշվել է իմունաֆերմենտային անալիզի մեթոդով և հաստատվել հեղուկային քրոմատոգրաֆիայի մաս սպեկտրաչափական եղանակով: Որոշ ձկնանմուշներում հորմոնների պարունակությունը գերազանցել է թույլատրելի չափաքանակը: Սակայն, սննդակարգային ներգործությամբ պայմանավորված, հնարավոր առողջական ռիսկեր չեն հայտնաբերվել։ Սա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտները պետք է աչալուրջ լինեն, քանի որ սա արտահանման լուրջ խոչընդոտ է: Իսկ կաթում հակաբիոտիկների ռիսկի գնահատման աշխատանքների արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանում կիրառվում են արգելված հակաբիոտիկներ։ Հակաբիոտիկների նշված քանակների դեպքում, կաթի սպառմամբ պայմանավորված, հանրային առողջական խնդիրներ չեն բացահայտվել: Այնուամենայնիվ, սա արտահանման լուրջ խոչընդոտ է, և նշված արդյունքները պետք է հաշվի առնել պետական վերահսկողության համար»,- ասաց Դավիթ Պիպոյանը։

Նա նշեց, որ հետազոտել են կաթում և կաթնամթերքում հավանական թունավոր տարրերի պարունակությունը, ինչպես նաև կատարել, մթերքի սպառմամբ պայմանավորված, առողջական ռիսկի գնահատում։ «Սննդի սպառման առանձնահատկություններն ուսումնասիրվել են սննդակարգի 24-ժամյա հետկանչի մեթոդով: Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ առկա են  առողջական մտահոգություններ՝ կապարի և կադիմումի ներգործությամբ պայմանավորված»,- ասաց Դավիթ Պիպոյանը։

Ըստ նրա՝ հետազոտությունների արդյունքները խիստ կարևոր կիրառական նշանակություն ունեն պետական վերահսկողության արդյունավետության բարձրացման համար։ Դավիթ Պիպոյանը նշեց, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքները մեծ արձագանք են ստացել, մասնավորապես, միջազգային հեղինակավոր կառույցների կողմից, «Համատեղ աշխատանք է տպագրվել Իտալիայի առողջապահության ազգային ինտիտուտի հետ»,- ասաց նա։

Կաթնամթերքի մեջ թունավոր տարրերի ռիսկի գնահատման վերաբերյալ հոդված է տպագրվել  սննդամթերքի անվտանգության ոլորտի միջազգային հեղինակավոր ամսագրերից մեկում՝ «Սննդամթերքի և քիմիական թունաբանություն» ամսագրում  (Pipoyan D., Hovhannisyan A., Beglaryan M., Mantovani A. Risk assessment of potentially toxic trace elements via consumption of dairy products sold in the city of Yerevan, Armenia. Food and Chemical Toxicology, 2022, 163, 112922. https://doi.org/10.1016/j.fct.2022.112922):

«Արհեստական լճակային տնտեսություններում բուծվող ձկան մսում հորմոնների մնացորդային պարունակության որոշումը և դրանց սննդակարգային ներգործությամբ առողջական ռիսկի գնահատումը» վերնագրով աշխատանքը տպագրվել է «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» միջազգային գիտական պարբերականում  (Պիպոյան Դ.Ա., Բեգլարյան Մ.Ռ., Աբովյան Ա. Յու., Ալթունյան Ս.Հ., Արհեստական լճակային տնտեսություններում բուծվող ձկան մսում հորմոնների մնացորդային պարունակության որոշումը և դրանց սննդակարգային ներգործությամբ առողջական ռիսկի գնահատումը, «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», N 3 (75), 2020, էջ 305-310):

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
18.08.2022թ.


Notices








On the 21st of February, 2024, The Institute of Language named after H. Acharyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia invites you to participate in the international conference "Current Problems of Studying and Teaching the Armenian Language". The conference will take place at the Institute of Language

Ս.թ. փետրվարի 23-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա «Չընդհատված ծածկագիր. հայեր» գիտական ֆիլմի ցուցադրությունը և քննարկումը

The Shirak Center for Armenological Studies of NAS RA is starting to publish the 1 (27) volume of the "Scientific Works" journal for 2024. Priority is given to articles in English and Russian. The deadline for receiving articles is March 1, 2024

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

The international conference "Armenia as a Civilizational Crossroad: Historical and Cultural Ties" is scheduled to take place from March 28 to 30, 2024, organized by the National Academy of Sciences of the Republic of Armenia and Yerevan State University

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
20/02/2024

«Գիտուժի» ներկայացուցիչների հետ քննարկվել են գիտահետազոտական ոլորտում պետական պատվերների ձևակերպման հարցեր
1lurer.am
19/02/2024

Երբ գիտության մեջ ես, շարժման մեջ ես. Լուսինե Համբարյան
ankakh.com
19/02/2024

Սևանի ձկնային պաշարները վտանգված են. իշխանի 2 տեսակ արհեստական պայմաններում է բազմացվում
1lurer.am
16/02/2024

Հայաստանը ես եմ. Նարինե Հայրապետյան
1tv.am
This site has been visited
6 848 041

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:17, 20/02/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am