National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Vartan Gregorian
Dr., Professor
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
Scientific Results
08/08/2022
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտնականները գոտիավորել են Մասրիկ և Սոտք ջրհավաք ավազանը՝ ըստ բնապահպանական ռիսկի

Պետական բյուջեի ֆինանսավորմամբ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից վերջին տարիների ընթացքում պարբերաբար իրականացվել է Սևանա լիճ թափվող Մասրիկ և Սոտք գետերի ջրհավաք ավազանում հիդրոքիմիական, հիդրոէկոլոգիական հետազոտություն: Արդյունքում պարզվել է Մասրիկ և Սոտք գետերի ջրում սուլֆատ իոնի բարձր կոնցենտրացիաների առկայություն, Ֆոսֆատներով, նիտրատներով աղտոտվածության  ցուցանիշներ, ինչպես նաև քրոմի զգալի քանակ: Ուսումնասիրությունները կատարվել են ինստիտուտի Երկրատեղեկատվական լաբորատորիայի ավագ գիտաշխատող Մարինե Նալբանդյանի ղեկավարությամբ, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի գիտնականների մասնակցությամբ: Ուսումնասիրություները հիմնվել են հատուկ նմուշառման կետերի համակարգի հետազոտական մոնիտորինգի վրա:

«Նիտրատներով ու ֆոսֆատներով գետերի աղտոտվածությունն արդեն «պարարտ հող» է գետում ջրիմուռների ձևավորման համար: Ուսումնասիրության գիտական նշանակությունն այն է, որ մաքրման միջոցառումների բացակայության պայմաններում շարունակական աղտոտումը հանգեցնում է գետային էկոհամակարգի էկոլոգիական դեգրադացման»,- ասաց Մարինե Նալբանդյանը: 

Նա նշեց, որ 2020-2021 թվականներին իրականացրել են Մասրիկ և Սոտք գետերի ջրհավաք ավազանում բնապահպանական ռիսկի գնահատման ու, ըստ ռիսկերի չափի, գոտիների քարտեզագրման ուսումնասիրություն:

«Ուսումնասիրության յուրահատկությունն այն է, որ բացի ռիսկի էկոլոգիական գործոններից հաշվի առնվեց նաև բնակչության խտությունը: Արդյունքում ավազանը բաժանվեց, ըստ ռիսկի, 3 գոտու: Գոտիավորումն իրականացվել է գետի ակունքից դեպի գետաբերան: Առաջին գոտին Սոտք գետի հիմնական հատվածն է, որտեղ հանքարդյունաբերության ազդեցության գործակիցն առաջնային է, բայց այն ռիսկի գնահատման առումով 2-րդ տեղում է: Մյուս գոտին ընդգրկում է ջրավաք ավազանի միջին հատվածը, որտեղ գյուղատնտեսության ազդեցությունն է գերակշռում: Այստեղ  բնապահպանական ռիսկի չափը համեմատական մոտեցմամբ ամենաթույլն է: Երրորդ գոտին հարում է լճին, որտեղ կենտրոնացած են մեծ քանակությամբ բնակավայրեր: Այն ունի ամենաբարձր բնապահպանական ռիսկը, որը պայմանավորված է բնակչության խտությամբ և  կոմունալ-կենցաղային հոսքերով Մասրիկ գետի աղտոտմամբ: 

Գետային ավազանի քարտեզագրումը և բաժանումն ըստ ռիսկի գոտիների կիրառական նշանակություն ունի. կարող է հանդես գալ որպես մոդել այլ գետերի նմանատիպ ուսումնասիրությունների համար, օգտագործվել ավազանի կառավարմանը միտված ծրագրերում»,- ասաց Մարինե Նալբանդյանը:

 Մարինե Նալբանդյանը նշեց նաև  Մասրիկ և Սոտք գետերի ջրհավաք ավազանում մեկ այլ կարևոր ծրագրի մասին, որի շրջանակներում ուսումնասիրվել է ծանր մետաղների շարժը հող-ջուր-բույս համակարգում: 

«Հատուկ գործակիցների օգնությամբ հաշվարկվել են ծանր մետաղների կուտակման և տեղափոխման օրինաչափությունները հող-ջուր-բույս համակարգում: Ըստ արդյունքների՝ պղինձը բույսերում ունի կենսակուտակման բարձր գործակից: Կապարի անցումը հողից բույս ավելի թույլ է արտահայտված՝ համեմատած պղնձի հետ, իսկ ամենացածրը նիկելի անցումն է հողից բույս անգամ հողում վերջինիս հարաբերականորեն բարձր պարունակության ու  խտության աճի դեպքում: Այս ուսումնասիրման կիրառական նշանակությունն այն է, որ բացահայտվեցին բուսատեսակներ, որոնք կարող են բարձր աղտոտվածություն ունեցող որոշակի հողերի տեսակից կլանել ծանր մետաղները՝ մաքրելով այն: Հետազոտված բույսերն են՝ Bentgrass (Agrostismarschalliana), Catabrosa (Catabrosaaquatica)»- ասաց Մարինե Նալբանդյանը:

Բոլոր ուսումնասիրությունների արդյունքները տպագրվել են ուկրաինական «Agrology» ամսագրում (Nalbandyan, M. A., Saakov, A. S. The  patterns of heavy metals accumulation in water, soil and their transfer in the soil–plant system in the catchment area of the Sotk and Masrik rivers. http://ojs.dsau.dp.ua/index.php/agrology/article/view/2006

Nalbandyan M. A, Nersisyan A. O. Environmental Risk Assessment in the Masrik River Basin http://ojs.dsau.dp.ua/index.php/agrology/article/view/2502):

Մարինե Նալբանդյանի կարծիքով՝ Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման համար սերտ համագործակցություն է հարկավոր: «Օրինակ, դիտարկվող Մասրիկ գետի ավազանում բավարար չափով ուսումնասիրված չէ ստորերկրյա ջրերի ազդեցությունը,  որակական իմաստով նրանց ներդրումը Սևանի աղտոտման մեջ, ուսումնասիրված չէ լանջային հոսքերի դերը միջավազանային տարածքներում: Արդյունքներն ավելի խոսուն դարձնելու համար հարկավոր է մշակել նոր մեխանիզմներ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Նաև մեծ նշանակություն կարող է ունենալ ռազմավարական տեսանկյունից մոնիթորինգային ու գիտական ծրագրերի ներդաշնակեցումը տվյալների կիրառելիությունը բարձրացնելու առումով»,- ասաց Մարինե Նալբանդյանը:
 
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
08.08.2022թ.


Notices








On April 23, 2024, at 10:30, the Annual General Meeting of NAS RA on the main results of the scientific and scientific-organizational activity of the National Academy of Sciences of the Republic of Armenia for 2023 will be held. The Annual General Meetings of the Divisions of Sciences will be held on April 22 at 10:00

The Institute of Physical Research of NAS of Armenia in collaboration with the IPR Armenia Optica Student Chapter have announced a photo contest entitled "Light through the Eyes of a Photographer" dedicated to the International Day of Light. The registration deadline for the competition is May 1

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

On April 5 2024, a seminar on the topic "Advanced channeling Technologies: Strong external Electromagnetic fields to guide charged and Neutral Beams" will be held at the conference hall of the NAS RA Presidum which will be presented by professor of the Institute of Nuclear Physics (Italy) Sultan Dabagov

On April 1st 2024, a seminar on the topic "Magnetometry with nuclear spin-polarized 14N in NV centers in diamond" will be held at the conference hall of the RA NAS Presidium which will be presented by professor of the University of Latvia Marcis Auzinsh

The Shirak Center for Armenological Studies of NAS RA is starting to publish the 1 (27) volume of the "Scientific Works" journal for 2024. Priority is given to articles in English and Russian. The deadline for receiving articles is March 1, 2024

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
15/04/2024

Ֆինանսական փոխհատուցում կտրամադրվի գիտական աշխատանքների հրատարակության համար․ նոր կարգ
escs.am
12/04/2024

Մեկնարկել է «Երկակի նշանակության գիտական նախագծեր 2024» մրցույթը
escs.am
12/04/2024

Նոր կարգ՝ ուղղված արշավախմբերի կազմակերպանը, գիտական գործուղման ճանապարհածախսի փոխհատուցմանը
escs.am
11/04/2024

Արցախի՝ աղվանական ներկայացվող կոթողները որևէ կապ չունեն աղվանների և կովկասյան բնիկ հանրույթների հետ․ Monument Watch
news.am
This site has been visited
6 953 827

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:46, 19/04/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am