National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Scientific Results
24/05/2024
Հայ-ճապոնական արշավախումբը Լեռնագոգ-1 հնավայրում հայտնաբերել է անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից մեկը

«Հայաստանի վաղ պատմական փուլի հնագիտական հետազոտություն» ծրագիրն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ճապոնիայի Տոկայի համալսարանի միջև 2017թ․ սեպտեմբերի 1-ին կնքված համաձայնագրով։ Ծրագրի համաղեկավարներն են գիտաշխատող Արթուր Պետրոսյանը և Տոկայի համալսարանի պրոֆեսոր Մ․ Արիմուրան։ Աշխատանքներն իրականացվում են Ճապոնիայի Կրթության, մշակույթի, սպորտի և գիտության նախարարությանը  կից Գիտության զարգացման ճապոնական ֆոնդի (JSPS KAKENHI Fostering Joint International Research), ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և «Արենի-1 քարայր» կոնսորցիումի ֆինանսավորմամբ։

Արմավիրի մարզի Լեռնագոգ-1 հնավայրի հետազոտությունները ցույց են տվել, որ Ք.ա. VIII-VII հազարամյակների սահմանին այստեղ ապրել է մի համայնք, որի բնակիչները տիրապետել են վաղ անասնապահությանը և կավաշաղախից շինություններ կառուցելու տեխնիկային: Սա ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում հայտնի վաղ անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից է։ Այս իմաստով Լեռնագոգ-1-ի պեղումներն ունեն կարևորագույն նշանակություն հին աշխարհում առաջին նստակյաց համայնքների հետազոտության գործում։ 

«Հայաստանի նեոլիթացման գործընթացի ամենակարևոր խնդիրը լեռնային գոտիներից հայտնի վաղհոլոցենյան հնավայրերի և Արարատյան դաշտի բնակատեղիների միջև փոխհարաբերությունն է։ Պետք է նշել, որ ժամանակագրական տեսանկյունից գոյություն ունի որոշակի ժամանակագրական բաց այս երկու խմբի հնավայրերի միջև։  Հայաստանի վաղհոլոցենյան փուլի համար բազային հնավայրերից մեկի՝ Ափնագյուղ 8 (Քմլո - 2)  քարայրի համար ստացված ռադիոածխածնային տվյալները ցույց են տալիս   Ք.ա․ 11 - 8-րդ հազարամյակների սահմանը։

Հնավայրի համար ստացված ամենաերիտասարդ տարեթիվը Ք.ա․ 7400 է։ Այս տարեթվի և Արարատյան դաշտի նեոլիթյան բլուր-բնակատեղիներից ստացված տարեթվերի միջև, որոնք թվագրվում են Ք․ա․ 6-րդ հազարամյակով,  գոյություն ունի 1,000 տարվա ժամանակագրական դադար։ Լեռնագոգ-1 հնավայրում իրականացվող համապարփակ ուսումնասիրությունը նպատակ ունի բացահայտելու այն մշակութային գործընթացները, որոնք հանգեցրին Հայաստանում նեոլիթյան համայնքների առաջացմանը», - ասաց գիտական խմբի ղեկավար, գիտաշխատող Արթուր Պետրոսյանը։  

Հնագետները պարզել են, որ Լեռնագոգում ապրել է մի համայնք, որը տիրապետել է կավաշաղախից շինություններ կառուցելու տեխնիկային, հանգամանք, որը գալիս է լրացնելու և փոխելու տարածաշրջանի նեոլիթ-էնեոլիթյան շրջափուլի մշակույթների մասին առկա պատկերացումները և արտադրող հասարակությունների պատմությունը կարող է հետ տանել առնվազն հազար տարով: «Ուսումնասիրության նախնական արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ մենք ժամանակակից Հայաստանի տարածքում փաստագրել ենք միջուկային գոտիներին բնորոշ պարամետրերով առաջին կայան-բնակատեղիներից մեկը, որի տարիքը հաստատվում է բազմաթիվ ռադիոկարբոնային տվյալներով», - ասաց Արթուր Պետրոսյանը։

Լեռնագոգ-1 հնավայրի պեղումների արդյունքները մասնագիտական հանրությանն են ներկայացվել Հայաստանում, Կիպրոսում, Ճապոնիայում, Իտալիայում անցկացված բազմաթիվ հեղինակավոր գիտաժողովների ընթացքում։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
24․05․2024թ․


Notices








On April 17, 2026, the Institute of Arts of NAS RA is organizing an International Scientific Conference entitled "From the History of Armenian-French Cultural Ties" within the framework of the two-month long Francophone season in Armenia

On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of the National Academy of Sciences of the Republic of Armenia will host a seminar entitled "The Role of Law in Shaping a Global Community of Shared Values (Mireille Delmas-Marty)" at 3:00 PM

On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of NAS RA will host a seminar entitled "The French School of Geopolitics" at 2:00 PM

С 4 по 8 мая 2026г. Институты Прикладных проблем физики и Физических исследований НАН РА организуют научное мероприятие 15-й международный симпозиум и COST конференцию на тему "Оптика и её применения (OPTICS-15)"

On May 16-19, 2026, the L.A. Orbeli Institute of Physiology of the NAS RA and the Yerevan State Medical University named after Mkhitar Heratsi, in collaboration with the International Stress and Behavior Society (ISBS) is organizing the international conference "Neuroscience Week 2026" at 10:00

On May 25-29, 2026, Byurakan Astrophysical Observatory after V. Ambartsumian of NAS RA organizes the international conference "Communicating Astronomy with the society" in Byurakan

On June 21-28, 2026, the Institute of Applied Problems of Physics of NAS RA is holding an international conference "Beam and Radiation, Interaction and Applications" and international scientific school ASRP "Radiation Physics" named after Academician Alpik Mkrtchyan (Yerevan and Jermuk cites)

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
06/04/2026

Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
escs.am
03/04/2026

«Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2026» մրցույթ
hesc.am
02/04/2026

Միջառարկայական կապերը հնագիտության մեջ
boon.am
02/04/2026

Հայտնի են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլի մրցանակակիրները
hesc.am
This site has been visited
7 712 717

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:53, 07/04/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am