National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Scientific Results
11/10/2021
ՀՀ ԳԱԱ-ի հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի մշակած տեխնոլոգիայով հնարավոր է բույսեր աճեցնել երկրագործության համար ոչ պիտանի հողերի վրա

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը Երևանի կանաչապատման համար մատակարարում է արժեքավոր՝ գիհի վիրգինյան, սոսի արևելյան և կենսածառ արևելյան ծառատեսակներ:

    2021թ. ինստիտուտը շահել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կարիքների համար ծառերի և թփերի մատակարարման տենդերը՝ 4 մլն 640 հազար դրամ գումարով: 2020-2021թթ. իրացվել են շուրջ 1500 հատ տարբեր ծառաթփերի տնկիներ՝ 1մլն 160 հազար դրամ գումարով:

    Ինստիտուտի գիտական խումբը՝ Խաչատուր Մայրապետյանի ղեկավարությամբ պարզել է, որ անհող պայմաններում 1 քառակուսի մետրից կարելի է ստանալ գիհու 11-12 և սոսու մինչև 18 հատ ստանդարտին համապատասխանող տնկիներ՝ դրանց ստացման ժամկետը կրճատելով 1-2 տարով:

    Ինստիտուտի մյուս ձեռքբերումներից է  բույսերի անհող աճեցման կենսատեխնոլոգիաների մշակումը, որոնց արտադրության մեջ ներդնումը հնարավորություն է տալիս երկրագործության համար ոչ պիտանի հողերի վրա  կազմակերպել արժեքավոր և հազվագյուտ բույսերի արդյունաբերական արտադրություն: 

    Ինստիտուտում, առաջին անգամ, ՀՀ ԳԱԱ Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Աննա Թադևոսյանի ղեկավարությամբ կառուցվել և փորձարկվել են NFT ուղղաձիգ և հորիզոնական, ուղղաձիգ աէրոպոնիկ, խորը ջրային (DWC) և ակվապոնիկ փոքրաչափ հիդրոպոնիկ ցուցադրական մոդուլներ, որոնք թույլ են տալիս ապացուցել, որ ցանկացած տարածքի և մակերևույթի վրա հնարավոր է կազմակերպել բույսերի անհող մշակություն և ապահովել դրանց բարձր արդյունավետություն:

    «Ընդհանրապես, հիդրոպոնիկ տեխնոլոգիան հնարավորություն է տալիս բույսերն աճեցնել սովորական երկրագործության համար ոչ պիտանի հողերի վրա, նվազագույնի հասցնել ջրի, հանքային աղերի և մարդկային ռեսուրսի օգտագործումը: Հիդրոպոնիկան դիտարկվում է որպես առաջիկա տարիներին սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդրի պոտենցիալ լուծում: Շատ երկրներ գիտակցում են իրենց կախվածությունը սննդամթերքի ներմուծումից և, հետևաբար, շեշտը դնում են ներքին և տեղական արտադրությունների վրա»,- ասաց Աննա Թադևոսյանը:

    Աշխատանքներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի «Բույսերի անհող մշակույթի ֆիզիոլոգա-կենսաքիմիական ու ագրոքիմիական հիմունքների և հիդրոպոնիկ արտադրության կենսատեխնոլոգիաների մշակումը» գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ծրագրի շրջանակներում:  

    Աննա Թադևոսյանը նշեց, որ ինստիտուտում ուսումնասիրվել է Հայաստանի կլիմայական պայմաններում աճող վայրի և մշակովի, ինչպես նաև Չինաստանից ներմուծված միամյա օշինդրի (Artemisia annua L.) դեղահումքի տաք ջրային էքստրակտի հակաքաղցկեղային ակտիվությունը: «Պարզվել է, որ հողային բույսերը բարձր ցիտոտոքսիկություն են ցուցաբերել HeLa և ցածր ցիտոտոքսիկություն՝ թոքային առողջ բջջային գծերի վրա»,- ասաց Աննա Թադևոսյանը: Այս ուսումնասիրությունն իրականացվել է երիտասարդ գիտնական, ասպիրանտ Թերեզա Գասպարյանի կողմից՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ստեփան  Մայրապետյանի ղեկավարությամբ:

    Ուսումնասիրությունն իրականացվել է «Միամյա օշինդրի (Artemisia annua L.) ցիտոտոքսիկ ազդեցության ուսումնասիրությունը առողջ և քաղցկեղային բջիջների վրա»,  ծրագրի շրջանակներում, որը հաղթող է ճանաչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի «Ասպիրանտների հետազոտությունների աջակցության ծրագրի» կողմից:

11.10.2021 թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն


Notices
Publications in Press
26/12/2025

Հայ գիտնականների 2025-ը․ ֆանտաստիկ գաղափարներից մինչև տնտեսություն մտնող լուծումներ․ «Մտքի ուժը»
hy.armradio.am
23/12/2025

Տեղի է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հաշվետու գիտաժողովը
1lurer.am
21/12/2025

Գիտության ֆինանսավորման կրճատումը մեկնաբանում է «Գիտուժի» անդամը
hetq.am
17/12/2025

Առաջին անգամ պատմության մեջ տեխնոլոգիաները սպառնում են մոլորակին և մարդկությանը․ Արթուր Իշխանյան
tech.news.am
This site has been visited
7 610 973

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  14:11, 09/01/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am