National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Scientific Results
21/07/2023
Ստեղծվել է աստղագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Բենիամին Մարգարյանի գալակտիկաների վերաբերյալ տվյալների շտեմարան

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները ստեղծել են Բյուրականի աստղադիտարանի համահիմնադիր, աստղագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Բենիամին Մարգարյանի գալակտիկաների վերաբերյալ առկա տվյալների շտեմարան։ 

Բյուրականի մեկ մետրանոց աստղադիտակի օգնությամբ Բենիամին Մարգարյանը կատարել է աստղային երկնքի առաջին սպեկտրալ շրջահայությունը, նա մաս-մաս նկարահանել է ամբողջ երկինքը։ Դա տևել է տասնհինգ տարի։ Արդյունքում հնարավոր է եղել նկատել մեծ թվով գերմանուշակագույն ավելցուկով գալակտիկաներ։ Դրանք ստացել են «Մարգարյանի գալակտիկաներ» անվանումը։

Շտեմարանում տեղադրված են ակադեմիկոս Մարգարյանի ցուցակները, բաշխումը երկնքում, գրականությունը, յուրաքանչյուր օբյեկտի մասին ամբողջական տեղեկատվություն, երկնքի թվայնացված շրջահայության (DSS1/DSS2)

քարտեզները, թվայնացված բյուրականյան առաջին շրջահայության (DFBS) տվյալները և քարտեզները, ՆԱՍԱ-ի արտագալակտիկական տվյալների շտեմարանի (NED) տեղեկատվությունը, Սլոանի երկնքի թվային շրջահայության (SDSS) ուղղակի պատկերները, սպեկտրները։

««Մարգարյանի գալակտիկաները» խիստ կարևոր դեր ունեն աստղագիտության և աստղաֆիզիկայի ամենատարբեր ոլորտներում, մասնավորապես, արտագալակտիկական աստղագիտության, ակտիվ գալակտիկաների, գալակտիկաների էվոլյուցիայի, գալակտիկաներում աստղառաջացման գործընթացների, գալակտիկաների փոխազդեցությունների տեսանկյունից։ «Մարգարյանի գալակտիկաներն» արտագալակտիկական աստղագիտության մեջ թերևս ամենակարևոր օբյեկտներից են, և դրանց մանրակրկիտ ուսումնասիրությամբ են զբաղված բազմաթիվ աստղագետներ։ Այս օբյեկտների լիակատար տվյալների շտեմարան չի եղել, ինչը դժվարեցնում էր «Մարգարյանի գալակտիկաներ»-ի համապարփակ ուսումնասիրությունները։ Այժմ մեր խմբի կողմից ստեղծված «Մարգարյանի գալակտիկաներ»-ի համասեռ, բազմալիքային, բոլոր հնարավոր տվյալները պարունակող շտեմարանն օգտակար կլինի վիճակագրական ուսումնասիրությունների համար։ Այս աշխատանքը կնպաստի շատ այլ գիտական աշխատանքների իրականացմանը», - ասաց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արեգ Միքայելյանը։

Ըստ նրա՝ արդեն որոշ աստղագետներ հետաքրքրվել են կատարված աշխատանքով։ Մասնավորապես, ֆրանսիացի աստղագետ պրոֆեսոր Միշել Դենեֆելդի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ուսումնասիրություններ կատարել «Մարգարյանի գալակտիկաներ»-ի ենթակարմիր հատկությունների տիրույթում։

«Մեր խմբի կազմի ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են՝ Հայկ Աբրահամյան, Գուրգեն Պարոնյան, Գոռ Միքայելյան, Անդրանիկ Սուքիասյան, Լիանա Համբարձումյան և Վարդուհի Մկրտչյան»,- ասաց Արեգ Միքայելյանը։ 

Շտեմարանը ստեղծվել է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի տրամադրած «Գալակտիկաների էվոլյուցիայի վաղ փուլերի բացահայտումն ակտիվ գալակտիկաների բազմալիքային ուսումնասիրության միջոցով» առաջատար հետազոտությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ Բյուրականի աստղադիտարանի «Աստղագիտական շրջահայություններ» գիտահետազոտական բաժնի կողմից։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
21․07․2023թ․


Notices








On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

From October 23 to 25, 2025, the the Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences of Armenia will hеld the International conference "Fortresses and Defensive Systems in the Ancient Near East". The opening will take place on October 23 at 11:00 a.m. in the Round Hall of the Presidium of NAS RA (24, Marshal Baghramyan Avenue)

On October 24, 2025, the book presentation with the title "Tigranakert of Artsakh: The Historical and Cultural Image in the Light of Archaeological Research" (Yerevan, Institute of Archaeology and Ethnography Press, 2025) will take place at the Round Hall of the Presidium of the NAS RA (24, Marshal Baghramyan Avenue) at 11:00 a.m.

In October 28, 2025, an informational meeting with the Committee of the "Young Scientists Support Program" will be held at the Round Hall of the Presidium of the NAS RA at 16:00

Publications in Press
24/10/2025

Երևանի բուսաբանական այգում «Համերաշխության ծառուղի» է հիմնվել
1lurer.am
22/10/2025

Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. խնդիրներ և առաջարկներ
1lurer.am
21/10/2025

Խոջիվանքի Պատմական Գերեզմանատունը՝ Սամվել Կարապետյանի Գրքում
golosarmenii.am
19/10/2025

Որդան կարմիրի հողի մակերես դուրս գալու շրջանն է. գիտարշավի մասնակիցները հաշվառել են միջատներին
1lurer.am
This site has been visited
7 514 912

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  10:57, 31/10/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am