National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Scientific Results
30/01/2023
Հնագիտական պեղումները Շիրակում հնարավորություն են տալիս հետևել Ք.ա. IX-VIII դարերում տեղի ունեցած քաղաքական, ռազմական տեղաշարժերին

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատողները Գերմանիայի Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի գործընկերների հետ պեղումներ են իրականացրել Ջրաձորի ամրոց-բնակավայրում: Արդյունքում բացահայտվել են որոշակի համադրելի իրողություններ Շիրակի՝ Ք.ա. IX-VIII դդ. իրարից հեռու տեղադրված բնակավայրերում: «Ջրաձորի N 5 կացարանի տափանված հատակի վրա բացվել են սաջ և աղորիքներ:

Նույն տեղում հայտնաբերվել է հոր՝ լցված Ք.ա. IX-VIII դարերին բնորոշ առարկաներով: Պատկերը նույնն է Ազատանի ամրոցի պարսպին հարող համաժամանակյա կացարանում և Շիրակավանի ամրոցում: Նման ընդհանրությունների առկայությունը տարբեր հուշարձաններում թույլ է տալիս եզրակացնել, որ Ք.ա. VIII դ. երկուամրոցները և բնակավայրերը ենթարկվել են հարձակման: Եթե Ազատանի բնակավայրում այն արտահայտվել է

խոշոր հրդեհով, ապա Ջրաձորի ամրոց-բնակավայրում և Շիրակավանի ամրոցում հայտնաբերվել են ուրարտական ջարդված և ծռված զենքեր, պարսպի մեջ մտած նետասլաքներ: Այս իրողությունների համադրումը Շիրակում գտնվող ուրարտական երկու արձանագրությունների տվյալների հետ թույլ է տալիս դիտարկել ուրարտական զորքերի հյուսիսից հարավ-արևելք և հարավ-արևմուտք, այնուհետև Ախուրյան գետի ավազանով դեպի Արարատյան դաշտ

շարժման ուղղությունները»,- ասում է գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Հայրապետյանը:

Ըստ նրա՝ Ջրաձորի և Ազատանի պեղումներով հնարավորություն է ստեղծվել հետևել Շիրակում Ք.ա. IX-VIII դարերում տեղի ունեցած քաղաքական, ռազմական տեղաշարժերին։ Ուրարտուի արքա Արգիշտի Ա-ի օրոք դեպի Էրիախի երկիր կատարված ռազմական գործողությունների երթուղին ըստ գրավոր աղբյուրների նշմարվում էր, սակայն բացակայում էին դրանց հնագիտական հիմնավորումները։ 

«Շիրակի Ք.ա. 1-ին հազարամյակում տեղի ունեցած ռազմաքաղաքական իրադրության հետազոտությունը հնարավորություն է տալիս հետևել Ուրարտական պետության ընդարձակման տրամաբանությանը։ Այս առումով, բացի հնագիտական նշանակությունից տվյալներ են կուտակում նաև ուրարտագիտության համար»,- նշում է Արմեն Հայրապետյանը:

Ջրաձորի հուշարձանի հնագիտական հետազոտությունները սկսվել են «Շիրակի պաշտպանական կառույցների հետազոտություն» թեմատիկ ծրագրի շրջանակներում: Այնուհետև արշավախումբը գործել է Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի արշավախմբի համատեղ ֆինանսավորմամբ։ 

Ջրաձորի և Ազատանի ամրոց-բնակավայրերի պեղումների արդյունքների մասին հոդվածներ, հաղորդումներ են տպագրվել հայկական և արտասահմանյան պարբերականներում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
30.01.2023թ.


Notices
Publications in Press
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
This site has been visited
7 522 546

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  11:45, 05/11/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am