National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Scientific Results
16/02/2022
ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում մեխանիկական հիմնական բնութագրիչների համար ստացվել են նոր վերլուծական բանաձևեր

   ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտում լարումների տարբեր տիպի կենտրոնացուցիչներ պարունակող դեֆորմացվող հոծ մարմինների լարվածադեֆորմացիոն դաշտերի մեխանիկական հիմնական բնութագրիչների համար ստացվել են բավականաչափ պարզ կառուցվածքի անալիտիկ բանաձևեր, բացահայտվել են դրանց փոփոխման օրինաչափությունները: Աշխատանքները ղեկավարել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահրամ Հակոբյանը:  
   «Հայտնի է, որ արդյունաբերության, շինարարության, ավիաշինարարության, շինարարական մեխանիկայի, գեոմեխանիկայի և այլ բնագավառներում շատ ճարտարագիտական կառույցներ և նրանց մասեր պարունակում են ճաքերի, դրոշմների, արտաքին կամ ներքին,  կոշտ կամ դեֆորմացվող ամրակցված բարակապատ էլեմենտների՝ վերադիրների և ներդրակների  տիպի լարումների կենտրոնացուցիչներ: Դրանց շրջակայքում առաջանում են մեծ ու արագ փոփոխվող լարումների դաշտեր, որոնք կարող են հանգեցնել տվյալ կառույցի քայքայմանը: Տարբեր տիպի լարումների կենտրոնացուցիչներ պարունակող զանգվածային մարմինների լարվածադեֆորմացիոն դաշտի փոփոխման օրինաչափությունների բացահայտումը, լարվածային դաշտի փոքրացմանը և ճաքերի տարածման կանխարգելմանը նպատակաուղղված միջոցառումների մշակումը, որոնք կհանգեցնեն այդ կառույցների հուսալիության ու երկարակեցության բարձրացմանը, խիստ հրատապ խնդիրներ են: Այս տեսանկյունից պակաս կարևոր չեն նաև համասեռ  կամ բաղադրյալ հոծ մարմիններում միաժամանակ առկա տարբեր տիպի լարումների կենտրոնացուցիչների փոխազդեցության հարցերը:  Այդ խնդիրները հիմնականում հանգեցվում են առաձգականության մաթեմատիկական տեսության, սողքի և առաձգամածուցիկության տեսությունների շրջանակներում ձևափոխվող պինդ մարմնի մեխանիկայի կոնտակտային և խառը եզրային խնդիրների դիտարկմանը համասեռ և կտոր առ կտոր համասեռ հոծ մարմինների համար», - ասաց Վահրամ Հակոբյանը: 
   Այս ուղղությամբ ուսումնասիրվել է օրթոտրոպ՝ երկու փոխուղղահայաց ուղղություններով տարբեր առաձգական հատկություններ ունեցող  հարթության հարթ դեֆորմացիոն վիճակը, երբ այն օրթոտրոպիայի գլխավոր ուղղություններից մեկի վրա պարունակում է ճաքեր, մասամբ  կամ  ամբողջովին հարակցված բացարձակ կոշտ ներդրակներ, ինչպես նաև ճեղք, որի ափերից մեկին կամ երկուսին միաժամանակ սեղմվում են բացարձակ կոշտ դրոշմներ: Կառուցվել են մի շարք խնդիրների պարզ, ճշգրիտ լուծումները, մեխանիկական հիմնական բնութագրիչների համար ստացվել են բավականաչափ պարզ կառուցվածքի վերլուծական բանաձևեր, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել լարումների կենտրոնացուցիչների շրջակայքում առաջացող լարվածային դաշտերի փոփոխման օրինաչափությունները:

   Հետազոտվել է տարբեր նյութերից պատրաստված առաձգական շերտից և կիսահարթությունից կազմված բաղադրյալ կիսահարթության հարթ դեֆորմացիոն վիճակը, երբ այն տարասեռ նյութերի միացման գծի վրա թուլացված է վերջավոր ճաքով և դեֆորմացվում է շերտի ազատ եզրին չոր շփումով սեղմվող բացարձակ կոշտ դրոշմի կամ ազատ եզրին  ամրակցված դեֆորմացվող բարակ վերադրի միջոցով: Խնդիրների որոշիչ հավասարումների լուծման արդյունքում պարզվել են դրոշմի և վերադրի տակ գործող կոնտակտային լարումների, ճաքի բացվածքի, ինչպես նաև նրա ծայրակետերի շրջակայքում  էներգետիկ բնութագրիչ հանդիսացող Չերեպանով-Ռայսի   ինտեգրալների   փոփոխման օրինաչափությունները:
   Միևնույն հաստության երկու տարբեր շերտերի հաջորդաբար միացումից ստացված կտոր առ կտոր համասեռ տարածության համար դիտարկվել են  մի շարք հակահարթ, հարթ և առանցքահամաչափ խառը խնդիրներ, երբ շետերի միացման հարթություններում առկա են պարբերական կամ երկպարբերական ճաքերի, մասամբ կամ լրիվ հարակցված բացարձակ կոշտ ներդրակների համակարգեր:  Հակահարթ դրվածքով խնդիրների  համար ստացվել են ճշգրիտ լուծումներ, իսկ մնացած դեպքերում խնդիրների լուծումները  կառուցվել են մեխանիկական քառակուսացման բանաձևերի թվային-վերլուծական մեթոդի օգնությամբ: Պարզվել են խնդրի բոլոր մեխանիկական բնութագրիչների՝ ճաքերի ծայրակետերում քայքայող լարումների ինտենսիվության գործակիցների, նրանց բացվածքների և ներդրակների տակ գործող լարումների փոփոխման օրինաչափությունները: 
   Բերված աշխատանքներում զարգացվել են մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումների լուծման ինտեգրալ ձևափոխությունների, սինգուլյար ինտեգրալ հավասարումների, խզվող լուծումների, ինչպես նաև թվային-վերլուծական մեխանիկական քառակուսացման բանաձևերի մեթոդները:
   Ստացված արդյունքները կարող են հիմք ծառայել կամ օգտագործվել կոնտակտային և խառը եզրային խնդիրների, ինչպես նաև ճաքերի մեխանիկայի բնագավառում նոր խնդիրների ուսումնասիրության համար:Ստացված արդյունքները հնարավորություն են ընձեռում նախագծային աշխատանքների ընթացքում, ֆիզիկամեխանիկական կամ երկրաչափական պարամետրերի ընտրության շնորհիվ, փոքրացնելու լարվածային դաշտերը լարումների կենտրոնացուցիչների շրջակայքում: Մյուս կողմից դրանք հնարավորություն են տալիս գնահատելու արդեն շահագործվող կառույցների և կառուցվածքների հուսալիությունը և միջոցներ ձեռնարկելու այն բարձրացնելու համար:
   Աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի  բազային ֆինանսավորմամբ կատարվող «Հոծ մարմնի մեխանիկա» և ՀՀ գիտության կոմիտեի կողմից տրամադրված հայ-ռուսական միջազգային և հանրապետական  դրամաշնորհների շրջանակներում:Աշխատանքները տպագրվել են  «Scopus» և «Web of science» համակարգերում ընդգրկված պարբերականներում՝ «Механика твердого тела», «Вестник МГТУ им. Н.Э. Баумана. Серия «Естественные науки», «Математические методы и физико механические поля», «Механика композитных материалов», «Вестник Самарского государственного технического университета. Серия физико-математические науки», «Journal of Physics: Conference Series», «Известия ВУЗов. Северо-Кавказный регион, Естественные науки»:
   Կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա մի քանի երիտասարդ գիտնականներ հաջողությամբ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություններ:

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   16.02.2022թ.


Notices








On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

From October 23 to 25, 2025, the the Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences of Armenia will hеld the International conference "Fortresses and Defensive Systems in the Ancient Near East". The opening will take place on October 23 at 11:00 a.m. in the Round Hall of the Presidium of NAS RA (24, Marshal Baghramyan Avenue)

On October 24, 2025, the book presentation with the title "Tigranakert of Artsakh: The Historical and Cultural Image in the Light of Archaeological Research" (Yerevan, Institute of Archaeology and Ethnography Press, 2025) will take place at the Round Hall of the Presidium of the NAS RA (24, Marshal Baghramyan Avenue) at 11:00 a.m.

In October 28, 2025, an informational meeting with the Committee of the "Young Scientists Support Program" will be held at the Round Hall of the Presidium of the NAS RA at 16:00

Publications in Press
17/10/2025

Գիտության շաբաթը՝ բուսաբանական այգում
1lurer.am
15/10/2025

Նոր որակի կերամիկայի ստացման գիտափորձ
1lurer.am
10/10/2025

Ստորագրվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը
hesc.am
09/10/2025

Մեկնարկել է «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի նոր պիլոտային ծրագիրը՝ «Choose Europe for Science»
hesc.am
This site has been visited
7 505 458

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:13, 24/10/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am