National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Scientific Results
15/11/2021
Երեք մարմնի խնդրի դասական և քվանտային հետազոտությունների նոր պատկերացումներ

   ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Աշոտ Գևորգյանը վերջին տարիներին զարգացրել է սկզբունքային նոր տեսական պատկերացումներ երեք մարմնի դասական և քվանտային համակարգերի հետազոտման բնագավառում: 
   Երեք մարմնի դասական խնդիրն առաջին անգամ ձևակերպել է խոշորագույն բնագետ Իսահակ Նյուտոնը: Անցած ավելի քան երեք դարերի ընթացքում այդ խնդրով զբաղվել են ժամանակի խոշորագույն շատ մաթեմատիկոսներ և ֆիզիկոսներ՝ Լագրանժը, Էյլերը, Պուանկարեն և այլոք, որի արդյունքում ծնվել են ժամանակակից մաթեմատիկայի և ֆիզիկայի երեք տասնյակից ավելի գիտական ուղղություններ: Սակայն խնդրի բազմակողմանի ուսումնասիրման անհրաժեշտությունը չի նվազել առ այսօր` կապված դինամիկ բարդ համակարգերի ուսումնասիրման մեջ դրա ունեցած դերի և հարաճուն կիրառական նշանակությունների հետ:
   Մասնավորապես, խնդրի հետևողական հետազոտությունը կարող է պատասխանել քվանտային մեխանիկայի կարևորագույն հիմնահարցերից մեկին՝ «դասական աշխարհը նկարագրելիս արդյո՞ք անշրջելիությունը հանդիսանում է հիմնարար»: Այդ հարցի պատասխանն ունի առանցքային նշանակություն դինամիկ համակարգերում քվանտային-դասական անցման անհնարինության խնդրի պարզաբանման համար, որը բխում է Առնոլդ-Բերրի պնդումից: Երեք մարմնի խնդրի ուսումնասիրությունները կարող են լույս սփռել նաև բարդ համակարգերում շարժման առանձնահատկությունների և թաքնված համաչափությունների վրա, որոնք շատ կարևոր են դինամիկ համակարգերի ճշգրիտ նկարագրման, առավել ևս նրանց ղեկավարման համար:
   Երեք մարմնի դասական և քվանտային խնդիրների ուսումնասիրություններն արդիական են ատոմ-մոլեկուլային և միջուկային տարրական ընթացքների հաշվարկման համար, որոնց մասին հավաստի տվյալների պահոցների առկայությունն անհրաժեշտ պայման է ժամանակակից քիմիական, ինչպես նաև միջուկային տեխնոլոգիաների զարգացման համար:
   Աշոտ Գևորգյանի աշխատանքներում ցույց է տրված, որ եթե երեք մարմնի խնդիրը ձևակերպվի համակարգի  էներգիայի մակերևույթի վրա, որն իրենից ներկայացնում է կոր տարածություն, այդ դեպքում հնարավոր է դառնում բացահայտել մասնիկների համակարգի ներքին շարժման մինչև այժմ  անհայտ համաչափություններ: Վերջինս հնարավորություն է տալիս ստանալ  շարժման լրացուցիչ երկու պահպանվող մեծություն (ինտեգրալներ), և դինամիկ համակարգի նկարագրության խնդիրը, փուլային տարածության մեջ կրճատելով, բերել 6–րդ կարգի համակարգի՝ 8–ի փոխարեն:


   Հետազոտության կարևորագույն ձեռքբերումներից է նաև այն, որ երեք մարմնի խնդրի օրինակով ապացուցվել է, որ ցանկացած բարդ դինամիկ համակարգ օժտված է իրեն հատուկ այսպես կոչված ներքին ժամանակով, որն իր բնույթով կարող է էապես տարբերվել սովորական՝ ներկայով անցնող և անցյալը ապագային կապող ժամանակից: Այլ խոսքերով, ինչպես ցույց են տվել հաշվարկները, տարբեր եռատոմ ատոմամոլեկուլային համակարգերի համար  ներքին ժամանակն ունի ոչ սովորական վարք. այն կարող է փոխել ընթացքի արագությունը և ուղղությունը, և որ ամենակարևորն է, ճյուղավորվել՝ դառնալով, ըստ էության, անշրջելի: Վերջին հանգամանքը հանգեցնում է շատ անակնկալ և կարևոր եզրահանգման՝ դասական աշխարհի նկարագրությունը, այնուամենայնիվ, անշրջելի է: Վերջինն առաջին հայացքից թվում է թե հակասում է նյուտոնյան մեխանիկայի սովորական ժամանակի նկատմամբ շրջելիության փաստին, բայց իրականում ընդգծում է բարդ դինամիկ համակարգերում ընթացող պրոցեսների համար ավելի հիմնարար և բնական ժամանակային պարամետրի սահմանման անհրաժեշտությունը: Այս հանգամանքի վրա ուշադրություն է դարձրել Նոբելյան մրցանակի դափնեկիր Իլյա Պրիգոժինը: Նա գիտական գրականության մեջ առաջին անգամ ներմուծել է քիմիական փոխարկման «ընթացքի» ներքին ժամանակ հասկացողությունը, որը հիմնված է բնական դատողությունների վրա և կապված է թերմոդինամիկայի երկրորդ օրենքի հետ, ի տարբերություն Աշոտ Գևորգյանի կողմից կատարած աշխատանքների, չի բխում դասական մեխանիկայի հիմնական սկզբունքներից: Աշոտ Գևորգյանի կողմից ապացուցված ներքին ժամանակը նկարագրում է համակարգում տեղի ունեցող տարրական ընթացքների չափը: Այն հիմնարար քանակական և իմացաբանական բացատրություն է տալիս դասական դինամիկ համակարգերում անկայունության և քաոսի առաջացման կարևորագույն հարցերին:
   Ներքին ժամանակի պատկերացման շրջանակներում զարգացված երեք մարմնի քվանտային խնդիրը հնարավորություն է տալիս լուծել նաև դինամիկ համակարգում  քվանտային-դասական անցման Բերրիի կողմից ապացուցված անհնարինության հարցը:
   Աշոտ Գևորգյանի կողմից դասական և քվանտային պատկերացումների շրջանակներում արտածված հավասարումները մաթեմատիկական տեսանկյունից հնարավորինս ամփոփ և համաչափ են և ստացված են երկմասնիկ և եռամասնիկ կամայական վարքի փոխազդեցությունների համար: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարրական ատոմ-մոլեկուլային փոխարկումների ընթացքների մասին գիտական հավաստի տեղեկատվու¬թյունը մինչև այժմ ստացվում է փորձարարական ճանապարհներով, որը շատ ժամանակատար և ծախսատար է, թվային փորձերն այս պարագայում կարծես թե չունեն այլընտրանք: Այնուհանդերձ, ինչպես հայտնի է, մինչ այժմ չեն ստեղծվել թվային ալգորիթմներ եռամասնիկ համակարգերում տարրական բազմախողովակ ցրման ընթացքները թվայնորեն մոդելավորելու համար քիչ թե շատ կուռ տեսական պատկերացումների բացակայության պատճառով», - ասում է գիտնականը:
   Նրա առաջադրած մոտեցումները հնարավորություն են տալիս մշակել արդյունավետ, բարձր արտադրողական ծրագրային փաթեթներ տարրական ատոմ-մոլեկուլային և միջուկային երեք մասնիկային խնդիրների թվային մոդելավորման համար՝ հաշվի առնելով արտաքին տարբեր դաշտերի և ազդակների առկայությունը: Այդպիսի ծրագրային գործիքների ստեղծումը կարող է մեծապես նպաստել ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը և ունի առևտրայնացման մեծ ներուժ:
   Աշոտ Գևորգյանի ամփոփիչ աշխատանքը 2020թ-ին տպագրվել է հեղինակավոր Particles միջազգային ամսագրում և արդեն ներբեռնվել է ավելի քան 700 անգամ: Աշխատանքի վերաբերյալ իրենց դրական կարծիքներն են արտահայտել ժամանակակից խոշոր հետազոտողներ, պրոֆեսորներ Մայքլ Բերրին (Բրիստոլի համալսարան, Անգլիա), Անտոն Ցայլինգերը (Ավստրիայի գիտությունների ակադեմիայի նախագահ, Վիեննա) և Լևոն Բեկլարյանը (Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն): 

   ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   15.11.2021 թ. 


Notices








On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

From October 23 to 25, 2025, the the Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences of Armenia will hеld the International conference "Fortresses and Defensive Systems in the Ancient Near East". The opening will take place on October 23 at 11:00 a.m. in the Round Hall of the Presidium of NAS RA (24, Marshal Baghramyan Avenue)

On October 24, 2025, the book presentation with the title "Tigranakert of Artsakh: The Historical and Cultural Image in the Light of Archaeological Research" (Yerevan, Institute of Archaeology and Ethnography Press, 2025) will take place at the Round Hall of the Presidium of the NAS RA (24, Marshal Baghramyan Avenue) at 11:00 a.m.

In October 28, 2025, an informational meeting with the Committee of the "Young Scientists Support Program" will be held at the Round Hall of the Presidium of the NAS RA at 16:00

Publications in Press
17/10/2025

Գիտության շաբաթը՝ բուսաբանական այգում
1lurer.am
15/10/2025

Նոր որակի կերամիկայի ստացման գիտափորձ
1lurer.am
10/10/2025

Ստորագրվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը
hesc.am
09/10/2025

Մեկնարկել է «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի նոր պիլոտային ծրագիրը՝ «Choose Europe for Science»
hesc.am
This site has been visited
7 505 758

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:13, 24/10/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am