National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Scientific Results
02/04/2026
Հայաստանի ժայռապատկերների 140-ամյա պատմությունն ամփոփվել է Կարեն Թոխաթյանի մենագրության մեջ

Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխաթյանի հեղինակային «Հայաստանի ժայռապատկերները» մենագրությունը։ Այն ամփոփում է Հայաստանի ժայռապատկերների հայտնաբերման և ուսումնասիրման շուրջ 140-ամյա պատմությունը։ Մենագրության շնորհանդեսը տեղի ունեցավ սույն թվականի մարտի 27-ին՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում։ 

Աշխատության նպատակն է հանգամանալի հետազոտությամբ ու հիմնական տեսակետների քննությամբ լուսաբանել ասպարեզում առկա բարդ հարցերը, բացահայտել ժայռափորագրման ոլորտի ձևավորման նախադրյալները, զարգացման փուլերը և օրինաչափությունները, ժայռապատկերաբանության գիտաճյուղում առաջադրել նոր խնդիրներ, առաջարկել եղանակներ ու կիրառելի լուծումներ: Հեղինակը համակողմանիորեն վերլուծել է ժայռարվեստում և հայոց մշակույթի հարակից ոլորտներում պահպանված հնագույն պատկերացումները։

Այս աշխատությունը Կարեն Թոխաթյանի շուրջ 40 տարվա ուսումնասիրությունների արդյունք է։ Հեղինակը նշում է՝ ժայռապատկերները պատմամշակութային իրականության բացահայտման հավաստի սկզբնաղբյուր են և ունեն գիտաճանաչողական մեծ նշանակություն․ «Հայաստանում հնուց ի վեր ծագած ժայռագրությունը, հարատևելով որպես հաղորդակցության միջոց, ապահովել է սերունդների կապը, կենսափորձի, մտածելակերպի և մշակույթի անխզելիությունը, ուրույն պատկերագրությամբ փոխանցել անցյալի խորհուրդը»: 

Գրքի փաստագրական հիմքում հինգ բնույթի սկզբնաղբյուրներ են

  • Հայաստանի Հանրապետությունում, Արցախում, Նախիջևանում ցարդ հայտնի 85 հնավայրերից 80-ում հետազոտած գրեթե 6000 ժայռապատկեր, մոտ 100 տնտեսական, պաշտպանական, ծիսապաշտամունքային կառույց և 12 հնաստղագիտական կառուցվածք
  • Հրատարակված ժայռապատկերներ
  • Հնագիտական գտածոներ ու հուշարձաններ
  • Լեզվական, բանահյուսական և ազգագրական նյութեր
  • Անտիկ ու միջնադարյան հայ իմաստասերների և մատենագիրների երկեր:

Կարեն Թոխաթյանը ժայռապատկերները հիմնականում ուսումնասիրել է տեղում։ Աշխատության մեջ դիտարկվել է Հայաստանում արդեն հայտնաբերված և 1986-2025 թթ. իր գրանցած՝ լուսանկարած ու ճշգրիտ տեղորոշած շուրջ 6000 նոր գտնված ժայռապատկեր․ Գեղամա լեռներում՝ 3500, Արագածում՝ 1000, Թեքսարում՝ 750, Սյունիքի ու Քարվաճառի լեռներում՝ 500, և մոտ 250 ժայռապատկեր ու վերապրուկ՝ հարթավայրային ցածրադիր մասերում։ 

Քննության է առնվել գրեթե 90 բնակելի, պաշտպանական, ծիսապաշտամունքային, ոռոգման և երկնադիտական կառուցվածք, քարակոթող, որսադարան, քարհանք և այլ միավորներ: Հնագիտական ու ճարտարապետական, լեզվական ու մատենագրական, հնաստղագիտական ու տոմարական, բանահյուսական ու ազգագրական նոր նյութերի ներառման, արդիական մոտեցումների կիրառման շնորհիվ մի շարք էական աղերսներ են բացահայտվել ժայռարվեստի և պատմամշակութային մյուս ոլորտների միջև, մեկնաբանվել դրանց իմաստաբանական ու ծագումնաբանական կապերը և ձևավորման նախադրյալները: 

Մշակվել և գիտական շրջանառության են դրվել ժայռապատկերի բացարձակ թվագրման աստղագիտական եղանակներ: Առաջինի օգնությամբ հասակագրվել է 10 աստղաքարտեզ (4600 ± 200 տարի): 

Համեմատական նյութի ներառմամբ ցույց են տրված ժայռապատկերների և հայ մշակույթի հարակից ոլորտների իմաստաբանական աղերսները, որով վկայվում է դրանց արարողների էթնոմշակութային միասնականությունը և հայ ժողովրդի՝ իր բնօրրանում հարակայությունը:

Տիեզերաբանական բովանդակության ժայռապատկերների և հնաստղագիտական կառուցվածքների վերլուծությամբ լուսաբանված են կոթողների թվագրման և օրացույցի սկզբնավորման հիմնահարցեր:

Ժայռապատկերները դիտարկված են հնադարյան պաշտամունքի, արվեստի և գիտության ձևավորման խնդիրների ծիրում` ներառյալ միջնադարյան հայ իմաստասիրական մտքի նվաճումները: Աշխատության մեջ սահմանված են «Ժայռապատկերաբանություն» գիտաճյուղի հիմունքները: 

Գիրքը նախատեսված է պատմագիտության, հնագիտության և ազգագրության, աստղագիտության և տոմարի, գրի, բնական գիտությունների պատմության, ինչպես և այլ ոլորտների մասնագետների և հնագույն մշակույթով հետաքրքրվողների համար:

«Հայաստանի ժայռապատկերները» գիրքը հրատարակվել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում՝ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի օժանդակությամբ։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին 
02․04․2026թ․


Notices
Publications in Press
15/07/2026

Արևելագիտության ինստիտուտում արժևորվեց եգիպտահայ նշանավոր ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանի ստեղծագործական ժառանգությունը
hesc.am
15/07/2026

«Կրթությունը և փիլիսոփայությունը». միջազգային գիտաժողով ՀՊՄՀ-ում
hesc.am
14/07/2026

Արևելագիտության ինստիտուտը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը կնքեցին համագործակցության հուշագիր
hesc.am
13/07/2026

Սննդամթերքի ռիսկի և օգուտի գնահատման կարողությունների զարգացումը Հայաստանում
hesc.am
This site has been visited
7 919 567

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  14:16, 24/07/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am