National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Scientific Results
24/11/2025
Ք․ա․ 22-21-րդ դարերի վաղեմության Քարաշամբի գավաթի մասին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշատողի հոդվածը՝ սկոպուսյան ամսագրում

Ազդեցության բարձր գործակից ունեցող  «История, археология и этнография Кавказа» (Scopus Q1) ամսագրում  հրապարկվել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Հմայակյանի և նույն ինստիտուտի նախկին հայցորդ Մոնիկա Միրզոյանի  հեղինակային «Առյուծների և ընձառյուծների պատկերագրության շուրջ Քարաշամբի գավաթի վրա» ("On the Iconography of Lions and Leopard on the Goblet of Karashamb")(No 20, 3, 2024, 354–366) հոդվածը։

Հոդվածում առաջին անգամ Խեթական տերության գրավոր սեպագիր աղբյուրներում պահպանված նյութերի համատեքստում վերլուծվել են Հայաստանի պատմության թանգարանում պահվող Ք․ա 22-21-րդ դարերի վաղեմության Քարաշամբի գավաթի պատկերագրության որոշ դրվագներ։

Գավաթի գեղազարդման առանձնահատկություններին անդրադարձած տարբեր  հետազոտողներ եզրակացրել են, որ Քարաշամբի գավաթի պատկերագրության մեջ կարելի է դիտարկել միջագետքյան, փոքրասիական և հարավկովկասյան պատկերագրության ոճական առանձնահատկություններ: Հրապարակված հոդվածում ուսումնասիրվել են Քարաշամբի գավաթի վրա առյուծների և ընձառյուծների պատկերները՝ մատնանշելով դրանց հնարավոր զուգահեռները Փոքր Ասիայի մշակույթային ավանդույթների հետ՝ հատկապես դիտարկելով վերջիններս խեթական գրավոր աղբյուրներում պահպանված նյութերի համատեքստում:
«Քարաշամբի գավաթի վրա առյուծների և ընձառյուծների պատկերագրությունն առաջին անգամ դիտարկել ենք Ք. ա. երկրորդ հազարամյակով թվագրվող խեթական սեպագիր աղբյուրներում պահպանված նյութերի համատեքստում, ինչպես նաև կատարել գավաթի պատկերների որոշ համեմատություններ խեթական «Դարպասների տոնի» կամ Կիլամ տոնի ընթացքի հետ: Գավաթի վրա պատկերված առյուծների ու ընձառյուծների վերլուծությամբ բացահայտել ենք դրանց առնչվող սիմվոլիկ և ծիսական ընկալումներն ու կապն արքայական իշխանության հետ»,- ասում է Հասմիկ Հմայակյանը և հավելում, որ այս ուսումնասիրության շնորհիվ հնարավոր է դարձել առավել ամբողջական պատկերացում կազմել Քարաշամբի գավաթը կերտողների աշխարհայացքի և սոցիալ-մշակութային մի շարք առանձնահատկությունների մասին։

Քարաշամբի արծաթե գավաթը հայտնաբերվել է 1987թ․՝ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում, միջին բրոնզեդարյան իշխանական մի դամբարանից կատարած հերթական պեղումների ժամանակ: Այն հայտնաբերվել է «արքայական» դամբարանում թաղման հարուստ գույքի հետ միասին և վկայում է Ք․ա․ 22-21-րդ դարերում տեղաբնիկների մետաղի մշակման և կիրառական արվեստում ունեցած բացառիկ առաջընթացի մասին։ Գավաթի առկայությունն ապացուցում է, որ տարածաշրջանը լուրջ արտադրական և մշակութային կենտրոն է եղել և սերտ կապեր է ունեցել խեթական աշխարհի և Միջագետքի կենտրոնների հետ։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
24․11․2025թ․


Notices
Publications in Press
09/09/2026

ԳԱԱ ընդհանուր ժողովում ընտրվեց ԳԱԱ 31 ասոցացված և 23 արտասահմանյան անդամ
aravot.am
08/09/2026

Ընդունվում են 2026թ․ չորրորդ եռամսյակի հայտերը՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքները որպես այդպիսին որակելու նպատակով
hesc.am
08/09/2026

Ինքնության պահպանություն՝ երաժշտության միջոցով
1lurer.am
03/09/2026

«Չնայած և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում հայագիտության ու վրացագիտության ոլորտներում հսկայական գործ է արվել, սակայն ներկայիս աշխարհում զգալիորեն ավելացել են նաև հակագիտական դրսևորումներն այս ոլորտներում»
aravot.am
This site has been visited
8 304 183

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  19:01, 18/09/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am