National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Scientific Results
03/10/2025
Նոր աշխատություն՝ Կուր-Արաքսյան մշակույթի ավարտի և Միջին բրոնզեդարյան շրջանի սկզբի ուսումնասիրության արդյունքների մասին

Բելգիայում լույս է տեսել «Բադալյան Ռ., Պերելյո Բ. (խմբ.), Կուր-Արաքսյան ֆենոմենի ավարտը․ Հարավային Կովկասում Վաղ բրոնզից Միջին բրոնզին անցման ժամանակագրական և մշակութային ասպեկտները, Արաքս III․ Կովկասյան տարածաշրջանի և հարակից շրջանների հնագիտության ու պատմության ուսումնասիրություններ, Բրեփոլս, Տյորնհաութ 2024» («Badalyan R., Perello B. (ed.), The End of Kura-Araxes Phenomenon: The Chrono-Cultural Aspect of the EB/MB Transition in the South Caucasus, Araxes III. Studies in the Archaeology and History of the Caucasus Area and Adjacent Regions, Brepols, Turnhout, 2024») թեմատիկ ժողովածուն: Այն արդյունք է 2021թ. դեկտեմբերի 2-3-ը տեղի ունեցած հեռահար միջազգային գիտաժողովի, որին մասնակցեցին մասնագետներ Հայաստանից, Վրաստանից, Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսրայելից, Մավրիկիոսի Հանրապետությունից, Ավստրալիայից: Գիտաժողովը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (Ռուբեն Բադալյան) և Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (Centre national de la recherche scientifique, Բերենժե Պերելլո)  համատեղ ջանքերով՝ «Արևմտյան և Կենտրոնական Ասիայի հնագիտական հետազոտությունների ասոցիացիայի»(ARWA) հովանու ներքո: Հայկական կողմի որոշ հետազոտություններն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորված «Հայկական լեռնաշխարհում վաղ պետական կազմավորումների ձևավորման մշակութային և ժամանակագրական ասպեկտները» և «Ջրօգտագործման մշակույթը Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» գիտական թեմաների շրջանակներում։ 

Ժողովածուն անդրադառնում է Կուր-Արաքսյան մշակույթի ավարտին և Միջին բրոնզեդարյան շրջանի սկզբին։ Այս շրջանը, որն ընդգրկում է մ.թ.ա. մոտ 2600–2000թթ., բնորոշվում է տարածաշրջանում հազարամյակներ շարունակ գոյություն ունեցած ավանդույթների աստիճանական անհետացմամբ։ Հետազոտողների նորարարական մոտեցումները տարածաշրջանի մի շարք հուշարձանների մշակութային պատկանելիության ու ժամանակագրության ուսումնասիրությունների նկատմամբ հնարավորություն են տալիս առավել ճշգրիտ հասկանալ Վաղ և Միջին բրոնզեդարյան դարաշրջանների միջև տեղի ունեցած փոփոխություններն ու շարունակականությունը։ 

Հնագիտական հայտնագործությունները վկայում են նաև հին բնակավայրերի լքման պատճառների, հասարակության մեջ աճող անհավասարությունների մասին վկայող թաղման հարուստ համալիրների ձևավորման, ինչպես նաև ավելի շարժուն կենսակերպի անցման մասին, ինչը նույնպես քննվում է ժողովածուի հոդվածներում: 

Ժողովածուն առաջին անգամ ներկայացնում է վերջերս պեղված հուշարձանների նյութեր, միջմասնագիտական տարատեսակ հետազոտությունների արդյունքներ, մասնավորապես, տասնյակ նոր ռադիոածխածնային տարեթվեր:

Ժողովածուն հրատարակել և տարածում է Բելգիայի «Brepols» հումանիտար գիտությունների ոլորտի միջազգային ակադեմիական հրատարակչությունը, որը  հատուկ շեշտադրում ունի պատմության, հնագիտության, արվեստի պատմության, լեզվի և գրականության վրա։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
03․10․2025թ.


Notices
Publications in Press
08/12/2025

Հանրային բուհերն ու գիտական կազմակերպությունները կարող են ղեկավարել միայն մինչեւ 65 տարեկան անձինք
hetq.am
05/12/2025

Կառավարությունն առաջարկում է ակադեմիական ինստիտուտները հանձնել ԿԳՄՍՆ-ին
hetq.am
03/12/2025

Հայտնի են Գիտությունների ազգային ակադեմիայի 2025թ․ մրցանակի դափնեկիրները
aravot.am
01/12/2025

Մագնիսական նոր նյութերի փնտրտուքով
1lurer.am
This site has been visited
7 584 589

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:09, 12/12/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am