National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Scientific Results
24/09/2025
Լույս է տեսել «Պատերազմ և հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը» գիրքը

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողների հեղինակությամբ լույս է տեսել «Պատերազմ և հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը» գիրքը։

Գիրքը քննարկում է Արցախյան երկրորդ պատերազմի հանրային և պաշտոնական հիշման գործընթացները՝ պատերազմի հուշարձանացման ու զոհերի հիշատակման պրակտիկաների օրինակներով: Հեղինակներն են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի ղեկավար Միհրան Գալստյանը, գիտաշխատողներ Գարիկ Աթանեսյանը, Գայանե Հակոբյանը և Լուսինե Անգելուշը։

Հեղինակները 2021-2024 թվականներին ՀՀ սահմանամերձ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի և Սյունիքի մարզերում իրականացրել են հետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքները ներկայացված են գրքում։

«Խորքային հետազոտության է ենթարկվել Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ ձևավորված հիշողության ոլորտը: Մասնավորապես, Հայաստանում ամենուր և հատկապես սահմանամերձ համայնքներում նկատվում են 44-օրյա պատերազմի հիշողության կարևորման ու հուշարձանացման պրակտիկաների տեղային դրսևորումներ՝ պայմանավորված այդ համայնքների անվտանգային խնդիրներով, տեղային ինքնության պատումներով ու հիշողության քաղաքականության հուշային դերակատարների օրակարգերով։ Հետազոտությունը բացահայտում է այդ ամենի ազդեցությունն արդի հայկական ինքնության կերպափոխման վրա»,- ասում է  ծրագրի ղեկավար, պ․գ․թ․, Գարիկ Աթանեսյանը:

Աշխատանքն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին

44-օրյա պատերազմի զոհերի զինվորական պանթեոնը Գորիսի հուշահամալիրում,
Սյունիք, 2023 թ.: Լուսանկարը՝ Գ. Աթանեսյանի:

44-օրյա պատերազմի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանը Եղեգնաձորի պանթեոնում,
Վայոց ձոր, 2022 թ.: Լուսանկարը՝ Գ. Աթանեսյանի:


44-օրյա պատերազմի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանն ու զինվորական պանթեոնը Վաղաշեն գյուղում, Գեղարքունիք, 2023 թ.: Լուսանկարը՝ Գ. Աթանեսյանի:


44-օրյա պատերազմի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանն ու հուշաղբյուրը դպրոցի բակում,
Գորիս Սյունիք, 2023թ.: Լուսանկարը՝ Գ. Աթանեսյանի:


44-օրյա պատերազմի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանը ու Գորիսի Ա. Բակունցի անվան դպրոցի բակում, Սյունիք, 2023թ.: Լուսանկարը՝ Գ. Աթանեսյանի:


44-օրյա պատերազմի գրաֆիտի, Լանջաղբյուր, Գեղարքունիք


44-օրյա պատերազմի անհատական հուշարձան Սիսիանում, Սյունիք, 2023 թ.: Լուսանկարը՝ Գ. Աթանեսյանի:


44-օրյա պատերազմի անհատական հուշարձան Սիսիանում, Սյունիք, 2023 թ.: Լուսանկարը՝ Գ. Աթանեսյանի:


44-օրյա պատերազմի անհատական մատուռ Լեռնաձորում, Սյունիք, 2022 թ.: Լուսանկարը՝ Գ. Աթանեսյանի:


Notices








Սույն թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողով

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
14/09/2026

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում
1lurer.am
14/09/2026

Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
infocom.am
13/09/2026

Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
1lurer.am
09/09/2026

ԳԱԱ ընդհանուր ժողովում ընտրվեց ԳԱԱ 31 ասոցացված և 23 արտասահմանյան անդամ
aravot.am
This site has been visited
8 322 268

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  19:09, 24/09/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am