National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Scientific Results
18/09/2025
Հայ գիտնականների՝ հնագույն վիշապաքարերի ուսումնասիրության մասին նոր հոդվածը`միջազգային հեղինակավոր ամսագրում

Ազդեցության բարձր գործակից ունեցող «Nature Partner Journals – Heritage Science» սկոպուսյան ամսագրում լույս է տեսել հայ գիտնականների նոր՝ «Gurzadyan V., Bobokhyan A. 2025, Vishap Stelae as Cult Dedicated Prehistoric Monuments of Armenian Highlands: Data Analysis and Interpretation, npj Heritage Science 13/435» («Գուրզադյան Վ․, Բոբոխյան Ա․ 2025, Վիշապաքարերը որպես Հայկական լեռնաշխարհի պաշտամունքային նախապատմական հուշարձաններ. տվյալների վերլուծություն և մեկնություն») հոդվածը։ 

Հեղինակներն են Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը, ում  հետազոտությունները նվիրված են աստղագիտական տվյալներին և պատմական ժամանակագրություններին և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանը, ով վերջին տասնամյակում ղեկավարել է վիշապաքարերին նվիրված լայնածավալ հետազոտությունները։

Հոդվածում ներկայացված են հեղինակների կողմից կատարված վիշապաքարերի չափերի և տեղադրման բարձրության բաշխումների առաջին վիճակագրական վերլուծության արդյունքները: «Արդյունքները հաստատում են վարկածը, որ վիշապները սերտորեն կապված են եղել ջրի հնագույն պաշտամունքի հետ, քանի որ հիմնականում տեղակայված են ջրի բարձրլեռնային աղբյուրների մոտ և գտնվում են նախապատմական ոռոգման համակարգերին կից: Ավելին, դրանց բարձրությունների անսպասելի բի-մոդալ (կրկնակի էքստրեմումով) բաշխումը ենթադրում է տեղադրման հատուկ ձևեր՝ կապված մարդկային սեզոնային գործունեության և պաշտամունքային սովորույթների հետ»,- ասում է Վահագն Գուրզադյանը: 

«Հետազոտությունը նպաստում է վիշապ կոթողների խորհրդանշական և ֆունկցիոնալ նշանակության ավելի խորը ըմբռնմանը՝ նախապատմական սոցիալական և կրոնական համակարգերի համատեքստում»,- ասում է Արսեն Բոբոխյանը։ Հետազոտությունն իրականացվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հովանավորած «Ջրօգտագործման մշակույթը Հայկական լեռնաշխարհում հնագույն ժամանակներից ﬕնչև ﬔր օրերը» հետազոտական նախագծի շրջանակներում։

Վիշապաքարերը ձկնակերպ, ցլակերպ կամ ձկնացլակերպ պաշտամունքային հուշարձաններ են, որոնք հայտնի են միայն Հայկական լեռնաշխարհում։ Այս քարակոթողները հայտնաբերվել են Արագածի լանջերին, Գեղամա լեռներում, Սևանա լճի հյուսիս-արևելյան ափերին, Ճորոխ գետի ավազանում և այլուր։ Կերտվել են միակտոր քարից, սովորաբար դրվել են աղբյուրների ակունքների, ջրանցքների, ջրամբարների, արհեստական լճերի մոտակայքում։ Այդ քարակոթողները եղել են երկրագործությունն ու ոռոգումը հովանավորող, ջրի պաշտամունքն անձնավորող հնագույն աստվածությունների խորհրդանիշեր։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին 
17․09․2025թ․


Notices








Սույն թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողով

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
14/09/2026

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում
1lurer.am
14/09/2026

Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
infocom.am
13/09/2026

Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
1lurer.am
09/09/2026

ԳԱԱ ընդհանուր ժողովում ընտրվեց ԳԱԱ 31 ասոցացված և 23 արտասահմանյան անդամ
aravot.am
This site has been visited
8 322 470

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  19:09, 24/09/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am