National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Scientific Results
02/07/2025
Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողներն ուսումնասիրել են ռադիոգալակտիկաների ակտիվության սկսման պատճառները

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողներն ուսումնասիրել են ռադիոգալակտիկաների շրջակայքը՝ պարզելու դրանց ակտիվության սկսվելու կամ վերսկսվելու պատճառները։

Ռադիոգալակտիկաներն օպտիկական ճառագայթման կարգի ռադիոճառագայթում (1040—1043 էրգ/վրկ) ունեցող գալակտիկաներ են։ Դրանք, սովորաբար, գալակտիկաների կույտերի կենտրոնական, պայծառ անդամներ են։ Ռադիոճառագայթման հիմնական մասի աղբյուրը գալակտիկայից դուրս և նրա նկատմամբ գրեթե սիմետրիկ դասավորված երկու ամպերն են, որոնց չափերն զգալիորեն ավելի մեծ են գալակտիկայի չափերից։ 

Գալակտիկաները գրավիտացիոն ուժով կապված համակարգեր են՝ բաղկացած աստղերից, աստղակույտերից, միջաստղային գազից, փոշուց, մութ նյութից և մոլորակներից։ Գալակտիկայի կազմի մեջ մտնող բոլոր օբյեկտները մասնակցում են զանգվածների կենտրոնի նկատմամբ շարժմանը։

«Ռադիոգալակտիկաների ակտիվության սկսվելու կամ վերսկսվելու պատճառների ուսումնասիրությունը կարևոր է այդ օբյեկտների առաջացման մեխանիզմը հասկանալու համար։ Կան շատ աշխատանքներ, որոնցում որպես ռադիոակտիվության սկսվելու պատճառ դիտարկվում է երկու գալակտիկաների փոխազդեցությունը, որի ընթացքում մի գալակտիկայից գազի արտահոսք է տեղի ունենում դեպի մյուս գալակտիկա։ Գալակտիկայի կենտրոնում գտնվող սև խոռոչի վրա այդ գազի ակրեցիայի առկայությամբ էլ բացատրվում է գալակտիկայի ռադիոակտիվությունը»,- ասաց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի ակտիվ գալակտիկաների բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող Ռուբեն Անդրիասյանը։

Աստղադիտարանի գիտական խումբն ուսումնասիրել է FRI դասի 3C31 ռադիոգալակտիկայի շրջակայքը։ Նրա հետ նույնացված NGC383 ծնող գալակտիկան  գալակտիկաների կույտի կենտրոնական անդամ է։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ կույտին պատկանող երկու NGC380 ու NGC386 գալակտիկաները մոտ 100 միլիոն տարի առաջ եղել են շատ մոտ կենտրոնական NGC383 գալակտիկային։ Ներկայում նրանք հեռանում են կենտրոնական գալակտիկայից իրար հակառակ ուղղություններով։ Այդ ուղղությունը ճշգրիտ համընկնում է NGC383 գալակտիկայից, կամ որ նույնն է, 3C31 ռադիոգալակտիկայից դուրս նետված ռադիոշիթերի ուղղության հետ, իսկ NGC380 ու NGC386 գալակտիկաները փաստորեն գտնվում են ռադիոշիթերի մեջ։ Ռադիոշիթերի տարիքը նույնպես գնահատվում է 100 միլիոն տարի։ 

     

Նկար 1․ Գալակտիկաների կույտի տիրույթը NGC 383 կենտրոնական գալակտիկայով, որի  վրա ներդրված է FRI դասի 3C31 ռադիոաղբյուրի քարտեզը 1400 մեգահերց հաճախությունների տիրույթում։

«Մեր ուսումնասիրությունները հիմք են տալիս ենթադրելու, որ FRI դասի 3C31 ռադիոգալակտիկայի ռադիոակտիվության վերսկսման պատճառ կարող է հանդիսանալ գալակտիկաների եռակի մոտեցումը։ Ենթադրված գալակտիկաների եռակի մոտեցման հավանականությունը խիստ փոքր է, և եթե հնարավոր լինի հայտնաբերել նման ևս մի քանի դեպք, ապա ավելի հավանական կլինի ստացված արդյունքները մեկնաբանել Բյուրականյան տեսակետով՝ այն է, ոչ թե գալակտիկաների եռակի մոտեցումով, այլ  կենտրոնական NGC383 գալակտիկայից NGC380 ու NGC386 գալակտիկաների արտանետումով»,- ասաց Ռուբեն Անդրեասյանը։

Աշխատանքը կատարվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող Advaced Research Grant 21 AG-1C053 Revelation of Early Stages of Galaxy Evolution by Means of MW Study of Active Galaxies (2021-2026) դրամաշնորհի շրջանակներում։

«Գալակտիկաների կույտերում ռադիոգալակտիկաների ակտիվության սկսվելու, կամ վերասկսվելու հնարավոր մեխանիզմի մասին» աշխատանքը տպագրվել է «Աստղաֆիզիկա» հանդեսում (2023, Ap, 66, 304A) և զեկուցվել է տարբեր գիտաժողովներում և սեմինարներում, այդ թվում Չինաստանի ազգային աստղադիտարանում։

Աշխատանքը կատարվել է 5 համահեղինակների կողմից՝ Ռ․Ռ․Անդրեասյան, Հ․Վ․Աբրահամյան, Գ․Մ․Պարոնյան, Գ․Ա․Միքայելյան և Ա․Մ․Միքայելյան։ Համահեղինակներից 3-ը երիտասարդ գիտաշխատողներ են։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
02.07.2025թ․


Notices








Սույն թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողով

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
14/09/2026

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում
1lurer.am
14/09/2026

Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
infocom.am
13/09/2026

Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
1lurer.am
09/09/2026

ԳԱԱ ընդհանուր ժողովում ընտրվեց ԳԱԱ 31 ասոցացված և 23 արտասահմանյան անդամ
aravot.am
This site has been visited
8 322 268

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  19:09, 24/09/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am