National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Scientific Results
20/03/2024
Հայ-գերմանական արշավախմբի ստացած տվյալները նոր լույս են սփռում Արտաշատ մայրաքաղաքում ընթացած տարաբնույթ մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացների վրա

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտնականները Գերմանիայի Մյունսթերի համալսարանի գործընկերների հետ Արտաշատ մայրաքաղաքի պեղումների արդյունքում ստացել են նոր տվյալներ։ Դրանք լույս են սփռում Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաքում ընթացած տարաբնույթ մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացների վրա, բացահայտում այդ հռչակավոր կենտրոնի՝ Մետաքսի ճանապարհով իրականացվող ընդարձակ առևտրային կապերն ու Մերձավոր Արևելքում նրա քաղաքական և մշակութային դերակատարության մանրամասները։

«2018 թ-ից Արտաշատ անտիկ մայրաքաղաքի թիվ 13 և 17 բլուրներն ու հուշարձանի դաշտային տարածքն ուսումնասիրվում են հայ-գերմանական «Արտաքսատա» ծրագրի շրջանակներում։ Կատարվել է քաղաքի շուրջ 40 հա մակերեսի գեոֆիզիկական հետազոտությունը, որից հետո 13-րդ բլրի վրա պեղվել են Ք. ա. II-I դդ. սրբարան, Ք. ա. I - Ք. հ. I դարերի բնակելի համալիրներ և մի շարք դամբարաններ։

Արտաշատի #13 բլրի կարասային դամբարանը և նրա որոշ գտածոները

Բլրի հյուսիսային մատույցներում շուրջ 0,5 կմ երկայնքով հայտնաբերվել են մեր տարածաշրջանում եզակի հռոմեական ակվեդուկի՝ կամրջային ջրատարի զանգվածեղ հիմքերը։

Արտաշատի հռոմեական ակվեդուկի հիմնամույթերը

Բլրից հարավ ընկած դաշտավայրում ուսումնասիրվել են ավելի քան 500 քմ տարածքով մոնումենտալ ուրարտական հասարակական կառույցի երկու հատվածները։

Արտաշատի ուրարտական դահլիճի մագնիսամետրիկ հատակագիծը և նրա պեղված

հատվածները (տեղամաս 11, 14)

2023 թ-ին սկսված 17-րդ բլրի պեղումներով բացահայտվեցին Ք. ա. I - Ք. հ. I դդ. արտադրական և բնակելի համալիրների ավերակներ, ինչպես և Ք. հ. II-III դարերին թվագրվող մոնումենտալ կղմինդրածածկ մի կառույց, հատակին՝ փայտե տախտակամածի այրված գերաններով, որոնց ուսումնասիրությունը կշարունակվի առաջիկայում»,- ասաց արշավախմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյանը։

Արտաշատի #17 բլրի մոնումենտալ կղմինդրածածկ կառույցը և նրա այրված տախտակամածի գերանները

Անտիկ Հայաստանի երրորդ մայրաքաղաք Արտաշատը, որը հաջորդել է Արմավիրին և Երվանդաշատին, հիմնադրվել է Ք. ա. 180-ական թթ-ին Արտաշես Ա-ի կողմից և որպես երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոն գործել է մինչև Ք. հ. V դ-ի կեսերը։ Քաղաքի հիմնական կառուցապատման կորիզը գտնվում է ՀՀ Արարատի մարզի Լուսառատ և Փոքր Վեդի գյուղերի տարածքում, Խոր Վիրապի 17 բլուրների վրա (Վերին քաղաք) և հարակից դաշտավայրում՝ մինչև Արաքսի ափը (Ստորին քաղաք), շուրջ 600 հա ընդհանուր տարածքով։ Արտաշատ հնագիտական հուշարձանը՝ քաղաքային արվարձանով և դամբարանադաշտերով, զբաղեցնում է Լուսառատ - Փոքր Վեդի - Տափերական - Շիրազ գյուղերի միջև ընկած դաշտավայրի զգալի մասը՝ ընդգրկելով շուրջ 3000 հա տարածք։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներն Արտաշատում պեղումներ են իրականացնում 1970 թ-ից։ Ըստ հնագիտական տվյալների՝ բնակությունն Արտաշատի տարածքում սկիզբ է առել դեռևս Ք. ա. V հազարամյակում։ Վաղ երկաթի դարաշրջանում (Ք. ա. XI-IX դդ.) այստեղ գործել է խոշոր բնակավայր, որի կործանումից անմիջապես հետո՝ մեծ ուրարտական քաղաք։ Անտիկ դարաշրջանի բուռն ծաղկումից (Ք. ա. II - Ք. հ. V դդ.) հետո կյանքը հուշարձանի տարածքում շարունակվել է մինչև Ք. հ. XV դ-ը։ 

«2003 թ-ից ընթանում են Արաքսի ափին տեղակայված «Գետամերձ թաղամասի» պեղումները, որտեղ բացվել են հունահռոմեական ոճով կառուցված տաճարի ավերակներ, խճանկարներով զարդարված բաղնիքային համալիր, որմնանկարներով բնակելի կառույցներ»,- ասաց Մկրտիչ Զարդարյանը։

 Հին Արտաշատի Գետամերձ թաղամասի համայնապատկերը

Արտաշատի Փոքր Վեդի գյուղին հարող տարածքն ուսումնասիրվել է նաև հայ-լեհական հնագիտական ծրագրի շրջանակում (ՀԱԻ – Վարշավայի համալսարան)։ Ծրագիրն ուղղված է եղել գիտական արդի միջոցների կիրառմամբ Հռոմի Տրայանոս կայսեր Ք. հ. 116 թ-ի արձանագրության հայտնաբերման տարածքի հետազոտմանը։

«Արտաշատի հետազոտման արդյունքներին են նվիրված հինգ մենագրություն և շուրջ հարյուր հոդված՝ հրատարակված Հայաստանում և արտերկրում», - ասաց Մկրտիչ Զարդարյանը։

Նա նշեց, որ չնայած Հայաստանի պատմության և մշակույթի ասպարեզում իր բացառիկ նշանակությանը, այս հուշարձանի պահպանության ներկայիս վիճակը մտահոգիչ է։ «Նրա դաշտային մասերը շարունակաբար ավերվում են գյուղատնտեսական, շինարարական աշխատանքների ու ավազահանության ընթացքում։ Բլուրների լանջային տարածքը հիմնովին խաթարվում է տարեցտարի աճող Խոր Վիրապի գերեզմանոցի կողմից։ Հատուկ մտահոգության առարկա է վերջին տարիներին ակտիվացած գանձախուզությունը, ինչի հետևանքով շարունակաբար ավերվում են բուն քաղաքի թաղամասերը»,- ասաց Մկրտիչ Զարդարյանը։ Ըստ նրա՝ հին Արտաշատ հուշարձանի պատշաճ պահպանությունը հնարավոր է ապահովել նրա հիմնական տարածքի՝ 17 բլուրների և հարակից դաշտավայրի, հնագիտական արգելոցի սահմաններում ընդգրկման և այդ կարգավիճակին պատշաճ վերահսկման միջոցով։


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
19.03.2024թ․


Notices








On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

From October 23 to 25, 2025, the the Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences of Armenia will hеld the International conference "Fortresses and Defensive Systems in the Ancient Near East". The opening will take place on October 23 at 11:00 a.m. in the Round Hall of the Presidium of NAS RA (24, Marshal Baghramyan Avenue)

On October 24, 2025, the book presentation with the title "Tigranakert of Artsakh: The Historical and Cultural Image in the Light of Archaeological Research" (Yerevan, Institute of Archaeology and Ethnography Press, 2025) will take place at the Round Hall of the Presidium of the NAS RA (24, Marshal Baghramyan Avenue) at 11:00 a.m.

In October 28, 2025, an informational meeting with the Committee of the "Young Scientists Support Program" will be held at the Round Hall of the Presidium of the NAS RA at 16:00

Publications in Press
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
This site has been visited
7 518 856

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:19, 31/10/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am