National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Vartan Gregorian
Dr., Professor
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
Young Scientist Tribune
Տիգրան Զալինյան

«Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման» մրցույթի շահառու

ԵՊՀ Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գիտաշխատող Տիգրան Զալինյանն ուսումնասիրել է գրաֆենում ռեզոնանսային Ռեյլի ցրման հիմնական սկզբունքները։ 

«Basic principles of resonance Rayleigh scattering in Graphene» աշխատանքով Տիգրան Զալինյանը ճանաչվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման» մրցույթի շահառու՝ «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ հոդվածի տպագրության համար։ Հոդվածը տպագրվել է Carbon Letters ամսագրում։ Համահեղինակն է ԵՊՀ պրոֆեսոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Սլավիկ Մելքոնյանը:

Հետազոտությունը պատասխանում է երկու հարցի, նշում է երիտասարդ գիտնականը և մանրամասնում․ «Գրաֆենը և՛ փորձնականորեն, և՛ տեսականորեն լավ ուսումնասիրված նյութերից է, սակայն որոշ փորձարարական տվյալներ կարիք ունեն լրացուցիչ տեսական բացատրության, քանի որ չեն համապատասխանում մինչ այժմ գոյություն ունեցող տեսական մոդելների կանխատեսումներին: Օրինակ, որոշ չլուծված խնդիրներ կապված են լույսի ռեզոնանսային ցրման հետ։ Նյութերի ուսումնասիրման կարևոր մեթոդներից է լույսի ռեզոնանսային ցրման երևույթի վրա հիմնված սպեկտրոսկոպիան: Առանձնացնում են ռեզոնանսային ցրման երկու տեսակ. երբ ընկնող և անդրադարձած լույսի հաճախությունները նույնն են (Ռեյլի ցրում) և երբ տարբեր են (Ռաման ցրում): Ըստ հայտնի տեսական մոդելների՝ Ռեյլի ռեզոնանսային ճառագայթման գծի լայնությունը պետք է շատ մեծ լինի, ինչը չի համապատասխանում փորձարարական տվյալներին: Բացի այդ, մի կողմից ռեզոնանսային Ռեյլի և Ռաման ցրումների, իսկ մյուս կողմից լույսի կլանման և ֆոտոլյումինեսցենցիայի երևույթների մեխանիզմները շատ նման են, բայց դրանց միկրոսկոպիկ մեխանիզմները տարանջատված չեն: Ըստ էության, մեր հետազոտությունը հենց այս խնդիրների շուրջ է։ 

Մեր կողմից առաջադրվել է էլեկտրոն-խոռոչ ինքնաֆոտոռեկոմբինացիայի նոր հասկացությունը, որի օգնությամբ զարգացվել է լույսի ռեզոնանսային ցրման միկրոսկոպիկ մեխանիզմի նոր մոդել։ Համարվում է, որ որոշակի պայմանների ապահովան դեպքում էլեկտրոնը ռեկոմբինացվում է որևէ պատահական խոռոչի հետ։ Հիմնվելով քվանտային մեխանիկայի հիմնարար հասկացությունների՝ մասնավորապես անորոշությունների առնչությունների վրա, վերլուծել ենք ֆոտոգեներացիայի և ռեկոմբինացիայի մեխանիզմները և ցույց տվել, որ իրականում էլեկտրոնը կարող է ռեկոմբինացվել «իր սեփական», այսինքն, այն խոռոչի հետ, որն առաջացել է իր «դուրս գալու» ընթացքում։ Հենց այս երևույթն անվանել ենք ինքնաֆոտոռեկոմբինացիա։

Այս մոդելի շրջանակներում գնահատել ենք ռեզոնանսային ռեկոմբինացիայի ժամանակը, որը պարզապես համարվում էր «շատ փոքր»։ Հաշվարկել ենք ճառագայթման գծի լայնությունը և ճառագայթման ինտենսիվությունը։ Հաշվարկների արդյունքները շատ լավ համընկնում են փորձարարական տվյալների հետ։ Արդյունքում, կարողացել ենք տեսականորեն բացատրել Ռեյլի ճառագայթման գծի հետ կապված խնդիրը։ Բացի այդ, մոդելը հնարավորություն է տալիս հստակորեն տարանջատել լույսի ռեզոնանսային ցրման և ռեզոնանսային ֆոտոլյումինեսցենցիայի երևույթները»:

Ըստ Տիգրան Զալինյանի՝ հետազոտության արդյունքներն ունեն նաև կիրառական մեծ նշանակություն՝ հնարավորություն են տալիս ոչ միայն գրաֆենի, այլև բազմաթիվ այլ նյութերի սպեկտրոսկոպիայից ստանալ առավել ընդգրկուն տեղեկատվություն և կատարել առավել մանրակրկիտ և բազմակողմանի վերլուծություն:

Տիգրանի՝ դեպի գիտություն ճանապարհը սկսվել է Ֆելիքս Լևի «Ինչից է ամեն ինչը» գրքից։ «Այն մանկապատանեկան տարիքի երեխաների համար նախատեսված գիտահանրամատչելի բովանդակությամբ պատկերազարդ գիրք է։ Գունավոր նկարներն ու գրքի վերաբերյալ ծնողներիս պատմածները գրավեցին ինձ և առաջացավ մեծ հետաքրքրություն բնության մեջ տեղի ունեցող երևույթների նկատմամբ: Ինձ հետաքրքրեց, թե ինչի՞ց է ամեն ինչը և ինչպե՞ս է «աշխատում»: Մինչ դպրոց հաճախելն եմ տառերը սովորել, որպեսզի կարդամ այդ գիրքը, և մինչ օրս այն իմ գրապահարանում է», - պատմում է Տիգրան Զալինյանը։  

Իսկ ֆիզիկայի հանդեպ հետաքրքրությունն առաջացավ ավագ դասարաններում․ «Հասկացա, որ ինձ հետաքրքրող հարցերի պատասխաններն առավել շատ առնչվում են ֆիզիկայի հետ: Նեղ մասնագիտացումս կիսահաղորդիչների ֆիզիկան է: Ներկայում չկա որևէ էլեկտրոնային սարք, որում չլինեն կիսահաղորդիչներ և դրանց հիման վրա աշխատող դետալներ»: 

Տիգրան Զալինյանը նաև դասավանդում է ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտում և «ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցում»՝  որպես ֆիզիկայի ուսուցիչ և օլիմպիական խմբակի ղեկավար։ «Աշակերտների հետ ապագա մասնագիտության ընտրության հարցի շուրջ խոսելիս հաճախ կրկնում եմ՝ ձեր կյանքի գործն այն է, ինչն անելիս կորցնում եք ժամանակի զգացողությունը։ Իմ դեպքում դա գիտությունն է։ Ֆանտաստիկ զգացողություն է, երբ անում ես այն, ինչը պարզապես հետաքրքիր է», - նշում է Տիգրան Զալինյանը։ 

Ըստ երիտասարդ գիտնականի՝ գիտությամբ արդյունավետ զբաղվելու համար պետք է ժամանակ և ազատություն․ «Գիտնականի համար շատ կարևոր է իր հետազոտության վրա կենտրոնանալը: Ցավոք, ֆինանսական և այլ ռեսուրսների հետ կապված խնդիրները լուծելու համար գիտնականը ստիպված է զբաղվել անհարկի վարչարարությամբ: Թղթաբանությունը շատ է և դանդաղ: Չեմ խոսում գնումների ընթացակարգի մասին. երբեմն ֆինանսավորման ստացումից հետո սարքի ձեռքբերումն ամիսներ է տևում, նույնիսկ՝ տարի և ավելի: Այստեղ լուրջ խնդիրներ կան: Իհարկե, թե՛ համալսարաններում և ինստիտուտներում, թե՛ նախարարությունում այս և այլ համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց դժվարություններ դեռ կան: Հատկապես ողջունելի են վերջին շրջանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից գիտնականների աջակցության ծրագրերը»։   

Տիգրան Զալինյանը նշում է՝ նաև կարիք կա Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրման։ «Դա ակնհայտ է։ Անձնական օրինակով կարող եմ ասել, որ թեկնածուականից հետո մի տեսակ դատարկության և «իսկ հետո ի՞նչ» հարցադրմամբ զգացողություն է առաջանում, որը հաղթահարելու համար նվազագույնը կես կամ մեկ տարի է պահանջվում: PostDoc-ի համակարգը կարող է նպաստել թեկնածուականից դեպի «հասուն» գիտություն անցնցում անցմանը», - նշում է Տիգրան Զալինյանը:

Ժամանակակից գիտնականի համար մրցակցային առավելություն համարում է համբերատարությունը և համառությունը: «Սա վերաբերում է «չհանձնվելու» սկզբունքին․ պետք է կանոնակարգված և հետևողականորեն աշխատել խնդրի շուրջ այնքան ժամանակ, մինչև ստացվի: Պետք է առանձնացնել նաև ժամանակի տնօրինման հմտությունը: Սա նույնպես գիտելիք և գիտություն է: Ցավոք, մեր և՛ դպրոցական, և՛ ԲՈՒՀ-ական կրթական համակարգերում նմանատիպ հմտությունների զարգացմանն ուղղված գործողություններ բավարար չափով չեն զարգացվում»։

Տիգրան Զալինյանը կարևորում է գիտական նախաձեռնությունների դերը ոլորտում մարդկանց համախմբելու գործում․ «Շատ բարձր եմ գնահատում «Գիտուժ»-ի դերը: Իր վերջին գիտաժողովի ժամանակ նախաձեռնությունը համախմբել էր պետական պաշտոնյաների, գիտնականների, մասնագետների և դարձրել ուժ: Շատ կարևոր է նաև, որ նմանատիպ նախաձեռնությունները հարթակ են ստեղծում շփվելու, խնդիրները բարձրաձայնելու և միասին լուծումներ փնտրելու համար»։ 

Նա նաև «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտության հանրայնացման մրցույթի» շահառու է: Գործընկերների հետ «Facebook» սոցիալական ցանցում և «Youtube» տեսանախագծային կայքում ստեղծել է «Բանական» էջը, որտեղ ներկայացվում են գիտահանրամատչելի բովանդակությամբ հոլովակներ՝ անգլերենից-հայերեն թարգմանված։   

Ազատ ժամանակ Տիգրանը ֆիլմեր և անգամ մուլտֆիլմեր է դիտում, նաև ընթերցում է։ «Ռուս դասականների մեծ երկրպագու եմ: Նույնիսկ Տոլստոյի նամակներն ու օրագրերն եմ կարդացել: Իմ սեղանի գրքերից է Հերոդոտոսի «Պատմություն ինը գրքից»-ը։ Վերջին գեղարվեստական գիրքը, որն ինձ շատ է տպավորել, Կազուո Իշիգուրոյի «Օրվա մնացորդն» է: 

Տիգրանն ունի երկու երազանք․ «Առաջինը՝ ունենալ կիսահաղորդիչների ֆիզիկայի և նանոտեխնոլոգիաների շուրջ հիմնարար տեսական հետազոտություններով զբաղվող լաբորատորիա։ Երկրորդը՝ բացահայտել բնության մեջ գրեթե ամենուր հանդիպող ցածրհաճախային աղմուկի առաջացման պատճառը»։ Երիտասարդ գիտնականն առաջնորդվում է «Շարունակեք տալ հարցեր» կարգախոսով, որը նաև «Բանականի» կարգախոսն է:

Մոնիկա Երիցյան


Notices








On April 23, 2024, at 10:30, the Annual General Meeting of NAS RA on the main results of the scientific and scientific-organizational activity of the National Academy of Sciences of the Republic of Armenia for 2023 will be held. The Annual General Meetings of the Divisions of Sciences will be held on April 22 at 10:00

The Institute of Physical Research of NAS of Armenia in collaboration with the IPR Armenia Optica Student Chapter have announced a photo contest entitled "Light through the Eyes of a Photographer" dedicated to the International Day of Light. The registration deadline for the competition is May 1

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

On April 5 2024, a seminar on the topic "Advanced channeling Technologies: Strong external Electromagnetic fields to guide charged and Neutral Beams" will be held at the conference hall of the NAS RA Presidum which will be presented by professor of the Institute of Nuclear Physics (Italy) Sultan Dabagov

On April 1st 2024, a seminar on the topic "Magnetometry with nuclear spin-polarized 14N in NV centers in diamond" will be held at the conference hall of the RA NAS Presidium which will be presented by professor of the University of Latvia Marcis Auzinsh

The Shirak Center for Armenological Studies of NAS RA is starting to publish the 1 (27) volume of the "Scientific Works" journal for 2024. Priority is given to articles in English and Russian. The deadline for receiving articles is March 1, 2024

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
26/04/2024

Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահ
armenpress.am
25/04/2024

Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա Անդրեասյան
1lurer.am
23/04/2024

Վերջին 3 տարիներին գերատեսչություններից որևէ պատվեր չի իջեցվել Ակադեմիային. ԳԱԱ-ն ամփոփեց 2023 թ. արդյունքները
news.am
19/04/2024

«Ուսումնասիրության արդյունքները կարող են հուսալի հիմք դառնալ Հովհաննես Չեքիջյանի կատարողական գործունեության հետագա հետազոտությունների համար»
aravot.am
This site has been visited
6 961 298

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  18:17, 29/04/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am