National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Zadig Mouradian
Dr. of Phys.-Math. Sciences
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
Young Scientist Tribune
Ալբերտ Դավթյան

«Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման» մրցույթի շահառու

«ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի և Բելգիայի միջուկային հետազոտությունների կենտրոնի (SCK CEN) գիտաշխատողներն իրականացրել են ConFlat-տեսակի կցաշուրթերի միացումների վերլուծում և փորձարարական հետազոտում։ ConFlat-տեսակի կցաշուրթերն ապահովում են համակարգերի գերբարձր վակուումային հերմետիկացում և ամենակիրառվողն են արագացուցչային և տիեզերական տեխնոլոգիաներում։ Հետազոտության արդյունքներն ամփոփվել են «Արագացուցչային և տիեզերական տեխնոլոգիայում կիրառվող գերբարձր վակուումային ConFlat տեսակի կցաշուրթերի միացումների վերլուծումը և փորձարարական հետազոտումը» (The analysis and experimental research of ultrahigh vacuum ConFlat-type flange joints applied in accelerator and space technology) հոդվածում, որը տպագրվել է «Journal of Instrumentation» ամսագրում։

Այս աշխատանքով «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի «Վակուումային տեխնոլոգիաներ» լաբորատորիայի ղեկավարի ժ/պ Ալբերտ Դավթյանը ճանաչվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման» մրցույթի շահառու՝ «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ հոդվածի տպագրության համար։

«Նմանատիպ ծրագրերը խրախուսում են երիտասարդ գիտնականներին, մոտիվացնում առաջ շարժվելու և ստեղծում են մի հարթակ, որի շնորհիվ նոր ծանոթություններ և կապեր են ձեռք բերվում», - նշում է Ալբերտ Դավթյանը։

Հոդվածի համահեղինակներն են «ՔԵՆԴԼ» ՍՀԻ ասպիրանտ Համլետ Իսունցը, SCK CEN Բելգիայի միջուկային հետազոտությունների կենտրոնի տ.գ.թ. Վլադիմիր Դեխտյարովը, «ՔԵՆԴԼ» ՍՀԻ ֆ.մ.գ.թ. Աշոտ Վարդանյանը, «ՔԵՆԴԼ» ՍՀԻ տ.գ.դ. Վարդան Ավագյանը և «ՔԵՆԴԼ» ՍՀԻ կրտսեր գիտաշխատող Տիգրան Մկրտչյանը։

Ալբերտ Դավթյանը պատմում է․ «Ուսումնասիրելով ոլորտի հիմնախնդիրները, առկա միջազգային գրականությունը՝ հասկացա, որ տվյալ ուղղությամբ հետազոտությունները քիչ են: Կատարված համակարգչային մոդելավորումներն ու փորձերի արդյունքները միմյանց չէին համապատասխանում։ Բազմակի օգտագործվում են ConFlat տեսակի կցաշուրթերի Wheeler-ի և CERN-ի մոդելները, որոնք կիրառվում են համաշխարհային հայտնի արագացուցչային կենտրոններում։ Դրանք մի քանի հերմետիկացում-ապահերմետիկացումից հետո կորցնում են իրենց նախնական հերմետիկացման հատկությունները, որի պատճառը բավականաչափ ուսումնասիրված չէ։

Մեր աշխատանքի գիտական նորույթն այն է, որ առաջին անգամ ստացվել են կցաշութերի դեֆորմացնող եզրերի պլաստիկ դեֆորմացիաների բաշխվածությունները, որոնց առկայությունն էական սահմանափակում է դնում դրանց բազմակի օգտագործման համար։ Նաև դիտարկվել են դրանց հերմետիկացման համար միջազգայնորեն սերտիֆիկացված հեղյուս-մանեկային միացության համար նախատեսված անցքերի չափերն ու քանակը, որոնց թերությունները ևս քննարկված են աշխատանքում, և դրանք բացառելու համար մշակվել են համապատասխան տեխնիկական հանձնարարականներ։ Բացատրություն ենք տվել նաև Wheeler-ի և CERN-ի մոդելների դեպքում կցաշուրթերի դեֆորմացնող եզրերի ներխրման արդյունքում առաջացող բացակին, որը գերբարձր վակուումային համակարգերի համար գազանջատման աղբյուր է։ 

Այս աշխատանքում ստացել ենք համակարգչային մոդելավորման ու փորձարարական հետազոտությունների արդյունքների մեծ ճշգրտությամբ համապատասխանություն։ Տվյալ հետազոտական թեման շարունակական է. դրա շրջանակում նախատեսում ենք ստանալ նոր երկրաչափությամբ մի մոդել, որը չի ունենա միջազգայնորեն սերտիֆիկացված, ամենատարածված մոդելների թերությունները ու կփոխարինի համաշխարհային ամենահայտնի արագացուցիչներում առկա մոդելներին»։ 

Ալբերտ Դավթյանը մասնագիտությամբ ճարտարագետ-մեխանիկ, մեքենագետ է։ «Ամենաշատն ինձ գրավում է ամեն օր լրիվ նորի հետ բախումը։ Օրեցօր նոր մարտահրավերներ ստանալով՝ հետաքրքիր երևույթներ ես ուսումնասիրում ու բացահայտում, գիտափորձեր իրականացնում, որոնք էլ քեզ գցում են նոր հարցերի և դրանց պատասխանների որոնման շրջապտույտի մեջ։ 22 տարեկանում ստացա գյուտի արտոնագիր, ինչն ինձ համար զարմանալի փաստ էր։ Հիմա եմ հասկանում, որ մեծ ցանկության, նվիրվածության ու աշխատասիրության շնորհիվ ամեն ինչի հնարավոր է հասնել։ Կարևոր է գիտակցել, թե ինչ կարող ես քաղել անհաջողություններից՝ առավել ևս գիտության ոլորտում։ Ինչպես ասում են՝ «Ձախողված փորձը նույնպես փորձ է»», - նշում է Ալբերտ Դավթյանը։

Նա հեռանկարային է համարում Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրումը, քանի որ այն հնարավորություն կտա աշխատելու նոր միջավայրում կամ նոր գիտական խմբերի հետ՝ զարգացնելով երիտասարդ գիտնականի աշխարհայացքն ու հմտությունները։ Նաև կարևորում է գիտական նախաձեռնությունների գործունեությունը։ ««Գիտուժ»-ը և այլ գիտական նախաձեռնություններ նվիրյալ աշխատանք են կատարում, գիտական նորություններն ու հնարավորությունները զանգվածային տարածում են ստանում, բարձրացնում են մարդկանց տեղեկացվածության մակարդակը և երիտասարդ գիտնականների խոսքն ու կատարած առաջին քայլերը տեսանելի են դարձնում մեծ լսարանի համար», - նշում է Ալբերտ Դավթյանը։

Երիտասարդ գիտնականն առաջնորդվում է՝ «Տեսնում եմ նպատակ, չեմ տեսնում խոչընդոտներ, հավատում եմ ինքս ինձ» կարգախոսով։

Ալբերտ Դավթյանը 13 գիտական հրապարակումների հեղինակ է, որոնցից 3-ը հրապարակված են «Scopus» և «Web of Science» միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների ցանկերում ներառված ամսագրերում։ Ներկայում ներգրավված է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2023»-ում, որը 3 տարի տևողությամբ է։ Նա նաև մասնակցում է «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի» շրջանակներում իրականացվող ծրագրերում։

Մոնիկա Երիցյան


Notices








Սույն թվականի հոկտեմբերի 11-13-ը տեղի կունենա «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. Հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 7-րդ կրթական գիտաժողովը

Ս.թ. հունիսի 5-ին ժամը 15:00 ՀՀ ԳԱԱ նիստերի կլոր դահլիճում տեղի կունենա գիտական զեկուցում հետևյալ թեմայով`«ԳԵՈՊԱՐԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ»

On 15 May 2024, at 14.00 a seminar on the topic "Astronomy in the crossroads of multidisciplinary and interdisciplinary sciences" will be held at the conference hall of Presidium of the NAS RA, which will be presented by the director of the Byurakan Astrophysical Observatory after V. Ambartsumian, cand.(phys.-math.) Areg Mickaelian

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
25/05/2024

«Անահիտ» հանդեսն այսօր էլ հետազոտության արժեքավոր աղբյուր է
1lurer.am
23/05/2024

17 գիտական դրամաշնորհ՝ ՀՕՖ-ից
1lurer.am
20/05/2024

Академик Kамалов и инновационная медицина
golosarmenii.am
19/05/2024

Շիրակի ջրանցքի հետազոտություն՝ կառուցումից մեկ դար անց
1lurer.am
This site has been visited
6 982 469

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:37, 29/05/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am