National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Young Scientist Tribune
Նոնա Մովսիսյան

ԵԳԱԾ-ի «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառու

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Նոնա Մովսիսյանը «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառուներից է։

Նոնա Մովսիսյանի աշխատանքը բացառիկ է նրանով, որ տպագրվել է «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ըստ տվյալ կատեգորիայի ամսագրերի դասակարգման առաջին (Q1) քառորդի առաջին «թոփ» հինգ ամսագրերից մեկում՝ «Elsevier» հրատարակչության «Environmental Pollution» ամսագրում։ Ներկայացվել է «Multifractal features of activity concentration and stochastic risk assessment of naturally occurring and technogenic radionuclides in the soil of Yerevan, Armenia» («Երևան քաղաքի հողերում բնական և տեխնածին ռադիոնուկլիդների ակտիվության մակարդակների մուլտիֆրակտալ առանձնահատկույթունները և ստոխաստիկ ռիսկի գնահատումը») հոդվածը։

Հոդվածի համահեղինակներն են Իտալիայի Նեապոլ քաղաքի Ֆեդերիկո II-ի անվան համալսարանի գիտնականներ Անտոնիո Արուտան և Ստեֆանո Ալբանեզեն, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը, էկոկենտրոնի Ռադիոէկոլոգիայի բաժնի ղեկավար Օլգա Բելյաևան և Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի ղեկավար Գևորգ Տեփանոսյանը։

Ո՞րն է Ձեր աշխատանքի գիտական նորույթը, կարևորությունն ու արդիականությունը:

- Շրջակա միջավայրի հետազոտությունների նորարարությունը հաճախ պայմանավորված է միջառարկայական մոտեցմամբ։ Այս դեպքում ռադիոէկոլոգիական հետազոտության տվյալները մշակվել են երկրաքիմիական վիճակագրական վերլուծության գործիքակազմի կիրառմամբ։ Քաղաքային տարածքների բազմաֆունկցիոնալությունը, ինչը կարող է բերել բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխմանը, պայմանավորում է ռադիոնուկլիդների տարածական բաշխվածության օրինաչափությունների և դրա հետ կապված առողջական ռիսկերի որոշման անհրաժեշտությունը։ Հետազոտության առանձնահատկությունն այն է, որ ռադիոնուկլիդների տարածական բաշխվածության համար կիրառվել են բարդ երկրաբանական համակարգում երկրաքիմիական կարգաշեղումների առանձնացման և ֆոնի որոշման համար մշակված վիճակագրական մեթոդներ՝ մուլտիֆրակտալ վերլուծության գործիքը, իրականացվել է ստոխաստիկ մոդելավորում Մոնտե Կառլո մեթոդով։

Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը։

- Անկեղծ ասած՝ արագ որոշում էր, բայց կարևոր գործով զբաղվելու ցանկությունը բերեց նման ընտրության։ Ռադիոէկոլոգիան, և, առհասարակ, շրջակա միջավայրի գիտությունները ենթադրում են տարբեր ոլորտների համադրում՝ ապահովելով հետազոտությունների արդիականությունը։ 

Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն եք համարում ամենակարևորը և ինչո՞ւ:

- Բնականաբար, բոլոր արդյունքները կարևոր են։ Յուրաքանչյուր աշխատանքին ժամանակ է հատկացվում, ջանք է գործադրվում։ Կարող եմ առանձնացնել ասպիրանտական աշխատանքի թեման՝ «Արագած լեռնազանգվածի տարածքում ռադիոէկոլոգիական մոնիթորինգ», որի շրջանակներում հետաքրքիր արդյունքներ ենք ստացել ռադիոնուկլիդների միգրացիայի և տարածաբաշխման առանձնահատկությունների վերաբերյալ։ 

Քանի՞ հրապարակում ունեք:

- 16 հոդվածներում համահեղինակ եմ, որոնցից 8-ը՝ «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանի ամսագրերում։ 

Ի՞նչ դժվարությունների հետ է բախվում երիտասարդ գիտնականը Հայաստանում և ի՞նչ է պետք, որպեսզի երիտասարդը զբաղվի գիտությամբ: 

- Դժվարություններ, ըստ իս, բոլոր բնագավառներում կան, բայց եթե ցանկությունը մեծ է, խոչընդոտները հաղթահարվում են։ Պետք է կենտրոնանալ ոչ թե դժվարությունների, այլ այն հնարավորությունների վրա, որոնք առկա են երիտասարդ գիտնականների համար, որոնցից մեկն էլ ԵԳԱԾ-ի կազմակերպած մրցույթներն են։ 

Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից գիտնականը։

- Արագ կողմնորոշվող։

Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն «Գիտուժ»-ը և այլ գիտական նախաձեռնությունները: 

- Հայաստանում գիտության զարգացմանն ուղղված ցանկացած քայլ ողջունելի է։

Ի՞նչ նախասիրություններ ունեք։ 

- Զբաղվում եմ սպորտով, արշավներով, մարտարվեստով, ճանապարհորդելով։ 

Ի՞նչ գրքեր եք կարդում: 

- Հիմնականում կարդում եմ մասնագիտական գրականություն։

Մոնիկա Երիցյան


Notices








Սույն թվականի սեպտեմբերի 8-ին, ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողով

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
22/09/2026

Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
hetq.am
16/09/2026

Ընտրվեցին ՀՀ ԳԱԱ նախագահության և գիտական խորհրդի անդամները
aravot.am
14/09/2026

«Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնությունն այս տարի կանցկացվի նաև Հայաստանում
1lurer.am
14/09/2026

Պետական պատվերը Հայաստանում․ պետական մարմիններ-գիտնականներ երկխոսություն և ինստիտուցիոնալ մեխանիզմներ
infocom.am
This site has been visited
8 331 030

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:38, 25/09/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am