National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Vartan Gregorian
Dr., Professor
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
Young Scientist Tribune
Տարոն Դանիելյան

«Գրախոսման խիստ փուլը նպաստում է “Scopus”, “WOS” գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականների հոդվածների որակի բարձրացմանը»

Տարոն Դանիելյանը Վանաձորի պետական համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ է, բ.գ.թ.։ Օրերս "Scopus" համակարգում ընդգրկված "Вестник Московского университета" գրախոսվող պարբերականում հրապարակվել է նրա "Деятельность цензора С. Мелик-Меграбова в Кавказском цензурном комитете (1872–1890 гг.)" հոդվածը [1]։ Նշված գիտատեղեկատվական շտեմարանում սա Տարոն Դանիելյանի արդեն հինգերորդ հոդվածն է [2], որոնցից 3-ն ընդգրկված են նաև "Web of Science" համակարգում [3]։ Հոդվածների հետազոտական նյութի ընտրությունը հեղինակը կապում է դոկտորական ատենախոսության թեմայի հետ՝ «Գովազդը թիֆլիսահայ պարբերական մամուլում 1846-1918 թթ.»։ Այն հաստատվել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Գիտական խորհրդատվություն անցնում է նույն ֆակուլտետի Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնում։ Խոստովանում է, որ ի սկզբանե չի մտածել դոկտորական ատենախոսություն գրելու մասին: Թեկնածուական ատենախոսության թեման հայաստանյան ռադիոյի արդի փուլին է վերաբերել և 10 տարի առաջ գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկել է մեդիայի, լրագրության և հաղորդակցության արդի ժամանակաշրջանը:

- Սակայն, ինչպես ասում են, երբեք մի՛ ասա երբեք: Երբ Վանաձորի պետական համալսարանում ինձ առաջարկվեց պարապել «Գովազդը ԶՀՄ-ներում» դասընթացը, առարկայի ուսումնամեթոդական փաթեթը մշակելիս հասկացա, որ հայկական գովազդի զարգացման պատմությունը՝ նրա ակունքները և գրեթե մինչև 2000-ակաների զարգացման ընթացքը, ընդհանրապես ուսումնասիրված չէ: Որոշեցի սկսել թիֆլիսահայ պարբերական մամուլի գովազդից և այսօր թեմային վերաբերող մոտ 40 հոդված և թեզիս ունեմ [4]: Անցյալ տարի դիմեցի ԵՊՀ՝ «Գովազդը թիֆլիսահայ պարբերական մամուլում 1846-1918 թթ.» դոկտորական ատենախոսության թեման հաստատելու համար, և Ժուռնալիստիկայի ֆակուլտետի գիտական խորհուրդն այս թեման հաստատեց: 

- Որո՞նք են ուսումնասիրության ընթացքում Ձեր առջև դրված խնդիրները։

- Խնդիրները շատ են: Յուրաքանչյուր նոր թեմա ուսումնասիրելու ժամանակ զգում եմ, որ  բավական շատ անելիք կա, քանի որ 19-20-րդ դարերի գովազդը հայ իրականության մեջ երբեք ուսումնասիրված չի եղել [5]: Բացի դրանից՝ անհրաժեշտ է դառնում վերանայել արևելահայ պարբերական մամուլի պատմությունը, որը բավական լավ է ուսումնասիրված մեր մեծերի կողմից (Մարգո Մխիթարյան, Լիդա Գևորգյան, Լենդրուշ Ալոյան), սակայն այդ ուսումնասիրությունները համակարգային հարացույցի տեսանկյունից չեն դիտարկվել: Մասնավորապես գովազդի պատմությունն ուսումնասիրելիս հնարավոր չէ անտեսել տվյալ ժամանակաշրջանում Կովկասի փոխարքայության շուկայում առկա ռուսալեզու, վրացերեն և այլ լեզուներով հրատարակվող մամուլը: Սա նույնպես խնդիր է, որը պետք է հաշվի առնել, ուսումնասիրել: Ի վերջո, անհրաժեշտ է դիտարկել հայ մամուլն ու գովազդը Ռուսական կայսրության պարբերական մամուլի և գովազդի համակարգի տիրույթում, քանի որ այն, ունենալով որոշակի չափով ինքնավարություն, այնուամենայնիվ, կայսերական տեղեկատվական-հաղորդակցական համակարգի տարրերից մեկն էր:

- Ի՞նչ հիմնական ուղղությունով եք տանում գիտական հետազոտությունը։ 

- Աշխատանքի ընթացքում բավականին մեծ թվով արխիվային նյութեր եմ դրել շրջանառության մեջ, որոնք մեզ հասանելի են եղել Հայաստանի և Վրաստանի ազգային արխիվների, Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի, Ռուսաստանի պետական պատմական արխիվի, Սանկտ Պետերբուրգի կենտրոնական պետական պատմական և Ռուսաստանի Դաշնության պետական արխիվների ֆոնդերից: Արխիվային փաստաթղթերը նոր լույս են սփռում պարբերական մամուլի զարգացման մի շարք իրողությունների վրա: Ուսումնասիրում եմ թիֆլիսահայ պարբերական մամուլի գովազդի տեսակները, ձևերը և ձևաչափերը: Փորձում եմ զուգահեռաբար համեմատություն անցկացնել նույն ժամանակաշրջանում նույն շուկայում լույս տեսնող օտարալեզու մամուլի գովազդի հետ: 

- Ձեր գիտական արդյունքները նորարարակա՞ն են։

- Կարծում եմ՝ տվյալ թեմայի ուսումնասիրության արդյունքները նոր են, ինչն ամենակարևորն է, արդիական են, իսկ աշխատանքը վերլուծական է… Գիտական տարբեր մեթոդների միջոցով փորձում եմ ներկայացնել մոտ 100-200 տարվա առաջվա գովազդային գործունեության պատմությունը հայ իրականության մեջ: 

- Թեմայի վերաբերյալ կա՞ն մինչ Ձեզ կատարված ուսումնասիրություններ հայ հեղինակներից կողմից:

- 19-20-րդ դարերի հայկական գովազդի մասին ոչ մի ուսումնասիրություն չկա: Գովազդի արդի ժամանակաշրջանի հետ կապված ուսումնասիրություններ կան, բայց դրանց քանակը ևս քիչ է… Զարմանալի է, որ գովազդի «առատության» դարաշրջանում այն մեզանում քիչ է գիտականորեն իմաստավորվում: 

- Միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների ամսագրերում կա՞ն թեմային մոտ այնպիսի հրապարակումներ, որոնց հղում եք անում։  

- Աշխատում եմ անպայման ծանոթանալ արտասահմանյան փորձին: Հայտնի է, որ գովազդն արևմտյան (ավելի ստույգ՝ ամերիկյան) ֆենոմեն է, և բնական է, որ արևմտյան գիտական ամսագրերում գովազդագիտության տեսական միտքն ավելի զարգացած է: Դրան զուգահեռ անհրաժեշտ են նաև ռուսաստանյան ուսումնասիրությունները, քանի որ Թիֆլիսը տվյալ ժամանակաշրջանում Ռուսական կայսրության մի մեծ տարածաշրջանի կենտրոն էր:  

- Ի՞նչ կարծիք կարող եք հայտնել "Scopus", "WOS" գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականների հոդվածների ուսումնասիրության վերաբերյալ:

- Դրանք բավականին խիտ և հարուստ ուսումնասիրություններ են: Այստեղ հանդիպում են նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, նոր հայացակարգեր… Կարծում եմ՝ գրախոսման խիստ փուլը, որն անցնում են գիտնականները, նպաստում է նշված գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականների հոդվածների որակի բարձրացմանը: 

- Ինչը խթան հանդիսացավ, որ 2021թ․-ից սկսեք հոդվածները հրապարակման ուղարկել արտերկրի գրախոսվող ամսագրերին։

- "Scopus" շտեմարանում ընդգրկված հանդեսում աշխատանքներս տպագրելու ցանկություն միշտ եմ ունեցել, բայց ինչ-որ ներքին բարդույթ կար, որ գուցե հոդվածս ուղարկելուց հետո մերժվեմ: Մտածում էի հայագիտական թեմաները հայկական աշխարհի սահմաններից դուրս չեն հետաքրքրի: Սակայն իրականությունն այլ էր: Առաջին երկու հոդվածներիս արձագանքը դրական էր. ստացա դրական գրախոսականներ և հասկացա, որ բարդույթները և անհիմն կասկածները պետք է թողնել մի կողմ ու շարժվել առաջ: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ Հայաստանի սահմաններից դուրս տեղեկանան մեր ուսումնասիրությունների մասին: Նկատենք, որ հումանիտար և սոցիալական գիտությունների որոշ թեմաներ այսօր համաշխարհային տեղեկատվական պատերազմի (օրինակ, հայագիտություն և հակահայագիտություն) մի մասն են կազմում, և այդ առումով հայաստանիցներիս կողմից միջազգային գիտական ցանցին միանալը պարզապես անհրաժեշտություն է:

- "Scopus"-ի` Ձեր էջում նկատեցի նաև համահեղինակություն Նատալիա Նիկոնովայի հետ։ Ինչպե՞ս եք սկսել համագործակցությունը և համատեղ ի՞նչ աշխատանքներ եք նախատեսում հաջորդիվ։

- Նատալյա Նիկոնովան Տոմսկի պետական համալսարանի ռոմանագերմանական և դասական բանասիրության ամբիոնի վարիչն է, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Ծանոթացել ենք գիտաժողովի ժամանակ: Ես ներկայացնում էի «Ռուս լրագրությունը և պարբերական մամուլը թիֆլիսահայ լրագրության ընկալմամբ» թեմայով զեկուցումը, որը հետագայում տպագրվեց նաև "Имагология и компаративистика" [6] հանդեսում ("Scopus" և "WOS"): Թեման հետաքրքրեց Ն. Նիկոնովային, և նա առաջարկեց միասին ուսումնասիրել Թիֆլիսի ռուսական մամուլում տպագրված թարգմանական գրականության գաղափարական և պատկերաբանական մոտեցումները: Այսօր արդեն մեկ հոդված տպագրված է [7], մյուսն անցել է գրախոսման փուլը և կտպագրվի օգոստոս ամսին: Ապագայում որոշել ենք աշխատանքը շարունակել մի քանի այլ ուղղություններով: 

- Նախատեսո՞ւմ եք ընթացիկ տարում դիմել  գիտահետազոտական ուղղվածության որևէ մրցույթի, օրինակ, ինչպիսիք ՀՀ Գիտության կոմիտեն է հայտարարում։ 

- Այո՛, նախատեսում եմ: 

- Դուք նաև լրագրող եք, և ինձ հետաքրքրում է Ձեր կարծիքը նաև որպես լրագրողի՝ նկատո՞ւմ եք արդյոք գիտական լրագրության ակտիվություն։

- Գիտական լրագրության ակտիվություն չեմ նկատում, բայց շարժ կա [8]: Զարմանալի է, որ լրատվամիջոցների մի մասը արտատպում է արտասահմանյան պարբերականներից գիտական տարբեր հետազոտությունների արդյունքներ, սակայն տեղական ուսումնասիրությունները նորության նյութ չեն դառնում: Կարծում եմ, դրա մեջ գիտնականների մեղքն էլ կա, քանի որ շատերս չենք սիրում հանրայնացնել մեր աշխատանքը և այն չենք դարձնում տեղեկույթի՝ լուրի, օբյեկտ: 

Հղումներ

  1. Даниелян Т.Р., Деятельность цензора С. Мелик-Меграбова в Кавказском цензурном комитете (1872–1890 гг.), "Вестник Моск. ун-та, серия 10, Журналистика", 2023, № 1, с. 164–187,  doi: 10.30547/vestnik.-journ.1.2023.164187․
  2. Դանիելյան Տ․Ռ․, հոդվածների ցանկը "Scopus" համակարգում՝ https://www.scopus.com/authid-/TaronDanielyan
  3. Դանիելյան Տ․Ռ․, հոդվածների ցանկը "Web of Science" համակարգում՝ https://www.webofscience.com/wos/author/record/38573478․
  4. Даниелян Т.Р., Газета "Кавказские объявления" в истории тифлисской прессы, "Вестник Новосибирского государственного университета, серия: История, филология", 2021, https://doi.org/10-.25205/1818-7919-2021-20-6-9-18.
  5. Даниелян Т.Р., Особенности развития рекламы армянской книги в Тифлисе (1801–1865 гг.), "Текст. Книга. Книгоиздание", 2022, № 28, с. 92–109, doi: 10.17223/23062061/28/6.
  6. Даниелян Т.Р., Русская и русскоязычная журналистика в восприятии армянской прессы Тифлиса (1865-1918 гг.), "Имагология и компаративистика", 2021, №15, с. 248-263, doi: 10.17223/24099554/15/15. 
  7. Никонова Н.Е., Даниелян Т.Р., Переводная художественная литература как имагологический и идеологический инструмент: по материалам периодического издания «Кавказ» (1846–1884 гг.), "Вестник Томского государственного университета, филология", 2022, № 79, с. 240–261, http://journals.tsu.ru/philo-logy/&journal_page=archive&id=2259&article_id=51051.
  8. "Scimago"-ն ընդգրկում է սկսած 1996 թ.-ից “Scopus” տվյալների բազայում թվարկված ամսագրերի արխիվը: Հղումով լրագրությանն անդրադարձող պարբերականներն են՝ https://www.scimagojr.com/journal-search.php?q=journalism․ 


Հերմինե Օհանյան


Notices








On April 23, 2024, at 10:30, the Annual General Meeting of NAS RA on the main results of the scientific and scientific-organizational activity of the National Academy of Sciences of the Republic of Armenia for 2023 will be held. The Annual General Meetings of the Divisions of Sciences will be held on April 22 at 10:00

The Institute of Physical Research of NAS of Armenia in collaboration with the IPR Armenia Optica Student Chapter have announced a photo contest entitled "Light through the Eyes of a Photographer" dedicated to the International Day of Light. The registration deadline for the competition is May 1

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

On April 5 2024, a seminar on the topic "Advanced channeling Technologies: Strong external Electromagnetic fields to guide charged and Neutral Beams" will be held at the conference hall of the NAS RA Presidum which will be presented by professor of the Institute of Nuclear Physics (Italy) Sultan Dabagov

On April 1st 2024, a seminar on the topic "Magnetometry with nuclear spin-polarized 14N in NV centers in diamond" will be held at the conference hall of the RA NAS Presidium which will be presented by professor of the University of Latvia Marcis Auzinsh

The Shirak Center for Armenological Studies of NAS RA is starting to publish the 1 (27) volume of the "Scientific Works" journal for 2024. Priority is given to articles in English and Russian. The deadline for receiving articles is March 1, 2024

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
26/04/2024

Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահ
armenpress.am
25/04/2024

Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա Անդրեասյան
1lurer.am
23/04/2024

Վերջին 3 տարիներին գերատեսչություններից որևէ պատվեր չի իջեցվել Ակադեմիային. ԳԱԱ-ն ամփոփեց 2023 թ. արդյունքները
news.am
19/04/2024

«Ուսումնասիրության արդյունքները կարող են հուսալի հիմք դառնալ Հովհաննես Չեքիջյանի կատարողական գործունեության հետագա հետազոտությունների համար»
aravot.am
This site has been visited
6 963 669

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:07, 02/05/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am