National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Scientific Council
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Young Scientist Tribune
Լիլիթ Արշակյան

«Պետությանը պետք են մարդիկ, ովքեր հավատում են իրենց մտքերին ու ուժերին»

   ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող Լիլիթ Արշակյան. «Գիտությունը սիրում է համագործակցություն ու համակարգված աշխատանք, և այդ շղթայի մեջ գիտնականը իր դերը պետք է ունենա, պետությունը՝ իր: Գիտնականը իրեն պետք է պաշտպանված զգա: Այսօր Հայաստանում գիտական աշխատողները պարզապես էնտուզիաստներ են»:

   Լիլիթ Արշակյանը ծնվել է Երևանում, մասնագիտությամբ կենսաքիմիկոս է: Ավարտել է Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի բաժինը, ներկայում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատող է, Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ասպիրանտ: Նաև դասավանդում է կենսաքիմիա և դեղագործական քիմիա արտասահմանցի ուսանողներին Երևանի «Հայբուսակ» համալսարանում և «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանում:
   Լիլիթն աշխատում է իր ատենախոսական աշխատանքի վրա, որը նվիրված է լյարդի ցիռոզ հիվանդության ուսումնասիրությանը, դրա առաջացման ու զարգացման պատճառահետևանքային կապերին և նոր բուսական խառնուրդով կանխարգելմանն ու բուժմանը: «Ատենախոսական աշխատանքիս նախնական ուղղվածությունը ընդգրկում էր միայն բուսական խառնուրդների հեպատոպրոտեկտոր հատկության ուսումնասիրություն, սակայն ամեն ինչ այլ ընթացք ստացավ, երբ հանդիպեցի առանձնահատուկ մարդու, բժշկի, ում գաղափարներով և մոտեցումներով էլ ոգեշնչված ընդլայնեցի գիտական պատկերացումներս և ատենախոսական աշխատանքիս թեման: Ուսումնասիրությունը նոր մոտեցում է, նոր գաղափար, և իմ գլխավոր նպատակն է ամբողջությամբ իրագործել այն», - նշում է Լիլիթ Արշակյանը:

   Պետությունը՝ գիտության կողքին

   Գիտություն, գաղափարներ, համագործակցություն՝ սրանք են ըստ Լիլիթի դեպի զարգացում, նորարարություններ և պետականաշինություն տանող ուղիները: «Գաղափարը զարգացնելու համար պետք է համագործակցություն, նորագույն տեխնոլոգիաների ներդրում, մասնագետների վերապատրաստում: Պետք են այնպիսի մարդիկ, ովքեր հավատում են իրենց մտքերին ու ուժերին, շահագրգռված են պետության կայացման գործում: Գիտության մեջ գիտնականը իր դերը պետք է ունենա, պետությունը՝ իր: Գիտնականը պետք է իրեն պաշտպանված զգա, ֆինանսապես ապահովված լինի, գնահատվի, որպեսզի իր ասելիքը ունենա պետությանը: Հիասթափությունները գիտնականին շեղում են ճանապարհից», - կարծում է Լիլիթը:

   Համագործակցությունը՝ ռազմավարություն

   Ըստ երիտասարդ գիտնականի՝ պետության ռազմավարական ոլորտներում անհրաժեշտ է համագործակցություն, որպեսզի կարողանանք առաջ գնալ ու զարգանալ: «Դա պետք է արվի պետական ծրագրերի իրականացմամբ՝ շղթայական զարգացմամբ: Շատ կարևոր է նաև միջազգային համագործակցությունը, սակայն առավել կարևորում եմ ներսում ամուր հիմք ստեղծելը», - ասում է Լիլիթը:
   Նա կարևորում է նաև գիտական համայնքի նախաձեռնությունները որոշումների ընդունման գործընթացում: Նշում է «Գիտուժ» նախաձեռնությունը և շեշտում. «Գիտական հանրությունը պետք է համախմբված լինի: Գիտությունը ուժ է, և այն պետք է ճիշտ օգտագործել, գնահատել և զարգացնել»:

    Մոնիկա Երիցյան


Notices
Publications in Press
30/10/2026

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները
escs.gov.am
21/10/2026

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան
escs.gov.am
21/10/2026

Քննարկվել են Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
escs.gov.am
20/10/2026

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ
escs.gov.am
This site has been visited
8 631 788

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:12, 06/11/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Scientific Council - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
International cooperation - Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal - Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results
Scientists of the Diaspora - Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am