National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Vartan Gregorian
Dr., Professor
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
Young Scientist Tribune
Անի Հակոբյան

«Արդեն սկսել եմ փնտրտուքներս և վստահ եմ նաև արտերկրում կգտնեմ թեմայով զբաղվող գիտնականների»

Անի Հակոբյանը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող է։ Օրերս պաշտպանել է «Հայ ավանդական օրորը» գիտական թեմայով ատենախոսությունը, որն ընդգրկում է օրորի 124 միավոր։ Օրորներից 43-ը  գրառվել են հայ երաժշտական բանահավաքչության վաղ փուլում (Կոմիտաս, Միհրան Թումաճյան, Սպիրիդոն Մելիքյան, Հակոբ Հարությունյան, Քրիստափոր Քուշնարյան)՝ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին։ Շուրջ 80 նմուշ Արվեստի ինստիտուտի արխիվի և Անի Հակոբյանի դաշտային աշխատանքներում հավաքագրված օրորներն են։ Թեմայի վերաբերյալ հոդվածները [1] հրապարակվել են ԲՈԿ-ի կողմից ընդունված ամսագրերում, այդ թվում մեկ անգլալեզու հոդված՝ Արվեստագիտական հանդեսում: Աշխատանքի հեղինակը դասախոսություններ է ունեցել ԱՄՆ UCLA [2] համալսարանում, "Lark" [3] երաժշտական ակադեմիայում, ՀՀ Հանրային Ռադիոյում և այլ  միջոցառումների [4] շրջանակներում: Նշում է, որ թեմայի շուրջ նախկինում համապարփակ երաժշտագիտական հետազոտություն չէր արվել:

Օտար լեզուներից տիրապետում է անգլերենին և ռուսերենին։

- Կարծում եմ, մեր օրերում հատկապես անգլերենի իմացությունը գիտնականի գործիքակազմի պարտադիր բաղկացուցիչ է, որը թույլ կտա ցանկացած թեմայի շուրջ ունենալ լայն հայացք և լինել գիտական նորարարություններից տեղեկացված:

- Ի՞նչ կարծիք կարող եք հայտնել "Scopus" [5], "Web of science" [6] գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականների հոդվածների ուսումնասիրության վերաբերյալ:

- Վերջիններս 21-րդ դարի գիտնականի համար գիտության լայն աշխարհ մտնելու, հարաճելու ճանապարհին պարտադիր և կարևոր հարթակներ [7] են:

- «Հայ ավանդական օրորը» թեմայի շրջանակներում կփորձե՞ք համահեղինակել "Scopus"-ի պարբերականներում հրապարկվող գիտնականների հետ։

- Այսօր արդեն, երբ թեմայի շրջանակում գիտական արդյունքների տեսքով զգում եմ որոշակի ամրություն, հետաքրքրությունս մեծ է այլ մշակույթների ավանդական օրորների շուրջ կատարված ուսումնասիրությունների արդյունքների հանդեպ ևս: Չնայած թեմայի նեղ ու սպեցիֆիկ լինելուն՝ արդեն սկսել եմ փնտրտուքներս և վստահ եմ նաև արտերկրում կգտնեմ թեմայով զբաղվող գիտնականների: Քայլերից կարևորը նրանց հետ կոմունիկացիան է, կապի հաստատումը, դրա ընթացքում փոխադարձ հետաքրքրություն առաջացնելը, որից հետո գուցե համատեղ հետազոտությունն ու հոդվածի հրապարակումը:

- Նույն թեմայով ԵԳԱԾ «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների» մրցույթի շահառու եք։ Ովքե՞ր են հետազոտական խմբում ընդգրկված երիտասարդները։

- Խմբում ընդգրկված են ոլորտի համար խոստումնալից կադրեր, ովքեր, հուսով ենք, հետագայում կհամալրեն երիտասարդ գիտաշխատողների սակավ շարքերը. Կարինե Հովհաննիսյանը երաժշտագետ է, ով ունի մագիստրոսի կոչում և դասավանդում է երաժշտական քոլեջում, իսկ Լինդա Սարգսյանը սովորում է ԵՊԿ բակալավրիատի 4-րդ կուրսում:

- Տեղյակ եմ, որ դաշտային աշխատանքներ եք իրականացրել ոչ միայն Հայաստանի գյուղերում, այլև երկրից դուրս՝ սփյուռքահայության շրջանում։ Աշխատանքի ընթացքում ծանոթացել եք Պետրոս Ալահայտոյանի [8] հետ, ով իր կյանքի ընթացքում հավաքագրած երաժշտական բոլոր նմուշները Ձեզ է ժառանգել։

- 2020թ․-ի հունվարին ԱՄՆ-ում կայացած մեր առաջին հանդիպումը փոխվստահություն և կապվածության զգացողություն առաջացրեց, որ թերևս մշակույթի հանդեպ նվիրումով և Կոմիտաս հանճարի գործի առջև խոնարհումով հնարավոր կլինի բացատրել։ Ամիսներ անց արդեն հայրենիքում ստացա զանգ տիկին Վիոլետից. «Պետրոսը որոշել է իր ողջ կյանքի ընթացքում՝ 1972թ․-ից մինչ 2010-ականները Սիրիայի, Լիբանանի, Եվրոպայի ու ԱՄՆ-ի հայ համայնքներից ու ծերանոցներից կատարված բոլոր ձայնագրությունները վստահել քեզ»:
Ինչո՞ւ։ Հարցի պատասխանը միանաշանակ չի կարող լինել, քանի որ ինչպես անձնական զրույցներից մեկի ժամանակ իր տիկնոջ Վիոլետ Ալահայտոյանի կողմից հնչած նույն հարցին երաժշտագետ, բանահավաք, խմբավար Պետրոս Ալահայտոյանը պատասխանեց. «Ջանիկ, մեծ գաղտնիքները, մեծ սերերու կը նմանին՝ պատասխան չունին»:

- Ի՞նչ ծրագրով եք շահել նրա հավաքածուի թվայնացման դրամաշնորհը, և ի՞նչ աշխատանքներ են իրականացվել առ այսօր:

- "American Research Institute of the South Caucasus"-ի կողմից հայտարարված "Collaborative Heritage Management" դրամաշնորհի շնորհիվ նյութը հասավ հայրենիք։ Կարողացանք թվայնացնել և անձնագրավորել 125 կլոր բաբինա և 430 քառակուսի կասետ պարունակող բացառիկ հավաքածուն:

Ի դեպ, քանի որ հիմնական գիտական հետաքրքրությունս, ի թիվս ֆոլկլորագիտական հարակից հրատապ այլ հարցերի, հայ ավանդական օրորն է, ԵԳԱԾ «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների» մրցույթի համար ևս ընտրել ենք հենց այդ թեման։ Ներկա ծրագրի շնորհիվ ևս կկարողանանք Պետրոս Ալահայտոյանի հավաքածուի համակարգման ընթացքում հայտնաբերված բոլոր օրորները ընդգրկվել հետազոտական աշխատանքի մեջ, որի ընթացքում կկատարվի նյութի վերծանում, նոտագրում, մուտքագրում և երաժշտաբանաստեղծական վերլուծություն:

- Իսկ որքանո՞վ է այս հավաքածուն հնարավորություն տալիս ցեղասպանագիտական ոսումնասիրության համար:

- Հավաքածուի հիմնական նպատակն ի սկզբանե, անշուշտ, երաժշտական նյութի ձայնագրումն էր, սակայն քանի որ Պետրոս Ալահայտոյանն այն գրանցել էր ցեղասպանությունից մազապուրծ եղած սփյուռքահայության շրջանակում և բանասացները հիմնականում վերապրողներ էին, բանահավաքը ֆիքսեց ամենն ինչ պատմում էին: Արդյունքում, այս հավաքածուն իր մեծ մասով պատմավավերագրություն է, որը կարող է կարևոր գործիք լինել Ցեղասպանության ճանաչման դժվարին ճանապարհին:

Հղումներ.

  1. Аcademia.edu հարթակում Անի Հակոբյանի հոդվածների շարքը՝ https://independent.academia.edu/AniHakobyan.
  2. Նախաձեռնել է UCLA-ի «Նարեկացի» հայագիտության ամբիոնը՝
    https://www.facebook.com/UCLA.
  3. "Lark"  երաժշտական ակադեմիան բազմապրոֆիլ մշակութային կազմակերպություն է` նվիրված հայ գեղագիտական և մտավոր արժեքների առաջընթացին`
    https://larkmusicalsociety.org/. 
  4. Գործնական դաս Արարատ պարի խմբի համար՝
    https://www.instagram.com/araratdancegroup․
  5. "Scopus" գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված ամսագրեր`
    https://www.scopus.com/sources.uri.
  6. "Web of Science" գիտատեղեկատվական շտեմարանում ամսագրերի որոնման հարթակ՝ https://mjl.clarivate.com/home․
  7. "Scimago"-ն ընդգրկում է սկսած 1996 թ.-ից "Scopus" տվյալների բազայում թվարկված ամսագրերի արխիվը: Հղումով արվեստագիտական հանդեսներն են՝
    https://www.scimagojr.com/arts and humanities:
  8. Անի Հակոբյան, Ազգային մշակույթի պահապանը. Պետրոս Ալահայտոյան, Արվեստագիտական հանդես, 2021-2, էջ 98-103,
    https://ARAR.SCI.AM/DLIBRA/PUBLICATION/․ 

Հերմինե Օհանյան


Notices








On April 23, 2024, at 10:30, the Annual General Meeting of NAS RA on the main results of the scientific and scientific-organizational activity of the National Academy of Sciences of the Republic of Armenia for 2023 will be held. The Annual General Meetings of the Divisions of Sciences will be held on April 22 at 10:00

The Institute of Physical Research of NAS of Armenia in collaboration with the IPR Armenia Optica Student Chapter have announced a photo contest entitled "Light through the Eyes of a Photographer" dedicated to the International Day of Light. The registration deadline for the competition is May 1

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

On April 5 2024, a seminar on the topic "Advanced channeling Technologies: Strong external Electromagnetic fields to guide charged and Neutral Beams" will be held at the conference hall of the NAS RA Presidum which will be presented by professor of the Institute of Nuclear Physics (Italy) Sultan Dabagov

On April 1st 2024, a seminar on the topic "Magnetometry with nuclear spin-polarized 14N in NV centers in diamond" will be held at the conference hall of the RA NAS Presidium which will be presented by professor of the University of Latvia Marcis Auzinsh

The Shirak Center for Armenological Studies of NAS RA is starting to publish the 1 (27) volume of the "Scientific Works" journal for 2024. Priority is given to articles in English and Russian. The deadline for receiving articles is March 1, 2024

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
26/04/2024

Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահ
armenpress.am
25/04/2024

Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա Անդրեասյան
1lurer.am
23/04/2024

Վերջին 3 տարիներին գերատեսչություններից որևէ պատվեր չի իջեցվել Ակադեմիային. ԳԱԱ-ն ամփոփեց 2023 թ. արդյունքները
news.am
19/04/2024

«Ուսումնասիրության արդյունքները կարող են հուսալի հիմք դառնալ Հովհաննես Չեքիջյանի կատարողական գործունեության հետագա հետազոտությունների համար»
aravot.am
This site has been visited
6 959 294

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:36, 26/04/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am