National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Armen Sedrakian
Dr. of Phys. and Math. Sciences, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Young Scientist Tribune
Վերոնիկա Թորոսյան

ԵԳԱԾ-ի «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառու

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ասպիրանտ, կրտսեր գիտաշխատող Վերոնիկա Թորոսյանը «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառու է։ 

Վերոնիկա Թորոսյանը մրցույթին մասնակցել է «Հայագիտության և հումանիտար գիտությունների, հասարակական գիտությունների բնագավառներում (Գիտության կոմիտեի ցանկի 5-րդ և 6-րդ բաժիններում ընդգրկված մասնագիտություններով) ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկերում ընդգրկված ամսագրերում տպագրված անգլալեզու գիտական հոդվածների համար դրամաշնորհի տրամադրում» ենթածրագրով։ Ներկայացրել է «Unpacking the concept of nationalism within Russian Eurasianism»/«Ազգայնականությունը եվրասիականության ռուսական հայեցակարգում» հոդվածը, որը տպագրվել է «Ժամանակակից Եվրասիա» պարբերականում։ 

Ո՞րն է Ձեր աշխատանքի նորույթը, կարևորությունն ու արդիականությունը:

- ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանում և Թուրքիայում մեծ հետաքրքրություն ձեռք բերեց եվրասիականության ուսումնասիրումը։ Հայաստանն անդամակցում է տարածաշրջանային ինտեգրացիոն տարբեր կառույցների։ Հաշվի առնելով, որ եվրասիականությունը ռուս-թուրքական հարաբերություններին լրացուցիչ խթան է հաղորդում, այս հայեցակարգի ուսումնասիրումն առավել քան արդիական է: Աշխատանքի նպատակն է վերլուծել ազգայնականության ըմբռնումը ռուս եվրասիականների աշխատություններում՝ հիմնվելով տեսաբան Էնթոնի Սմիթի սահմանման վրա՝ ազգայնականության ուսումնասիրումը կոնստրուկտիվիզմի համատեքստում, ցույց տալ ազգայնականության բովանդակային փոփոխությունները տեսաբան եվրասիականների աշխատություններում և պատասխանել այն հարցին, թե ինչպես է ազգայնականությունը բնորոշվում եվրասիականության մեջ։ Հոդվածում ցույց է տրված, որ եվրասիականության համատեքստում առաջադրվող ազգայնականությունն ունի բազմազգ և բազմամշակութային հասարակությունում որպես միավորող գործիք օգտագործվելու ներուժ, քանի որ ընդգծում է ազգայնականության և՛ էթնիկ, և՛ քաղաքացիական բաղադրիչների կարևորությունը։ Եվրասիականության մեջ քաղաքական և էթնիկ ազգայնականության սինթեզը նոր գաղափարի սկիզբ դրեց՝ եվրասիական ընդհանուր քաղաքակրթության գաղափարը, որն էլ օգտագործվում է Ռուսաստանի կողմից նախաձեռնած ինտեգրացիոն ծրագրերում։

Ի՞նչ քայլեր է պետք անել Ձեր ոլորտում հետազոտությունների միջազգայնացման ուղղությամբ: 

- Երիտասարդ հետազոտողներին միջազգային գիտական կենտրոններում վերապատրաստվելու հնարավորություն տալը մեծապես կնպաստի նրանց գիտահետազոտական փորձի հարստացմանը և կխթանի այդ փորձի հիման վրա կատարած ուսումնասիրությունների միջազգայնացմանը։ Օրինակ, ԵԳԱԾ-ի ծրագրերը երիտասարդ գիտնականների համար ոգևորիչ են և խթանում են նրանց գիտական հետագա գործունեությանը։

Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը։

- Արմատներով Կոտայքի մարզի Ալափարս գյուղից եմ։ Մայրս հաշվապահ է, հայրս` պատմաբան։ Դպրոցական տարիներից շատ սիրել եմ պատմություն առարկան և աներկբա եմ եղել իմ ցանկության մեջ՝ դառնալ պատմաբան։ Տանը մեծ քանակությամբ մասնագիտական գրականություն ենք ունեցել։ Դպրոցական դասագրքերին զուգահեռ հնարավորություն եմ ունեցել ծանոթանալ նաև մեր պատմավեպերին և պատմիչների գործերին։ Կարծում եմ՝ պատմաբանի մասնագիտությունը երբևէ չի կարող կորցնել իր արդիականությունը։ Մշտապես կարիք կլինի մասնագետների, ովքեր իրենց շուրջը և աշխարհում կատարվող պատմական իրադարձությունները կկարողանան ուսումնասիրել, ենթարկել քննադատական վերլուծության, վեր հանել դրանց հնարավոր ազդեցությունը պետությունների արտաքին և ներքին քաղաքականության վրա ու ներկայացնել դրանք հանրությանը։ 

Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն եք համարում ամենակարևորը և ինչո՞ւ:

- Ցանկացած հրապարակում և զեկույց, որոնք ներկայացրել եմ գիտական տարբեր հարթակներում, մեծ կարևորություն ունեն իմ մասնագիտական կայացման գործում։ Հուսով եմ, որ իմ թեկնածուական աշխատանքը, որն իրականացնում եմ պատմաբան Վահրամ Տեր-Մաթևոսյանի ղեկավարմամբ, կդառնա իմ կարևոր գիտական արդյունքներից մեկը։ Ուսումնասիրում եմ «Եվրասիականության ռուսական և թուրքական հայեցակարգերը. համեմատական վերլուծություն» թեման։

Ի՞նչ դժվարությունների հետ է բախվում երիտասարդ գիտնականը Հայաստանում և ինչպե՞ս եք գնահատում պետության աջակցությունը երիտասարդ գիտնականներին:

- Գիտությամբ զբաղվելու համար երիտասարդ հետազոտողը պետք է օժտված լինի եռանդով և ջանասիրությամբ։ Երիտասարդ գիտնականին պետք է հասանելի լինեն գիտական միջազգային և տեղական փորձն ու արդյունքները։ Դրանց պակասը բավականին դժվարեցնում է հետազոտողի աշխատանքը։ 

Այո, պետությունն աջակցում է երիտասարդ հետազոտողներին։ Ինքս «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021»-ի շահառուներից եմ։ Նման ծրագրերը հնարավորություն են տալիս երիտասարդներին իրականացնել մասնագիտական գործուղումներ, ձեռք բերել տեխնոլոգիական միջոցներ ժամանակակից հետազոտություններ կատարելու համար։ 

Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն «Գիտուժ»-ը և այլ գիտական նախաձեռնությունները: 

- «Գիտուժ»-ը, գիտական նախաձեռնություններն ուսումնասիրում են գիտության ներուժը, վեր հանում խոցելի կողմերը, համագործակցային հարթակ ստեղծում գիտական կազմակերպությունների միջև, նպաստում գիտության հանրայնացմանը։

Ինչո՞վ եք զբաղվում աշխատանքից դուրս, ի՞նչ նախասիրություններ ունեք։ 

- Գնում եմ երկար զբոսանքների և լսում իմ սիրելի երաժիշտների ստեղծագործությունները։

Իսկ ի՞նչ գրքեր եք կարդում։

- Վերջին շրջանում հիմնականում կարդում եմ տարբեր ժամանակներում ապրած մշակութային ու քաղաքական գործիչների կենսագրական ու ինքնակենսագրական բնույթի ստեղծագործությունները։ Ինձ վրա դեռևս չգերազանցված տպավորություն թողած ստեղծագործությունը Գյոթեի «Ֆաուստ»-ն է։

Կբնութագրեք Ձեզ մեկ նախադասությամբ:

- Մշտապես պատասխաններ որոնող, հետաքրքրասեր մարդ։ 

Ո՞րն է Ձեր գիտական երազանքը և ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

- Դառնալ գիտության զարգացման մեջ մեծ ներդրում ունեցած գիտնական։ Երբեք, երբեք, երբեք չհանձնվել։

Մոնիկա Երիցյան


Notices








On 7-11 October, 2024, the ICRANet international organization of NAS RA is organizing the international conference "High Energy Astrophysics and Cosmology in the Era of All-Sky Surveys (HEACOSS 2024)"

From October 11-13, 2024, a pan-Armenian scientific conference on "Natural Sciences, Mathematics, Technology, Computer Science in the 21st century: problems of popularization and education and their solutions" will take place at the National Academy of Sciences of the Republic of Armenia

On October 14, 2024, at 15:00, in the presidium hall of the NAS RA, within the framework of "Scientific reports of specialists from foreign countries", a foreign member of the NAS RA, head of the MAGIC group of the Max Planck Institute of Physics Razmik Mirzoyan will make a report "Gamma rays as messengers of the highest energies of the Universe"

On 15-19 October, 2024, we invite to take part in the 12th international symposium "Optics and its applications", which will be held in Yerevan (Armenia). The deadline of registration is August 15, 2024

On November 4-6, 2024, the Institute of Physiology after L.A. Orbeli is organizing the International Conference "Solving Nature's Mysteries Using Advanced Bioimaging Approaches" (Yerevan, Armenia)

On November 6 -7, 2024, the Institute of Language after H. Acharian of NAS RA organizes an international scientific conference entitled "Dialect Language Study in CIS Countries"

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
https://media-center.am/
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
This site has been visited
7 125 074

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:07, 11/10/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am