National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Armen Sedrakian
Dr. of Phys. and Math. Sciences, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Young Scientist Tribune
Հայկ Մալխասյան

ԵԳԱԾ-ի «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառու

Հայկ Մալխասյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող է, բժշկական գիտությունների թեկնածու։ Նա ղեկավարում է աստղադիտարանի Պատմամշակութային աստղագիտության գիտահետազոտական բաժինը։ Հայկ Մալխասյանը «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառուներից է։ 

Մրցույթին մասնակցել է «Հայագիտության և հումանիտար գիտությունների, հասարակական գիտությունների բնագավառներում (Գիտության կոմիտեի ցանկի 5-րդ և 6-րդ բաժիններում ընդգրկված մասնագիտություններով) ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկերում ընդգրկված ամսագրերում տպագրված անգլալեզու գիտական հոդվածների համար դրամաշնորհի տրամադրում» ենթածրագրով։ Ներկայացրել է Զորաց Քարեր հուշարձանի աստղագիտական ուսումնասիրություններին վերաբերող «On «Observational Instruments» composed of Stones No. 12, 13 and 14 of «Zorats Qarer» Monument» հոդվածը, որը տպագրվել է «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ» գիտական պարբերականում 2022 թվականին:

Ո՞րն է Ձեր աշխատանքի գիտական արդյունքը, նորույթը, կարևորությունն ու արդիականությունը:

- Աշխատանքը նվիրված է «Զորաց Քարեր» հուշարձանի որոշ վեմերի (թիվ 12, 13 և 14) քննարկմանն աստղագիտական տեսանկյունից: Վեր են հանված դիտողական նպատակով դրանց կիրառության եղանակները: Մասնավորապես ցույց է տրված, որ թիվ 14 վեմը մեծ հավանականությամբ ծառայել է իբրև «նստահարթակ» թիվ 13 վեմի դիտողական անկյան ուղղությամբ դիտողի համար: Մյուս կիրառության ձևը թիվ 12 և 13 վեմերի անկյունների համադրման սկզբունքով հստակ ուղղության ձևավորումն է: Վերոնշյալ եղանակների կիրառման արդյունքում ի հայտ են գալիս հստակ ուղղություններ: Այս ուղղությունների քննությունը կատարվել է մի հավանական թվականի համար (ն.Ք. 9000), որն առանցքային է հայկական հնագույն օրացույցի (Նախահայկյան) սկզբնավորման տեսանկյունից, ինչպես նաև հուշարձանի ուսումնասիրությամբ մինչ այժմ ստացված արդյունքների առումով: Մանրամասն և համակողմանի քննությամբ ստացված արդյունքները համադրվել են հնագիտական նյութին, հայ ազգագրությանը և բանահյուսությանը: Համեմատականներ են անցկացվել երկնային լուսատուների դիտման օրերի և Նախահայկյան օրացույցի կարևոր կառուցվածքային միավորների միջև: Միևնույն ժամանակ դիտումների պայմանները և դիտվող աստղերի դիցաբանական կերպարները քննարկվել են հացարարման մշակույթի կարևորագույն փուլերի համատեքստում (ցանքս, հունձ և այլն): Զուգահեռներ են անցկացվել հայկական (նաև այլ ազգերի) կրոնածիսական պատկերացումների, ինչպես նաև, հուշարձանի ուսումնասիրությամբ արդեն հայտնի արդյունքների հետ:

Ի՞նչ քայլեր է պետք անել Ձեր ոլորտում հետազոտությունների միջազգայնացման ուղղությամբ: Որքանո՞վ է այն արդիական 21-րդ դարում։

- Միջազգայնացման համար պետք է համակարգված և թիմային աշխատանք: Հնաաստղագիտությունը նոր զարգացող ճյուղ է, և բազմաթիվ չլուծված խնդիրների լուծման անհրաժեշտություն կա: Այս ոլորտի հրապարակումները դեռ շատ չեն, սակայն գիտական աշխատանքին պետք է տալ ոչ թե քանակական, այլ որակական գնահատական:

Ի՞նչ դժվարությունների հետ է բախվում երիտասարդ գիտնականը Հայաստանում: 

- Երիտասարդ գիտնականը Հայաստանում բախվում է գոյության խնդրին և ստիպված է լինում իր թանկ ժամանակը և ռեսուրսը տրամադրել այլ ոլորտներում վաստակելու վրա:

Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն «Գիտուժ»-ը և այլ գիտական նախաձեռնությունները: 

- Գիտական նախաձեռնությունների գործունեությունը գովելի է և դրական է անդրադառնում ոլորտի պահպանման առումով: Ցանկությունս այն կլիներ, որ դրանք լինեն ավելի նպատակային:

Կբնութագրեք Ձեզ մեկ նախադասությամբ:

- Երևի հերթական «ճամփորդն» եմ, ով գիտի որտեղից է եկել և ուր է գնում:

Ի՞նչ գրքեր եք կարդում, կնշեք սիրելի ստեղծագործությունը, հեղինակին: 

- Հիմնականում մասնագիտական, սակայն անտարբեր չեմ դասականների ստեղծագործությունների նկատմամբ: Դրանց ընթերցումը նման է «Մեծ մարդկանց»  մենախոսություններն ունկնդրելուն:

Ի՞նչն է Ձեզ համար ամենակարևորը կյանքում և գիտության մեջ։ 

- Ապրել՝ գիտակցելով առաքելությունդ և որևէ պարագայում չշեղվել այդ ճանապարհից: Իմ գիտական երազանքն է ունենալ այնքան ժամանակ, որպեսզի ավարտին հասցնեմ այս ահռելի ոլորտի այն փոքր բաժինը, որն ի զորու կլինեմ:

Ինչպե՞ս եք վերաբերվում արհեստական բանականությանը, կարո՞ղ է այն փոխարինել Ձեզ Ձեր աշխատանքում: 

- Այնպես, ինչպես միջուկային ֆիզիկային: Դա կարող է ծառայել մարդկությանը և կարող է չարիք դառնալ մարդկության համար: Կախված է կիրառման նպատակներից: Իսկ փոխարինել մարդու ստեղծագործական կարողություններին անհնար է, քանի որ դրա ստեղծագործությունը, արդեն, չի կարող կոչվել մարդկային: 

Մոնիկա Երիցյան


Notices
Publications in Press
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
https://media-center.am/
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
This site has been visited
7 113 529

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:00, 04/10/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am