National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Yervant Zorian
Dr., Professor
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
Young Scientist Tribune
Սուրեն Դավիթավյան

ԵԳԱԾ-ի «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառու

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Սուրեն Դավիթավյանը ճանաչվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառու։

Սուրեն Դավիթավյանը շահառու է ճանաչվել մրցույթի ««Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ տպագրության համար դրամաշնորհի տրամադրում» ենթածրագրով։ Նա ներկայացրել է «Integrated Multi-Omics Maps of Lower-Grade Gliomas» («Ինտեգրված ցածր աստիճանի գլիոմաների բազմաոմիկ քարտեզներ») գիտական հոդվածը՝ տպագրված «Multidisciplinary Digital Publishing Institute»-ի (Թվային հրատարակչության բազմամասնագիտական ինստիտուտ) կողմից հրատարակվող «Cancers» բժշկական ամսագրում։ Գիտական աշխատության համահեղինակներն են Գերմանիայի Լայպցիգի համալսարանի Բիոինֆորմատիկայի միջդիսցիպլինար կենտրոնի (Interdisciplinary Centre for Bioinformatics) գիտնականներ Հանս Բինդերը, Մարիա Շմիդտը, Լիդիա Հոփպը, Հենրի Լեֆլեր-Վիրտը և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, Հայ-Ռուսական համալսարանի Կենսաբժշկության և Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։ Սուրեն Դավիթավյանը նաև Հայ-Ռուսական համալսարանի ասպիրանտ է, համալսարանի Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի դասախոս, համահեղինակել է 7 գիտական աշխատություն, որոնցից 3-ը տպագրված են «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանի ամսագրերում:

Ո՞րն է Ձեր աշխատանքի գիտական արդյունքը, նորույթը, կարևորությունն ու արդիականությունը:

- Գենետիկայի և բժշկության ոլորտներում տեխնոլոգիաների կայծակնային զարգացմանը զուգահեռ մեծ պահանջարկ է առաջանում տվյալների խոշոր զանգվածների մշակման, վերլուծության, վիճակագրական հետազոտության և կենսաբանական իմաստի վերհանման համար ալգորիթմների ստեղծման հարցում։ Աշխատանքը գիտական խմբի նախկին աշխատանքների տրամաբանական շարունակությունն է, ինչպես նաև ներառում է մի շարք նորարարական լուծումներ։ Մեր կողմից նախկինում մշակվել էր մեքենայական ուսուցման ալգորիթմներով հիմնված մեթոդ, որը տալիս էր հնարավորություն ուսումնասիրել բարդ գենետիկական հիվանդություններ, որոնք պայմանավորված են գենոմում բազմաթիվ կետային մուտացիաներով։ Այժմ մեթոդը կատարելագործվել է։ Աշխատանքում նկարագրվում է նոր մեթոդի կիրառումը գլիոմաների համար։ Որպես ուսումնասիրման օբյեկտ ընտրվել են ոչ միայն կետային մուտացիաները, այլև գեների էքսպրեսիայի և մեթիլավորման մակարդակները, ինչն ավելի է ճշգրտում մոդելը և բերում  առավել վալիդացված արդյունքների ստացման։ Մոդելը կարելի է կիրառել բազմաթիվ գենետիկական հիվանդությունների դեպքում, այդ թվում՝ տարատեսակ քաղցկեղների։ 

Ի՞նչ նշանակություն ունեն նմանատիպ ծրագրերը երիտասարդ գիտնականների համար: 

- Նմանատիպ ծրագրերն ամրապնդում են երիտասարդ գիտնականների նվիրվածությունը գիտական աշխատանքին, քաջալերում են զբաղվել գիտությամբ։       

Ի՞նչ քայլեր է պետք անել Ձեր ոլորտում հետազոտությունների միջազգայնացման ուղղությամբ:

- Զարգացնել կամ ստեղծել նոր հզոր հաշվողական սերվերներ, ինչը կարող է մի քանի անգամ արագացնել ալգորիթմների աշխատանքը, բարձրացնել կենսաինֆորմատիկայով հետաքրքրվող երիտասարդ գիտնականների ներգրավվածությունը։  

Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը, որքանո՞վ է այն արդիական 21-րդ դարում։

- Մասնագիտության ընտրությունը կատարել եմ ելնելով նույն՝ 21-րդ դարում արդիական լինելու հարցի պատասխանից։ Կենսաբանության և ծրագրավորման համադրությունն այսօր հանդիսանում է առավել արագ զարգացող և դեռևս քիչ ուսումնասիրված ոլորտ։ 

Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն եք համարում ամենակարևորը և ինչո՞ւ:

- Որպես ամենակարևոր արդյունք կնշեի մեր կողմից կատարված նախկին աշխատանքներից մեկը, որի հիմնական նպատակն էր շիզոֆրենիայով հիվանդ հայազգի անհատների գենոմում յուրահատուկ մուտացիաների հայտնաբերումը, ինչպես նաև այլ պոպուլյացիաների հետ համեմատումը։ Գիտական աշխատանքը կարող է հիմք հանդիսանալ պոլիգենիկ հիվանդությունների ուղղորդված բուժման համար, քանի որ այդ հիվանդությունները կարող են տարբեր մուտացիաների արդյունք լինել տարբեր ազգերի ներկայացուցիչների մոտ։             

Ի՞նչ դժվարությունների հետ է բախվում երիտասարդ գիտնականը Հայաստանում և ի՞նչ է պետք, որպեսզի երիտասարդը զբաղվի գիտությամբ:

- Անհրաժեշտ է հասարակության լայն շրջանակներում փոխել գիտնականների մասին ձևավորված կարծրատիպերը, իսկ երիտասարդ գիտնականներին աջակցել և քաջալերել արդիական գիտությամբ զբաղվելու համար։        

Ինչպե՞ս եք գնահատում պետության աջակցությունը երիտասարդ գիտնականներին:

- Կարելի է ընդգծել վերջին տարիներին պետության կողմից տարատեսակ ծրագրերի աճի միտումը, ինչը խրախուսելի է և հանդիսանում է ճիշտ ուղի գիտության զարգացման համար։    

Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից գիտնականը։

- Ժամանակակից գիտնականը պետք է լինի բազմակողմանի զարգացած, քանզի անհնար է մեկուսանալ մեկ ոլորտի շրջանակներում, ունենա անդադար ձգտում դեպի նոր գիտելիք և ցանկացած աշխատանքից առաջ կատարի ռիսկերի գնահատում։ Այսօր գիտությունը տալիս է բազմաթիվ հնարավորություններ մարդկության անվտանգության բարձրացման համար, այդուհանդերձ, առկա են նաև վնասող ճանապարհներ։ Գիտությանը նվիրված գիտնականը, ինչպես անտիկ աշխարհում, այդպես էլ այսօր, պետք է զբաղվի գիտությամբ հանուն մարդկության բարօրության։     

Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն «Գիտուժ»-ը և այլ գիտական նախաձեռնությունները։

- Գիտության համապարփակ զարգացման գործում ցանկացած աջակցություն բերում է գիտական սոցիումի աճի։  «Գիտուժ»-ի և այլ գիտական նախաձեռնությունների աշխատանքը հիմք է գիտական ոլորտի զարգացման համար։     

Ինչո՞վ եք զբաղվում աշխատանքից դուրս, ի՞նչ գրքեր եք կարդում, կնշեք սիրելի ստեղծագործությունը, հեղինակին:

- Սիրում եմ զբաղվել սպորտով, մասնավորապես վոլեյբոլով։ Իսկ կարդում եմ հիմնականում դետեկտիվներ։ Իմ սիրելի հեղինակը Ագաթա Քրիստին է, իսկ ստեղծագործությունը՝ «Սպանություն արևելյան ճեպընթացում»։

Ի՞նչն է Ձեզ համար ամենակարևորը կյանքում և գիտության մեջ։ Կբնութագրեք Ձեզ մեկ նախադասությամբ: Ո՞րն է Ձեր գիտական երազանքը։

- Կյանքում՝ ընտանիքը, գիտության մեջ՝ գաղափարին նվիրվածությունը։ Եթե մեկ նախադասությամբ՝ կշռադատ որոշումներ ընդունող, անհրաժեշտության դեպքում արագ լուծումներ գտնող անձնավորություն։ Ես առաջնորդվում եմ «Ավելի նպատակահարմար է կատարել ծայրահեղ որոշումներ, քան միշտ ընտրել ոսկե միջինը» կարգախոսով, իսկ իմ գիտական երազանքը, իհարկե, ստանալ Նոբելյան մրցանակ։ 

Մոնիկա Երիցյան


Notices








On March 6, 2024 at 15.00 in the Meeting Hall of the National Academy of Sciences of the Republic of Armenia (Baghramyan ave., 24), Artem Badasyan, associate professor of the University of Nova Gorica (Slovenia, EU), will give a scientific report on the topic "Modeling protein conformations in water: theory and experiment"

The Shirak Center for Armenological Studies of NAS RA is starting to publish the 1 (27) volume of the "Scientific Works" journal for 2024. Priority is given to articles in English and Russian. The deadline for receiving articles is March 1, 2024

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

The international conference "Armenia as a Civilizational Crossroad: Historical and Cultural Ties" is scheduled to take place from March 28 to 30, 2024, organized by the National Academy of Sciences of the Republic of Armenia and Yerevan State University

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
28/02/2024

Բելգիայում տեղի կունենա Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողություններ ծրագրի վարպետության դաս
hesc.am
27/02/2024

Հովակիմ Զաքարյան. Կառավարությունն իրավունք չունի մեր հարկերով ձևավորվող բյուջեից միլիարդներ ծախսել մեգանախագծերի վրա
panorama.am
27/02/2024

STEM ոլորտում կանանց հնարավորությունների ընդլայնում. Բրիտանական խորհրդի կրթաթոշակային ծրագիրը
hesc.am
27/02/2024

Գիտարբուք Արսեն Առաքելյանի հետ․ Մոլեկուլային կենսաբանությունն ու հիվանդությունները
infocom.am
This site has been visited
6 860 156

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:12, 01/03/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am