National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Grigori Gabrielyants
Dr., professor
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
Young Scientist Tribune
Անահիտ Խլղաթյան

ԵԳԱԾ-ի «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» հաղթող և «Գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման մրցույթ»-ի շահառու

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Աշխարհագրական տեղեկատվական համակարգի և հեռազննում բաժնի լաբորանտ-հետազոտող, ասպիրանտ Անահիտ Խլղաթյանը «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող երկու ծրագրերի շահառու է: «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» շրջանակներում Անահիտը մեկնելու է Գերմանիա, իսկ «Գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման մրցույթի» շրջանակներում Հայաստանում կատարելու է քաղաքային տարածքներում ջերմային կղզիների ուսումնասիրություն՝ կիրառելով հեռազննման տեխնոլոգիաները: 

«‎Նման ծրագրերը երիտասարդ գիտնականների համար նոր գաղափարների գեներացման և մտահորիզոնի մեծացման հնարավորություն են», - ասում է Անահիտ Խլղաթյանը‎։

Ի՞նչ թեմա եք իրականացնելու «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» շրջանակներում, ո՞ւմ հետ եք համագործակցելու: 

- Վերապատրաստվելու եմ գերմանական «Earth Observation & Environmental Services»  (EOMAP) կազմակերպությունում: EOMAP-ը և ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը «SEVAMOD2-Հայաստանում Սևանա լճի գիտահեն կառավարման գործիքակազմի հզորացում» նախագծի մասնակից կազմակերպություններ են: Հրավիրող կողմը Գերմանիայի Շրջակա միջավայրի հետազոտությունների Հեմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի ղեկավար, դոկտոր Կառստեն Ռինկեն է, ով SEVAMOD2 «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» ծրագրի ղեկավարն է: Վերապատրաստման այս ծրագիրն օժանդակելու է միջազգային SEVAMOD2 և տեղական «Լեռնային լճերի ջրի որակի տարածաժամանակային փոփոխությունների գնահատում հեռազննման տվյալների մշակման տեխնոլոգիաների կիրառմամբ» ծրագրերին և հնարավորություն է տալու ստեղծել Սևանա լճի ջրի որակի հեռազննման մոնիթորինգային գործիք:

Իմ թեման վերաբերում է Սևանա լճի ջրի որակի գնահատման համակարգ ստեղծելուն: Վերապատրաստումը հնարավորություն կտա ուսումնասիրել EOMAP կազմակերպության հաջողված փորձը նմանատիպ վեբ-պլատֆորմների մշակման ուղղությամբ (eoApp, eoPortal), տեղում ծանոթանալ նմանատիպ համակարգերի ստեղծման առանձնահատկություններին ու հմտություններին: Արդյունքում ստեղծվելու է արբանյակային նկարներից Սևանա լճի ջրի որակի որոշ պարամետրեր ստանալու դեմո-գործիք:

 

«Գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման մրցույթի» շրջանակներում ի՞նչ գիտահետազոտական աշխատանքի համար եք դիմել, ի՞նչ սարքեր կամ նյութեր եք ձեռք բերելու: 

- Նախատեսվում է ձեռք բերել սարքերի հավաքածու (Регистратор температуры TR-2L (-40…+85)°C, δ≤±0.5(с поверкой)(20 шт), Капсула защитная Thermochron protector(20 шт), Устройтво обслуживания регистраторов автономное Термохрон Аудитор (1шт)), որը կիրառվում է մթնոլորտային օդի ջերմաստիճանը գրանցելու և ջերմաստիճանային տվյալների շարունակական շարք ապահովելու համար: Հավաքածուն օգտագործվելու է «Գիտական խմբերի կամ լաբորատորիաների ամրապնդմանն աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթի» 20TTCG-1E009 ծածկագրով «Երկրաէկոլոգիական հետազոտություններում երկրատարածական տվյալների մշակման գործում մեքենայական ուսուցման կիրառման կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում կատարվող հետազոտությունների ընթացքում: Սարքերի միջոցով կիրականացվի քաղաքային տարածքների ջերմային դաշտերի հեռազննման մեթոդի ստուգաչափում: 

Ովքե՞ր են մասնակցելու աշխատանքների իրականացմանը, կա՞ համագործակցություն գիտական այլ կառույցների հետ Հայաստանում և արտերկրում:

- Մրցույթին դիմել եմ մեր բաժնի երկու աշխատակիցների հետ համատեղ՝ կենտրոնի լաբորանտ-հետազոտող, առաջին կուրսի ասպիրանտ Գրիգոր Այվազյանի և կենտրոնի լաբորանտ-հետազոտող, բակալավրիատի երրորդ կուրսի ուսանող Ռիմա Ավետիսյանի: Մեր բաժնի ղեկավարն աշխարհագրական գիտությունների թեկնածու Շուշանիկ Ասմարյանն է: Հետազոտության շրջանակներում համագործակցելու ենք Իտալիայի Պավիայի համալսարանի հետ: 

Ի՞նչ գիտական արդյունք եք ակնկալում ստանալ:

- Ակնկալվում է բարելավել ջերմաստիճանային տվյալների միջոցով ներկայում իրականացվող ուսումնասիրությունները և մշակել քաղաքային տարածքում ջերմային պայմանների գնահատման հեռազննման մեթոդ:

Կպատմեք՝ ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը:  

- Այս ոլորտում հայտնվել եմ աշխարհագրական տեղեկատվական համակարգի և հեռազննման տեխնոլոգիաների հանդեպ ունեցած հետաքրքրության շնորհիվ։ Եղել են նաև հիասթափություններ, բայց դրանք կարճատև են։ Այսօր կարող եմ ասել, որ սպասելիքներս առավել քան արդարացված են:

Ինչպե՞ս եք վերաբերվում արհեստական բանականությանը, կարո՞ղ է այն փոխարինել Ձեզ Ձեր աշխատանքում:

- Դրական եմ վերաբերվում: Մոտ ապագայում, կարծում եմ, այդպիսի բան հնարավոր չէ:

Մոնիկա Երիցյան


Notices
Publications in Press
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
This site has been visited
7 148 126

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:03, 11/11/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am