National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Young Scientist Tribune
Արմինե Քոսյան

«Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման» մրցույթի շահառու

Երևանի պետական համալսարանի գիտաշխատող Արմինե Քոսյանը զբաղվում է սարդերի ուսումնասիրությամբ։ Նպատակն է մշակել Հայաստանում տարածված սարդերի ազգային ցուցակը, նկարագրել սարդերի  նոր տեսակներ։

 

Արմինե Քոսյանը շահառու է ճանաչվել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման» մրցույթում՝ «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ տպագրության համար։ Ներկայացրել է «Notes on Dysderidae (Arachnida, Araneae) of Armenia and Iran, with new species and records» (Հայաստանի և Իրանի Disderidae (Arachnida, Araneae) նոր տեսակների նկարագրում և գրանցում) հոդվածը։

«Նմանատիպ ծրագրերը խրախուսում են երիտասարդներին կայանալու իրենց ընտրած ոլորտում։ Մենք ներգրավվում ենք միջազգային համագործակցություններում, ինչը շատ կարևոր է։ Գիտությամբ արդյունավետ զբաղվելու համար կարևոր է նաև պատշաճ ֆինանսավորումը», - նշեց Արմինե Քոսյանը:

Հոդվածում, որի համահեղինակներն են նաև Ֆինլանդիայի Տուրկու համալսարանի գիտաշխատող Ալիրազա Զամանին, Հարավային Աֆրիկայի Ֆրի Սթեյթ համալսարանի և Ռուսաստանի Ալթայի պետական համալսարանի գիտաշխատող Յուրի Մարուսիկը, նկարագրվել է գիտության համար սարդի նոր տեսակ ՝ «Dysdera haykana»։

«Նոր նկարագրված տեսակին անվանել եմ Հայկ նահապետի պատվին: «Dysdera haykana»-ն առաջին անգամ նկարագրվում է Հայաստանի կենտրոնական և հյուսիսային հատվածներում հավաքված արական առանձնյակների հիման վրա։ Մենք տրամադրում ենք նոր տաքսոնոմիկ և ֆաունիստական տվյալներ Հայաստանում և Իրանում հանդիպող սարդերի «Dysderidae» ընտանիքի երեք տեսակների վերաբերյալ։ Սարդերը մեծ նշանակություն ունեն էկոհամակարգում և Հայաստանում դեռ հայտնի չէ՝ քանի տեսակի սարդեր կան։ Մինչ այժմ գրանցված է մոտ 200 տեսակ, սակայն դա շատ փոքր թիվ է մեր կենսաբազմազանության համար», - ասաց նա։

 

Արմինե Քոսյանը նշեց, որ սարդերին ուսումնասիրելիս հետաքրքիր է հետևել մայր սարդերի վարքագծին՝ ինչպես են նրանք հոգ տանում իրենց ձվերի մասին մինչև դրանցից դուրս եկած ձագերն ինքնուրույն դառնան։ «Բնության մեջ ամենակարևորը հետք թողնելն է, այսինքն, սերունդ։ Մայր սարդերն այս խնդիրը լուծելու մի քանի եղանակ են գտել: էգ գայլասարդն ամրացնում է ձվի պարկը որովայնի տակ և տանում այն իր հետ մինչև ձագը դուրս գա։ Այս ընթացքում հոգատար ծնողը չի սնվում և անձնվիրաբար պաշտպանում է ձվի պարկը վտանգներից։ Մինչդեռ նոր դուրս եկած ձագը կյանքի առաջին օրերն անցկացնում է մեջքի վրա կծկված: Որոշ ժամանակ անց նրանք սկսում են ինքնուրույն ապրել, իսկ ծանրաբեռնված մայրը շուտով մահանում է», - ներկայացրեց Արմինե Քոսյանը։

 

Ներկայում երիտասարդ գիտնականը ներգրավված է «Հայաստանի վտանգված և ինվազիվ կենդանատեսակների տարածման մոդելավորում ու համակարգում» ծրագրում, որի հիմնական նպատակն է ստեղծել կենդանիների գենետիկ բանկ։ Ծրագրի շրջանակներում կատարվում է առանձնյակների հավաք, չափագրում, գրանցվում են աշխարհագրական կոորդինատները, նկարագրվում է տեղանքը, ժամանակը, ջերմաստիճանը։ «Որոշ առանձնյակներ լուսանկարում ենք տեղում և վերադարձնում բնություն, իսկ որոշ առանձնյակներ էլ տեղափոխվում են ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի լաբորատորիա», - ասաց նա։

Արմինե Քոսյանը կարևորեց գիտական նախաձեռնությունների, «Գիտուժի» գործունեությունը՝ նշելով, որ դրանք համախմբում են գիտնականներին և նոր համագործակցությունների հնարավորություններ ստեղծում։ 

Մոնիկա Երիցյան


Notices
Publications in Press
11/11/2025

Նոյեմբերի 10-ը պետք է հռչակել պետական տոն․ Արթուր Իշխանյան
tech.news.am
10/11/2025

Ակադեմիան չի փակվելու, այս հարցում կա թյուրըմբռնում․ Աշոտ Սաղյան
tech.news.am
06/11/2025

Հայտնի են Գիտությունների ազգային ակադեմիայի 2025թ․ մրցանակի դափնեկիրները
aravot.am
03/11/2025

Համերաշխության ծառուղի՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի ՊԳԿ 80-ամյակին
1lurer.am
This site has been visited
7 567 234

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:23, 04/12/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am