National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Young Scientist Tribune
Հովհաննես Հայրապետյան

«Հայաստանում գիտությանը ուշադրություն է պետք»

   ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովհաննես Հայրապետյան. «Գիտատեխնիկական առաջընթաց, համարձակություն, աշխատասիրություն, փոխադարձ հարգանք, մրցակցություն. այս մոտեցմամբ է հնարավոր հասնել նոր նվաճումների և ձեռքբերումների»:

   Հովհաննես Հայրապետյանը 28 տարեկան է, մասնագիտությամբ՝ ճարտարագետ-կոնստրուկտոր: Ավարտել է Երևանի պետական համալսարանին առընթեր Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցը: Այնուհետև սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի շենքերի նախագծման բաժնում: Ներկայում ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտաշխատող է: Գործունեության հիմնական ուղղությունը հասարակական նշանակության շենքերի, հիդրոտեխնիկական կառույցների սեյսմազինվածության բարձրացման և կառուցման նախագծերի մշակումն է: «Մեր ինստիտուտում իրականացրել ենք Հայաստանում տարբեր կոնստրուկտիվ համակարգերի թվով 15 շենքերի դինամիկ բնութագրերի հետազոտությունները, որի արդյունքների հիման վրա թեկնածուական ատենախոսություն եմ պաշտպանել», - ասում է երիտասարդ գիտնականը:
   Հովհաննես Հայրապետյանը վերապատրաստվել է Ռուսաստանում՝ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում: «Մասնակցել եմ սեմինարներին, այցելել եմ լաբորատորիաներ, արտադրամասեր, տեղեկացել եմ, թե ինչպիսի գիտատեխնիկական նվաճումներ և նորարարություններ կան: Արդյունքում ինձ մոտ հետաքրքրասիրությունը գիտության հանդեպ ավելի է մեծացել, նոր մտքեր և գաղափարներ են ի հայտ եկել, ինչը օգնեց ինձ ավելի արդյունավետ իրականացնել հետազոտություններս», - ասում է Հովհաննես Հայրապետյանը:

   Որպես կարևոր գիտական արդյունք նա նշում է. «Շենքերի միկրոսեյսմերի գրանցումներից ստացված տվյալների վերլուծությունների արդյունքները ցույց տվեցին, որ շարժական սեյսմիկ կայանի միջոցով հնարավորություն է ստեղծվում հետազոտել շենքի փաստացի վիճակը, որոշել դինամիկ բնութագրերը և պարբերաբար հետևել այդ բնութագրերի փոփոխությանը, բացահայտել շենքի խոցելի կետերը։ Այս հետազոտությունները թույլ կտան արագորեն իրականացնել շենքերի գործիքային հետազննություն, կազմել անձնագրավորում և վերլուծության արդյունքում եզրահանգումներ կատարել, թե ինչպիսի միջոցառումներ են հարկավոր շենքի սեյսմակայունության բարձրացման կամ ապահով շահագործման համար»։ 
   Անդրադառնալով իր ոլորտում առկա խնդիրներին՝ Հովհաննեսը նշում է. «Սեյսմակայուն շինարարության և կառուցվածքների սեյսմակայունության ոլորտում գիտահետազոտական աշխատանքի հրապարակումից հետո կա խնդիր, որ կարևոր գիտական արդյունքները չմնան թղթի վրա: Օրինակ, կառաջարկեի պետական ծրագրերում ներառել գիտահետազոտական եզրակացություն, որն անդրադառնում է վերականգնվող շենքերի փաստացի վիճակին և դինամիկ պարամետրերին»:

   Գիտության աջակցության մասին

   Հովհաննես Հայրապետյանը վստահ է՝ միայն գիտնականի ձգտումով, հայտնագործություններ անելու ցանկությամբ գիտությունը զարգանալ չի կարող. «Հայաստանում գիտությանը ուշադրություն է պետք: Բացի գիտնականի անհատական հատկանիշներից, համապատասխան աջակցություն և ֆինանսավորում է պետք գիտության ոլորտում: Գիտական լաբորատորիաները պետք է հագեցած լինեն անհրաժեշտ սարքավորումներով, որպեսզի հնարավոր լինի իրականացնել հետազոտություններ և փաստացի արդյունքներ ստանալ։ Եթե հնարավորություն չկա արտասահմանյան թանկարժեք սարքավորումներ գնելու, ապա տեղական արտադրանք ստեղծել, որի միջոցով հնարավոր կլինի լուծել գիտատեխնիկական խնդիրները» - ասում է երիտասարդ գիտնականը:
   Ըստ նրա՝ խնդիր է նաև, որ գիտական հայտնագործությունները մնում են լաբորատորիայի ներսում, պատշաճ կերպով չեն ներկայացվում միջազգային հանրությանը: «Դժվար է գտնել ներդրողներ, ովքեր գիտական պրոդուկտի արտադրություն կձեռնարկեն։ Այստեղ նաև իրենց դերը պետք է ունենան գիտահանրամատչելի հաղորդումները, որոնք պետք է ներկայացնեն գիտության նվաճումները»:
   Կարևորելով կիրառական գիտության զարգացումը՝ Հովհաննես Հայրապետյանը նշում է. «Հայաստանում կիրառական գիտության զարգացման համար անհրաժեշտ են ներդրողներ և որակյալ մասնագետներ, ովքեր վարժ տիրապետում են մաթեմատիկական անալիզին, ֆիզիկային և կարողանում են այդ ոլորտները համադրելով` լուծել գիտական խնդիրներ կամ անել հայտնագործություններ, որոնք գիտական նորույթ կպարունակեն և կլինեն կիրառելի սպառման տեսանկյունից»։

   PostDoc-ի մասին

   «Գիտությունների թեկնածու դառնալը ցանկալի է, որ լինի ոչ թե վերջնանպատակ, այլ միջանկյալ գործընթաց, քանի որ դրանով դեռ նոր պետք է սկսվեն գիտության մեջ նվաճումները։ Կարևոր է, որպեսզի գիտության ոլորտում լինեն միջին տարիքի գիտաշխատողներ, իսկ Հայաստանում գիտաշխատողների մեծ մասը երիտասարդ և տարեց մարդիկ են», - ասում է Հովհաննես Հայրապետյանը։

   «Գիտուժ»-ի մասին

   ««Գիտուժ»-ը  հետաքրքիր և օգտակար նախաձեռնություն է, որը Հայաստանում գիտության և գիտաշխատողների վերաբերյալ տվյալներ է վերլուծում և լուծումներ առաջարկում՝ պետության դերը գիտության ոլորտում բարձրացնելու համար։ Այն լավ հարթակ է հայ գիտնականներին համախմբելու համար, ովքեր ունեն տարբեր ծրագրեր գիտության զարգացման վերաբերյալ և կարող են համագործակցել», - ասում է Հովհաննես Հայրապետյանը։

    Մոնիկա Երիցյան


Notices








On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

From October 23 to 25, 2025, the the Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences of Armenia will hеld the International conference "Fortresses and Defensive Systems in the Ancient Near East". The opening will take place on October 23 at 11:00 a.m. in the Round Hall of the Presidium of NAS RA (24, Marshal Baghramyan Avenue)

On October 24, 2025, the book presentation with the title "Tigranakert of Artsakh: The Historical and Cultural Image in the Light of Archaeological Research" (Yerevan, Institute of Archaeology and Ethnography Press, 2025) will take place at the Round Hall of the Presidium of the NAS RA (24, Marshal Baghramyan Avenue) at 11:00 a.m.

In October 28, 2025, an informational meeting with the Committee of the "Young Scientists Support Program" will be held at the Round Hall of the Presidium of the NAS RA at 16:00

Publications in Press
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
This site has been visited
7 517 870

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:19, 31/10/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am