National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Ruben I. Azizyan
Dr. of Medicine, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Young Scientist Tribune
Մերի Սարգսյան

ԵԳԱԾ-ի «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառու

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար, ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մերի Սարգսյանը «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառուներից է։

Մրցույթում Մերի Սարգսյանը շահառու է ճանաչվել ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված «Կաճառ» գիտական պարբերականում անգլալեզու երկու հոդվածների տպագրության համար՝ «On the Electronic Database of the Armenian Word-formation»  և «Gender Features of Male and Female Speech in Armenian Language»:

Ո՞րն է Ձեր աշխատանքի նորույթը, արդիականությունը:

- Երկու հոդվածների տպագրությունն էլ իր ուրույն դերակատարումն ունի իմ գիտական գործունեության մեջ: «On the Electronic Database of the Armenian Word-formation» («Հայերենի բառակազմության էլեկտրոնային շտեմարանի մասին») հոդվածը նվիրված է լեզվի ձևային նկարագրությանը, որն արդի լեզվաբանության կարևոր և կիրառական խնդիրներից է: Հայոց լեզվի լիարժեք ձևային նկարագրություն դեռ չի կատարվել: Հոդվածում անդրադառնում եմ իմ հեղինակությամբ և «Գալուստ Կիւլպենկեան Հիմնարկութեան» ֆինանսավորմամբ

իրականացվող «Հայերենի բառակազմության էլեկտրոնային շտեմարանին», որի աշխատանքները հընթացս կատարվում են: Սա հայոց լեզվի ձևային նկարագրության փուլերից մեկն է միայն՝ բառակազմության ձևային նկարագրությունը: Հոդվածում ներկայացրել եմ հայերենի բառակազմության էլեկտրոնային շտեմարանի առանձնահատկությունները, առավելություններն ու հնարավորությունները: Հազարավոր բառերի բառակազմական վերլուծություն պարունակող էլեկտրոնային շտեմարանը հնարավորություն է տալիս որոնելու բառեր, ինչպես նաև դրանց ձևույթները: Սա նշանակում է, որ որևէ արմատ կամ ածանց փնտրելիս հայտնվում են դրանցից կազմված բոլոր պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր բառերը: Այն մեզ հնարավորություն է տալիս բացահայտելու ինչպես կանոնավոր կազմությունների, այնպես էլ բոլոր տարբերակային ձևերի, շեղումների ու անկանոնությունների ամբողջական պատկերը՝ հաճախականության տվյալներով և դրանց վերլուծության ու սերման հնարավորություններով: Տվյալների շտեմարանը նաև հնարավորություն է տալիս ուսումնասիրելու հայերենի բառակազմությունը համաժամանակյա և տարժամանակյա հայեցակետերով, հայտնաբերել նոր բառերի առաջացման հիմնական օրինաչափությունները, հազարավոր օրինակներով պարզել հայերեն բառերի կազմության սկզբունքներն ու ուղիները, ունենալ պարզ, ածանցավոր, բարդ և բարդ ածանցավոր բառերի ամբողջական տարբերակված ցանկը: Շտեմարանը ոչ միայն գործնական մեծ արժեք ունի հայոց լեզուն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների տիրույթում որպես հաղորդակցման միջոց ներգրավելու համար, այլև ունի տեսական մեծ արժեք բառապաշարի կառուցվածքի ճշգրիտ նկարագրությունը ներկայացնելու համար:

Մյուս հոդվածը՝ «Gender Features of Male and Female Speech in Armenian Language» («Տղամարդկանց և կանանց խոսքի գենդերային առանձնահատկությունները հայերենում»), կրկին անդրադառնում է լեզվաբանական նոր ուղղություններից մեկին՝ գենդերային լեզվաբանությանը: Այս ուղղությամբ նաև թեկնածուական ատենախոսություն եմ ղեկավարում։ Հասարակության մեջ կնոջ և տղամարդու կարգավիճակների հարցը եղել և մնում է գենդերային հետազոտությունների ուշադրության կենտրոնում: Լեզվաբանության ոլորտում գենդերային ուսումնասիրությունների ձեռքբերումներից մեկն այն է, որ եթե նույնիսկ տղամարդիկ և կանայք ծնվել, դաստիարակվել և բնակվել են հասարակական նույն միջավայրում, նրանք խոսում են տարբեր «լեզուներով»՝ տարբեր կերպ ընկալելով նույն իրավիճակը, տարբեր կերպ ճանաչելով աշխարհը: Այժմ գենդերային մոտեցումները շատ լայն ընդգրկում ունեն, խորը վերլուծության է ենթարկվում նաև գենդերային վարքագիծը։ Մի շարք գիտական հետազոտություններ են իրականացվել՝ ուսումնասիրելու տղամարդկանց և կանանց գրավոր ու բանավոր հաղորդակցական վարքագիծը և խոսքը: Իմ հետազոտության շրջանակում հարցումներ եմ կազմակերպել Հայաստանի վարչատարածքային տարբեր միավորներում ապրող մարդկանց շրջանում՝ պարզելու տղամարդկանց և կանանց խոսքի գենդերային ընդհանուր առանձնահատկությունները։ Օրինակ, արտասանական, հնչերանգային տարբերությունները, խոսքի հուզականությունը, նախընտրելի քերականական կառույցները, բառերը և այլն: 

 

Ի՞նչ նշանակություն ունեն նմանատիպ ծրագրերը երիտասարդ գիտնականների համար: 

- Նմանատիպ ծրագրերը գիտական գործունեություն ծավալելու ճանապարհին մեծ աջակցություն են ցուցաբերում: Այժմ շատ մեծ է գայթակղությունը թողնելու գիտությունը և զբաղվելու կիրառական այլ աշխատանքներով՝ տարբեր դրդապատճառներով: Խնդիր ունենք ամրապնդելու խրախուսման մեխանիզմները գիտնականներին Հայաստանում պահելու համար: ԵԳԱԾ-ը լավագույն կերպով կատարում է այդ առաքելությունը: Հուսով եմ՝ մոտ ապագայում ծրագրերի շրջանակն ու ֆինանսավորման ծավալներն ավելի զգալի կլինեն, և երիտասարդները նպատակահարմար ու գայթակղիչ կհամարեն գիտական գործունեությունը:

Ի՞նչ քայլեր է պետք անել Ձեր ոլորտում հետազոտությունների միջազգայնացման ուղղությամբ: 

- Ցանկացած բնագավառում միջազգայնացում ապահովելու համար անհրաժեշտ է առաջին հերթին զարգացնել համագործակցային կապերն արտերկրի գիտնականների և հետազոտական կենտրոնների հետ, մասնակցել վերապատրաստումների և որակավորման բարձրացման դասընթացների: Շատ կարևոր է նաև արդիական նյութատեխնիկական բազայի, համապատասխան լաբորատորիաների, սարքավորումների ապահովում: Հետազոտական կենտրոնները պետք է մեծ նշանակություն տան միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրությանը և ըստ անհրաժեշտության տեղայնացմանը: 

Հայագիտության ուղղությամբ միջազգայնացման խնդիրները տարաբնույթ են՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Արտասահմանյան մեր գործընկերների հետ զրուցելիս, ցավոք, վերջիններս նշում են, որ այս պահին այնքան էլ հեշտ չէ արտերկրում պահել հայագիտական կենտրոններ․ ֆինանսավորման լուրջ խնդիր կա: Անհրաժեշտ է «ներքին» աշխատանքներ տանել հայագիտությունը տեսանելի դարձնելու ուղղությամբ, միջազգային ներկայացուցչական միջոցառումներին ավելի ակտիվ լինել, փորձել տպագրվել բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում: 

Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը։

- Շուրջ 12 տարի զբաղվելով գիտական գործունեությամբ՝ չեմ դադարում հիանալ ու ամեն օր ավելի գայթակղվել գիտության անծայրածիր աշխարհով: Մեկ անգամ առնչվելով գիտությանը, գիտական նորարարություններին, այդ ստեղծագործ գործընթացին՝ մեկընդմիշտ սիրահարվում ես դրան: Գիտական աշխատանքը մեծ նվիրում է պահանջում, բայց երբ նվիրվում ես, այն փոխհատուցում է քեզ: Մշտապես ստեղծագործ և ստեղծարար գործընթացի մեջ ես լինում, նոր բացահայտումների մեջ, ինչը քեզ թույլ է տալիս չձանձրանալ, ստիպում է աճել: Մասնագիտության ընտրության և աշխատանքի բնույթի հետ կապված երբևէ թերահավատություն չեմ ունեցել: Ներկայում գիտությունը զարգանում է միջգիտակարգային ճանապարհով։ Ժամանակակից լեզվաբանությունը հետազոտողին լայն հնարավորություններ է տալիս, այն ընդգրկում է գրեթե բոլոր ոլորտների հետ կապերի ուսումնասիրությունը: Իսկ ժամանակակից համաշխարհայնացման պայմաններում արդիական է դարձել լեզվաբանի մասնագիտությունը: 

Ինչպե՞ս եք գնահատում պետության աջակցությունը երիտասարդ գիտնականներին:

- Զարգացման ներկայիս միտումները երիտասարդ գիտնականի համար լուրջ մարտահրավերներ են ստեղծում: Եվ այդ համատեքստում պետության աջակցությունը մեծ դերակատարում պետք է ունենա: Պետությունը որոշակի քայլեր անում է, Գիտության կոմիտեն երիտասարդ գիտնականներին խրախուսելու տարբեր մեխանիզմներ է ներդրել, բայց այս փուլում այդ աջակցությունն այնպիսին չէ, որ երիտասարդը միայն գիտությամբ զբաղվի: Ես լիահույս եմ, որ մի օր գիտնականը տարբեր աշխատանքներ զուգակցելու խնդիր չի ունենա և լիարժեքորեն կզբաղվի միայն գիտական գործունեությամբ:

Քանի՞ հրապարակումներ ունեք, այդ թվում՝ արտասահմանյան ամսագրերում:

- Հեղինակ եմ ավելի քան 50 գիտական հոդվածի և 6 մենագրության, որոնցից 3-ը՝ համահեղինակությամբ: Արտասահմանյան հրապարակումները թվով 4-ն են, 3 գիտական հոդված՝ տպագրված Լեհաստանում և Ռուսաստանում, 1 կոլեկտիվ մենագրություն՝ տպագրված Ռուսաստանում:

Ի՞նչպես եք վերաբերվում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգին, ի՞նչ ակնկալիքներ ունեք Հայաստանում դրա ներդրման հետ կապված։ 

- Հետթեկնածուական կարգավիճակը, ըստ էության, հետազոտողի մասնագիտական զարգացման, ուսումնառության տրամաբանական շարունակությունն է ասպիրանտական շրջանից հետո: Մեզ մոտ օրենսդրորեն կարծես թե կիսատ մնացած լինի ուսումնառության և մասնագիտական զարգացման այս օղակը: Համակարգը ոչ ֆորմալ կերպով գործում է: Համակարգի ներդրման շնորհիվ այդ ամենն օրենսդրական կարգավորում կստանա:

Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն «Գիտուժ»-ը և այլ գիտական նախաձեռնությունները: 

- «Գիտուժ»-ը մեծ դերակատարում ունի Հայաստանում գիտական առողջ միջավայր ձևավորելու ճանապարհին: «Գիտուժ»-ի շնորհիվ ամրապնդվեց նոր մշակույթ, երբ գիտական գործունեությունը կազմակերպող և վերահսկող պատկան մարմինները հաշվետու են գիտական համայնքին, իսկ գիտական համայնքը իրավասու է պահանջատեր լինել և մասնակցել գիտական քաղաքականության մշակման գործընթացներին: Սա մեծ քայլ է Հայաստանում գիտության զարգացումը նոր մակարդակի բարձրացնելու առումով: 

Ինչո՞վ եք զբաղվում աշխատանքից դուրս, ի՞նչ նախասիրություններ ունեք։ 

- Սիրում եմ զբոսնել, հանդիպել ընկերներիս, ճանապարհորդել։ Վերջին շրջանում բազմազբաղ առօրյայից հետո նախընտրում եմ պասիվ հանգիստը ծովափնյա վայրում կամ բնության գրկում: 

Կբնութագրեք Ձեզ մեկ նախադասությամբ:

- Ինքս ինձ համարում եմ նպատակասլաց և կենսուրախ մարդ, փոքր-ինչ ծույլ, ինչը հաճախ հաղթահարվում է արագ կողմնորոշվելու և գործելու ունակությամբ: 

Ի՞նչ գրքեր եք կարդում: 

- Ներկայում գերակշռում է մասնագիտական գրականությունը: Լիցքաթափվելու համար հաճախ ընդմիջում եմ ինքնազարգացման հոգեբանական գրականությամբ և գեղարվեստական գրքերով: 

Ո՞րն է Ձեր գիտական երազանքը։

- Սիրում եմ խոսել նպատակներից, այլ ոչ թե երազանքներից, որովհետև նպատակները գրեթե միշտ առարկայական տեսք են ստանում, իսկ երազանքները մնում են մեր գիտակցության մեջ որպես լուսավոր կետեր: Կցանկանայի Հայաստանում ունենայինք լեզվաբանական առաջատար կենտրոն՝ հագեցած նյութատեխնիկական անհրաժեշտ բազայով: 

Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

- Երբեք կանգ չառնել: 

Մոնիկա Երիցյան


Notices








On 8-11 September, 2025, the Institute for Physical Research of NAS RA is holding the XIII International Conference on Magnetic and Superconducting Materials (MSM25) in Yerevan, Armenia

On 22–26 September, 2025, Institute for Informatics and Automation problems of NAS RA organizes the 15th International Conference on "Computer Science and Information Technologies - CSIT-2025" (Yerevan, Armenia)

On 22-26 September, 2025, the Institute of Mechanics NAS RA organizes IX international conference "Topical Problems of Continuum Mechanics" (Tsakhkadzor, Armenia)

On September 26-27, 2025 the Shirak Center for Armenological Studies of NAS RA invites you to Gyumri to participate in the 12th International Conference entitled "Historical and Cultural Heritage of Shirak: Contemporary Issues of Armenian Studies"

On October 17-18, 2025, the NAS RA, the Ministry of Education, Science, Culture and Sports of RA, the International Scientific and Educational Center of NAS RA will organize a "National Sciences, Mathematics, Technology, and Computer Science in the 21st Century: problems and solutions in the field of popularization and education" 8th Pan-Armenian Conference at the National Academy of Sciences of RA

The process of allocating full-time and part-time PhD admission slots for the 2026–2027 academic year has commenced. The deadline for application submission is October 20, 2025, at 18:00 (via Higher Education and Science Committee system: grants.hesc.am)

On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

Publications in Press
22/07/2025

Անտառների հետազոտություն և քարտեզագրում՝ նորաբաց լաբորատորիայում
1lurer.am
20/07/2025

Միջազգային գիտական դպրոց՝ խթանելու մաթեմատիկական հետազոտությունները
1lurer.am
19/07/2025

Սթրեսից դեպի կայունություն՝ նյարդահոգելեզվաբանի հետ
1lurer.am
11/07/2025

Կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են
1lurer.am
This site has been visited
7 416 759

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  16:44, 20/08/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am