National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Young Scientist Tribune
Սիրանուշ Փարսադանյան

«Աշխատանքում հիմնավորելու ենք, որ այս հետազոտությունը կարևոր է և՛ հայագիտության զարգացման առումով, և՛ եվրոպական հետաքրքրվածության»

Սիրանուշ Փարսադանյանը ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հայ նոր գրականության բաժնի գիտաշխատող [1] է։ Վերջին տարիներին հետազոտություն է իրականացրել ՀՀ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող թեմատիկ ծրագրով, որի ղեկավարի հետ համատեղությամբ հոդվածներ են հրապարակել Web of Science [2] գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված ամսագրում։ Արդյունքում փորձառությունը բավարարել է ինստիտուտի ևս մեկ երիտասարդ գիտական կադրի հետ մասին գիտական խումբ կազմելուն և Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրով հայտարարված «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների» մրցույթին դիմելուն։ Մրցույթում հաջողություն են գրանցել և ներկայում ծրագրի շահառու [3] են․

- Մրցույթում շահել ենք «Հայկական լեգենդների գերմանական գրառումները և մեկնաբանությունները» թեմայով։ Այս աշխատանքը կարող է դառնալ բնագրային, աղբյուրագիտական հիմք, որի շնորհիվ կկատարվեն հարցի վերաբերյալ տեսական բոլոր ուսումնասիրությունները։ Հետազոտությունը կմեծացնի նաև միջազգային հետաքրքրությունը հայկական թեմաներով եվրոպական, մասնավորապես գերմանական ստեղծագործությունների նկատմամբ՝ լուսաբանելով դրանց ստեղծման և տարածման մշակութային պատճառները: Ես և խմբի մյուս կատարող անդամը տիրապետում ենք գերմաներենին [4]։ Դա հնարավորություն է տալիս միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների ամսագրերում ընդգրկված գերմաներեն հոդվածները ևս ներառելու հետազոտության նյութի մեջ։ 

- Ի՞նչ կարծիք կարող եք հայտնել "Scopus" [5], "Web of science" [6]  գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված պարբերականների հոդվածների ուսումնասիրության վերաբերյալ:

- Ուսումնասիրությունը և այնտեղ տպագրվելը կարևոր են երկու տեսանկյունից: Նախ ծանոթանում ենք արտերկրի մեր գործընկերների գիտական  նորամուծություններին: Այնուհետև տվյալ գիտատեղեկատվական շտեմարաններում տպագրվելով՝ մեր գիտական միտքը կարող ենք հասանելի դարձնել միջազգային գիտական հանրությանը, ստեղծել նոր կապեր և դրանք ծառայեցնել ի նպաստ հայագիտության զարգացման: Այս նպատակով առաջնային է քայլեր ձեռնարկելը գիտաչափական շտեմարաններում ընդգրկված պարբերականների հոդվածներն ուսումնասիրելու, մեր գիտական աշխատանքներում հղումներ կատարելու, կապեր ստեղծելու և ապա հոդվածներ տպագրելու ուղղությամբ [7]:

- Ձեր թեմայի շրջանակներում "Scopus"-ի պարբերականներում հրապարկվող ո՞ր հեղինակի հոդվածներին եք անհրաժեշտ համարում ծանոթանալ և հետագա աշխատանքներում հղումներ անել: 

- Ուսումնասիրում ենք մեր հետազոտական թեմային առնչվող հոդվածները, ծանոթանում ենք միջազգային գործընկերների տեսական մտքին, առաջ քաշած դրույթներին: Միևնույն ժամանակ, դեռևս չենք հստակեցրել, թե որ հեղինակի որ հոդվածներին հղում կտանք մեր գիտական արդյունքներն ամփոփող հոդվածներում, քանի որ դեռևս հայկական լեգենդների գերմաներեն գրառումների մատենագիտության ցանկն ենք կազմում և ներկա փուլում զբաղված ենք նյութի հավաքման աշխատանքով: 

- Ի՞նչ հետազոտական խմբով եք շահել մրցույթում: 

-Աշխատանքը կատարում ենք հետազոտական փոքր խմբով՝ Գրականության ինստիտուտի ասպիրանտ Թերեզա Թադևոսյանի հետ: Վստահ ենք, որ առաջիկայում գոհացնող արդյունքներ կունենանք:

- Ի՞նչ աշխատանք եք նախատեսել հետազոտության ընթացքում։  

- Հետազոտական աշխատանքում մի կողմից խնդիր ենք դրել ցույց տալու, թե ինչպիսի տարբերակներով են նույն զրույցներն ու լեգենդներն արտահայտվել հայ և գերմանացի հեղինակների ստեղծագործություններում և ինչ մշակումների են ենթարկվել: Մյուս կողմից նպատակ ունենք ցույց տալու, թե հայկական լեգենդները, գերմանական ուղեգրողների կողմից գրառվելով, ինչ արժևորման ու բնորոշումների են ենթարկվել: Դրանք կազմել են միայն իրենց ուղեգրությունների մաս, թե նաև երկրորդ կյանք են ստացել՝ օգտագործվելով գերմանական գրականության և բանագիտության մեջ: Աշխատանքում պետք է հիմնավորվի, որ այս հետազոտությունը կարևոր է և՛ հայագիտության զարգացման  առումով, և՛ եվրոպական հետաքրքրվածության: 

- Ո՞րն է Ձեր կանխատեսած առաջանցիկ քայլն այս աշխատանքի շնորհիվ։  

- Ուսումնասիրությունը կարևոր է գրական կապերի վերհանման տեսանկյունից։  Նախ՝ ցույց տալու հայկական լեգենդների ունեցած ազդեցությունը գերմանական գրականության վրա, վեր հանելու գրական փոխառնչությունները։ Շարունակելով՝ պարզելու ինչպես են հայկական ավանդությունները ինքնուրույն զարգացում ապրել և նոր ստեղծագործություններով շարունակվել գերմանական գրականության շրջանակում՝ հասնելով անգամ նոր շրջանի գրականություն: Այս հարցերը ենթադրում են գիտական փոխգործակցություն:  

Հղումներ

  1. "Аcademia.edu" հարթակում Սիրանուշ Փարսադանյանի հոդվածների շարքը՝ https://independent.academia.edu/SiranushParsadanyan։
  2. "Web of Science" գիտատեղեկատվական շտեմարանում Սիրանուշ Փարսադանյանի հոդվածների շարքը՝ https://www.webofscience.com/wos/author
  3. ԵԳԱԾ «Հասարակական, հայագիտական և հումանիտար ոլորտներում հետազոտությունների» մրցույթի շահառուների ցանկը՝ https://drive.google.com/file/։
  4. Սիրանուշ Փարսադանյան, Վոլֆգանգ Բորխերտի «Հացը» պատմվածքների ժողովածույի հայերեն թարգմանության մասին՝ https://www.aravot.am/2021/07/08/։  
  5. "Scopus" գիտատեղեկատվական շտեմարանում ընդգրկված ամսագրեր` https://www.scopus.com/sources.uri։ 
  6. "Web of Science" գիտատեղեկատվական շտեմարանում ամսագրերի որոնման հարթակ՝ https://mjl.clarivate.com/home։  
  7. "Scimago"-ն ընդգրկում է սկսած 1996 թ.-ից "Scopus" տվյալների բազայում թվարկված ամսագրերի արխիվը: Հղումով գրականագիտական հանդեսներն են՝ https://www.scimagojr.com/journalrank:

Հերմինե Օհանյան


Notices








On April 17, 2026, the Institute of Arts of NAS RA is organizing an International Scientific Conference entitled "From the History of Armenian-French Cultural Ties" within the framework of the two-month long Francophone season in Armenia

On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of the National Academy of Sciences of the Republic of Armenia will host a seminar entitled "The Role of Law in Shaping a Global Community of Shared Values (Mireille Delmas-Marty)" at 3:00 PM

On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of NAS RA will host a seminar entitled "The French School of Geopolitics" at 2:00 PM

С 4 по 8 мая 2026г. Институты Прикладных проблем физики и Физических исследований НАН РА организуют научное мероприятие 15-й международный симпозиум и COST конференцию на тему "Оптика и её применения (OPTICS-15)"

On May 25-29, 2026, Byurakan Astrophysical Observatory after V. Ambartsumian of NAS RA organizes the international conference "Communicating Astronomy with the society" in Byurakan

On June 21-28, 2026, the Institute of Applied Problems of Physics of NAS RA is holding an international conference "Beam and Radiation, Interaction and Applications" and international scientific school ASRP "Radiation Physics" named after Academician Alpik Mkrtchyan (Yerevan and Jermuk cites)

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
27/03/2026

Նախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ա․Նազարովի անվ․ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ
hesc.am
26/03/2026

Հայկական էթնոգենեզի գենետիկական հենքը | Բուն զրույց.գիտություն
boon.am
25/03/2026

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում կիրականացվի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի համակարգմամբ «WARIE» նախագիծը
hesc.am
24/03/2026

Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվել
1lurer.am
This site has been visited
7 695 681

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:08, 27/03/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am