National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Young Scientist Tribune
Շողակաթ Դևրիկյան

«Փորձելու եմ միջազգային վարկանիշային ամսագրերում հոդվածներ հրապարակել Գրիգոր Լուսավորչի պատկերագրության վերաբերյալ»

Շողակաթ Դևրիկյանը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Կերպարվեստի բաժնի ասպիրանտ է, իրականացնում է հետազոտություն «Գրիգոր Լուսավորչի կերպարը 18-րդ դարի հայկական և եվրոպական արվեստում» թեմայով: Ուսանողական առաջին տարիներից սկսած իր հետաքրքրության կենտրոնում է պահել հայկական հնատիպ գրքերի գեղարվեստական հարդարանքի ուսումնասիրությունը: Կարծում է, որ տպագիր գրքերը համեմատաբար ավելի քիչ են ուսումնասիրված, քան մանրանկարչությունն ու նոր շրջանի գեղանկարչությունը՝ չնայած նրան,  որ հենց տպագիր գիրքն է կապող օղակը միջնադարի և նոր շրջանի, Եվրոպայի և Արևելքի միջև: Նաև դա է պատճառը, որ գիտական հոդվածներում անդրադառնում է հատկապես հնատիպ գրքերի փորագրանկարներին՝ փորձելով գտնել դրանց պատկերագրական սկզբնավորումն ու զարգացումը մանրանկարներում, ապա նաև՝ ձևավորված պատկերագրության անցումը փորագրանկարչությունից դեպի սրբանկարչություն և գեղանկարչություն:

- Միտք ունեմ ստեղծել հոդվածաշար՝ նվիրված սրբերի վարքագրական տարբեր դրվագների պատկերմանը փորագրանկարներում: Մի շարք հոդվածներով [1] արդեն ներկայացրել եմ ուսումնասիրություններ՝ նվիրված Գրիգոր Տաթևացուն, Գրիգոր Լուսավորչին, Գրիգոր Նարեկացուն: Գալիք տարում նախատեսում եմ տպագրել հոդվածներ նաև Մեսրոպ Մաշտոցին և Նիկողայոս Սքանչելագործին ներկայացնող պատկերագրական ձևերի մասին:

- Իսկ ինչո՞ւ եք ատենախոսության թեման ընտրել առանձնացված՝ «Գրիգոր Լուսավորչի կերպարը 18-րդ դարի հայկական և եվրոպական արվեստում»:

 -Գրիգոր Լուսավորիչը մեր եկեղեցու միակ համաքրիստոնեական սուրբն է. նրա հիշատակի օրը տոնում են նաև կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիները: Դարեր շարունակ Գրիգոր Լուսավորչին ներկայացնող մանրանկարներ, որմնանկարներ, փորագրանկարներ և սրբանկարներ են ստեղծվել. 17-18-րդ դարերում դրանք հասել են կատարողական բարձր վարպետության: Դրանց ուսումնասիրության շուրջ աշխատանք շատ կա։ 

Սկսած այն փաստից, որ սրբանկարչությունը բնորոշ չէ հայկական եկեղեցական ավանդույթին, բայց հայերը, հայտնվելով եվրոպական հատկապես ուղղափառ երկրներում, յուրացրել են տեղի ավանդույթները: Օրինակ, Իտալիայում Սուրբ Գրիգորի վարքը տարածվել է շնորհիվ Մխիթարյան հայրերի հրատարակած գրքերի: Զուգահեռաբար,  Լուսավորչին պատկերող արվեստի բազում գործեր սկսել են ստեղծվել ոչ միայն հայ, այլև՝ եվրոպացի վարպետների կողմից: Եղած նյութը լայն հնարավորություն է տալիս ուսումնասիրելու, թե պատկերագրական ինչ ընդհանրություններ և տարբերություններ կան մեր և եվրոպացի վարպետների ստեղծագործություններում: Աշխատանքի առաջնային նպատակներից է ներկայացնել Գրիգոր Լուսավորչի կերպարի պատկերագրության աստիճանական զարգացումը դարերի ընթացքում՝ ցույց տալով, թե ինչպես է Լուսավորիչը արքայական ընտանիքին մկրտող Հայրապետից դառնում համաքրիստոնեական սուրբ և բարեխոս՝ Տիրամոր առջև: 

- Հետաքրքիր է նաև թեմայի ներկայացվածությունը "Scopus" [2] և "Web of Science" [3] գիտատեղեկատվական շտեմարանների ամսագրերում: Ի՞նչ կարող եք ասել թեմայի վերաբերյալ այստեղ հրապարակված հոդվածների մասին:  

- Նշված ամսագրերում մանրամասն ուսումնասիրել եմ Գրիգոր Լուսավորչին առնչվող հոդվածները: Ցավոք, պետք է նշեմ, որ արվեստաբանական հոդվածներ գրեթե չկան: Եղած նյութերն ունեն աստվածաբանական ուղղվածություն: Փորձելու եմ ինքս միջազգային վարկանիշային ամսագրերում [4] հոդվածներ հրապարակել Գրիգոր Լուսավորչի պատկերագրության վերաբերյալ։ Թեման նաև մեր մշակույթի կապվածությունն է ներկայացնում համաշխարհային մշակույթի հետ:

- Երբևէ մասնակցե՞լ եք Ձեր գիտական հետաքրքրությունների շրջանակներում հայտարարված մրցույթների:

- Այս տարի գիտական խմբով մասնակցել ենք ՀՀ գիտության կոմիտեի հայտարարած «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթին և շահել [5]: Ուսումնասիրությունը իրականացնում ենք հետևյալ թեմայով՝ «Իտալական կլասիցիզմի և ռոմանտիզմի ազդեցությունը Վենետիկի Մխիթարյանների ստեղծագործությունների և գրքարվեստի վրա (18-19-րդ դարեր)»: 

- Որքանո՞վ կարող է այս թեման աջակցել Ձեզ ատենախոսության կազմության ընթացքում, որքանո՞վ են երկու թեմաները բովանդակային իմաստով կապված: 

-Գրիգոր Լուսավորչին են նվիրված Մխիթարյանների ավելի քան տաս հրատարակություններ: Գրքարվեստի իտալացի վարպետներին Մխիթարյանները ներկայացրել են տարբեր նկարների համար թեմատիկ ուղեցույցներ, որոնց հիման վրա իտալացի վարպետները փորագրանկարներ են ստեղծել: Դրանց շարքում ամենատարածվածը «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ թագավորին» թեման է: Այնպես որ Մխիթարյանների 18-րդ դարի գրականության և արվեստի մեջ սա ամենատարածված թեման է: Ուստի գրել Գրիգոր Լուսավորչի՝ եվրոպական արվեստում պատկերման մասին, նշանակում է գրել Մխիթարյանների հրատարակությունների մասին, և հակառակը՝ Մխիթարյանների՝ Լուսավորչին վերաբերող հրատարակությունների մասին գրելիս անհնար է չանդրադառնալ Գրիգոր Լուսավորչի պատկերմանն իտալական արվեստում: 

- Ո՞վ է արտերկրի այն գիտնականը, որի հետ իրականացնում եք թեմայի հետազոտությունը:

- Հպարտությամբ եմ ասելու, որ մեր խմբի արտասահմանյան խորհրդատուն է Ֆլորենցիայի համալսարանի Բյուզանդագիտության բաժնի պրոֆեսոր, միջնադարագետ, հնագետ Զարուհի Պողոսյանը [6]: Նա նաև Եվրոպական միության հովանավորությամբ գործող «Արմեն» մեծածավալ ծրագրի ղեկավարն է, որի նպատակներից է միջնադարյան եվրասիական մշակութային փոխհարաբերություններում ներկայացնել նաև պատմական Հայաստանի դերը: Աշխատանքը գրելու երկու տարիների ընթացքում տիկին Պողոսյանը մեզ կուղղորդի իր խորհուրդներով, հատկապես որպես հնագետ՝ կօգնի կատարել գրքային պատկերների աղբյուրագիտական քննություն:

- Վերջերս հաղթող եք ճանաչվել նաև Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի հայտարարած՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությանը նվիրված կարճաժամկետ դրամաշնորհային մրցույթում՝ «Հայկական մանրանկարչության ընդհանուր օրինաչափությունները և տեղային յուրահատկությունները՝ Արցախում նկարազարդված Ավետարանների Տերունական պատկերներում» թեմայով: Ի՞նչ շեշտադրում եք արել մրցույթի հայտում, որը բերել է հաջողության:  

- Մրցույթում ընտրվել է հինգ թեմա, որոնք վերաբերում են ձեռագրագիտությանը, պատմությանը, բանահյուսությանը, լեզվաբանությանն ու արվեստաբանությանը: Թեմաներից յուրաքանչյուրի պատշաճ ուսումնասիրումը կարևոր քայլ կլինի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության ներկայացման գործում: Անդրադառնալով իմ ծրագրին՝ նշեմ, որ թեմայի նպատակն է ցույց տալ, թե Արցախում նկարազարդված Ավետարանների Տերունական պատկերները ընդհանուր քրիստոնեական պատկերագրության շրջանակում ինչպես են զուգահեռ ընթանում այդ թեմաներով հայկական մանրանկարչության օրինաչափություններին: Նաև վեր հանել, թե տեղային ինչ յուրահատկություններ ունեն, որոնք արտահայտվում են թե՛ ոճական և գունազարդային արտահայտչամիջոցներով, թե՛ կանոնական պատկերագրության կոմպոզիցիոն կառուցվածքում ունեցած տարբերություններով: Աշխատանքը ևս մեկ անգամ կհաստատի, որ Արցախն ունեցել է մանրանկարչական ձևավորված դպրոց՝ Վասպուրականի, Կիլիկիայի, Ղրիմի, Բարձր Հայքի և մյուս մանրանկարչական դպրոցների կողքին: Այն լրացուցիչ նյութ կներկայացնի նաև տեղային յուրահատկությունների և ընդհանուր օրինաչափությունների հարաբերակցության բնույթի հարցին:

- Ի՞նչ նպատակներ ունեք՝ կապված հետագա գիտական գործունեության հետ: 

- Մեծ պատասխանատվություն եմ զգում վերոնշյալ ծրագրերում ներգրավված լինելու համար․ բոլոր ջանքերս պետք է գործադրեմ նշված թեմաների պատշաճ ուսումնասիրման համար։ Նաև՝ հուսով եմ, որ գալիք տարին մեր երկրին խաղաղություն կբերի․ խաղաղությունն է բերում գիտական և մշակութային վերելքի:

Հղումներ

  1. Շողակաթ Դևրիկյանի հոդվածաշարը academia.edu հարթակում՝ https://independent.academia.edu/ShoghakatDevrikyan։
  2. Scopus is Elsevier’s abstract and citation database. It covers three types of sources: book series, journals, and trade journals, https://service.elsevier.com/app/answers/detail:
  3. Web of Science is a website that provides subscription-based access to multiple databases that provide comprehensive citation data for many different academic disciplines, https://clarivate.com/webofsciencegroup/solutions/web-of-science/:
  4. Scimago-ն ընդգրկում է 1996 թ.-ից ի վեր “Scopus” տվյալների բազայում թվարկված ամսագրերի գործունեությունը: Ապահովում է ազատ հասանելիություն, ներկայացնում է երկրների հրապարակումների վարկանիշները, https://www.scimagojr.com/journalrank:
  5. «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2022» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը՝ http://scs.am/files/22YR_Winners_list.pdf:
  6. Հայագետ Զարուհի Պողոսյանի հոդվածաշարի էջը “Scopus” գիտատեղեկատվական շտեմարանում՝ https://www.scopus.com/PogossianZaroui:


Հերմինե Օհանյան


Notices








On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

From October 23 to 25, 2025, the the Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences of Armenia will hеld the International conference "Fortresses and Defensive Systems in the Ancient Near East". The opening will take place on October 23 at 11:00 a.m. in the Round Hall of the Presidium of NAS RA (24, Marshal Baghramyan Avenue)

On October 24, 2025, the book presentation with the title "Tigranakert of Artsakh: The Historical and Cultural Image in the Light of Archaeological Research" (Yerevan, Institute of Archaeology and Ethnography Press, 2025) will take place at the Round Hall of the Presidium of the NAS RA (24, Marshal Baghramyan Avenue) at 11:00 a.m.

In October 28, 2025, an informational meeting with the Committee of the "Young Scientists Support Program" will be held at the Round Hall of the Presidium of the NAS RA at 16:00

Publications in Press
17/10/2025

Գիտության շաբաթը՝ բուսաբանական այգում
1lurer.am
15/10/2025

Նոր որակի կերամիկայի ստացման գիտափորձ
1lurer.am
10/10/2025

Ստորագրվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը
hesc.am
09/10/2025

Մեկնարկել է «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի նոր պիլոտային ծրագիրը՝ «Choose Europe for Science»
hesc.am
This site has been visited
7 502 865

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  19:15, 23/10/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am