National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Young Scientist Tribune
Աշխեն Հակոբյան

«Եթե ճիշտ աշխատանք տարվի, հոդվածի որակը կբավարարի միջազգային վարկանշային ամսագրերում հրապարակելու համար»

Աշխեն Հակոբյանը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտ է, իրականացնում է հետազոտություն «Հետխորհրդային դպրոցի մարդաբանական հետազոտություն» թեմայով։ Նախատեսում է շարունակել աշխատանքը մարդաբանական և սոցիոլոգիական հետազոտությունների ոլորտում։ Առայժմ հետազոտությունների արդյունքները հրապարակել է 1 հոդվածով՝ «Ուսուցչի կերպարը խորհրդայինի և հետխորհրդայինի միջև՝ մեկ դպրոցի օրինակով», որը տեղ է գտել  «Չլսվող ձայներ. հիշողությունն ու հետհիշողությունը բանավոր պատմություններում» ժողովածուի մեջ [1]։

Գտնում է, որ, եթե հետազոտության բոլոր փուլերում հետևողականորեն գիտական մեթոդաբանություն կիրառվի, արդյունքը ձևակերպելիս ճիշտ աշխատանք տարվի, հոդվածի որակը կբավարարի միջազգային վարկանշային ամսագրերում [2]  հրապարակելու համար։

- Դուք 2022թ.-ին շահել եք միանգամից երկու գիտական մրցույթում: Մեկը ԵԳԱԾ «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթն» է [3]: Ինչու՞ էր վերապատրաստումը կարևոր Ձեզ համար:

- Հայաստանում կրթության փորձագետներ, կրթության վերաբերյալ հետազոտություններ անող մասնագետներ պատրաստող ինստիտուտներ և գիտական կենտրոններ չկան, հետևաբար վերապատրաստումն արտերկրում կարևոր նշանակություն ունի ինձ համար։ Այս պահին ես արդեն վերապատրաստում եմ անցնում Հարավային Կալիֆորնիայի համալսարանում [4]:  Արդյունքում կարող եմ ծանոթանալ հանրակրթության ոլորտի հետազոտությունների ամերիկյան մոտեցումներին, ներկայացնել և կարծիքներ լսել իմ հետազոտության մեթոդաբանության վերաբերյալ, ստանալ խորհրդատվություն Հարավային Կալիֆորնիայի համալսարանի փորձագետների կողմից։ 

- Նպատա՞կը:

- Մասնագիտական աճն ու որակյալ ատենախոսություն գրելն այս դեպքում ո՛չ միայն ակադեմիական ձեռքբերում են. նպատակ ունեմ հասկանալ ոլորտի խնդիրները, դուրս բերել խնդիրներն առաջացնող պատճառները՝ ինչը հնարավորություն կտա ներդրում ունենալ կրթական բարեփոխումների գործում։

- Ո՞րն է երկրորդ գիտական մրցույթը, որը շահել եք այս տարի: 

- «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի տրամադրած հայագիտության դրամաշնորհն է՝ աջակցելու ատենախոսության թեմայի ուսումնասիրությանը [5]:
Վերջինի շնորհիվ հնարավոր կլինի կազմակերպել իմ հետազոտության համար անհրաժեշտ դաշտային աշխատանքները: Նախատեսում եմ այցեր ուսումնասիրվող դպրոցներ՝ տևական ժամանակ դիտարկումներ և հարցազրույցներ կատարելու։ Այս հնարավորությունը թույլ կտա խուսափել տեխնիկական խնդիրներից, լիարժեք, առանց ժամանակի և տարածության սահմանափակումների պլանավորել այցելությունները։ Դա զգալիորեն կբարձրացնի հետազոտության որակը։ Այսօրինակ աջակցությունները երիտասարդ ուսումնասիրողներին կատարելագործվելու և իրենց հետազոտական գաղափարներն իրականություն դարձնելու հնարավորություն են տալիս։

- Ձեր կարծիքով, ի՞նչն է շահեկան դարձնում մրցույթին ներկայացված հայտը:

- Վստահ եմ, որ կարևոր դեր է խաղում հստակ ձևակերպված հետազոտական խնդրի առկայությունը։ Եթե հստակ է ներկայացված հետազոտության նպատակը, արդյունքը կանխատեսելի է դառնում։ Շատ կարևոր է նաև իրատեսական ծրագիր ներկայացնելը. աշխատանքի ծավալը և ռեսուրսները պետք է համապատասխանեն իրար։

- Ձեր գիտական թեման ինչքանո՞վ է Հայաստանում ուսումնասիրված:

- Հայաստանում հանրակրթության ոլորտում ուսումնասիրություններ պարբերաբար կատարվում են անհատ հետազոտողների և մասնագիտական խմբերի կողմից՝ հիմնականում կիրառական նպատակներով, ինչն իհարկե շատ լավ է։ Համակարգում փոփոխություններ անելիս կարևոր է, որ դրանց անհրաժեշտությունը հիմնավորված լինի հետազոտահեն փաստերով և գիտական գիտելիքի կիրառմամբ։  Ինձ հանդիպած ուսումնասիրություններում ազգային ինքնությանը վերաբերող թեմաները հիմնված են դասագրքերի վրա, իսկ ես փորձում եմ ինքնության ամրապնդմանն ուղղված քայլերը տեսնել արտադասարանական աշխատանքներում, որտեղ քիչ է ծրագրային ուղղորդումը: Այստեղ մանկավարժներն աշակերտների մեջ սեփական գաղափարներն ու մոտեցումներն առաջ քաշելու և զարգացնելու ավելի մեծ հնարավորություններ ունեն: 

- Որո՞նք են ուսումնասիրության ընթացքում Ձեր առջև դրված խնդիրները:

- Ձգտում եմ բացահայտել այն խնդիրները, որոնք դժվար կառավարելի և դժվար չափելի են՝ անկախ մշակված քաղաքականությունից և պետության կողմից սահմանված նպատակներից։ Դասարանական աշխատանքից դուրս դպրոցի աշխատանքը՝ միջոցառումները, բաց դասերը և աշակերտների այցելությունները տարբեր մշակութային, պատմական վայրեր, ինձ համար կարևոր ուսումնասիրության նյութ են, քանի որ այստեղ է ուսուցչական կազմը և կազմակերպչական անձնակազմը դրսևորում նախաձեռնողականություն սովորեցնելու այն, ինչ գուցե դասագրքերում չկա, կամ շեշտադրելու այն, ինչը կարևոր են համարում իմանալ։ Այս քայլերն աշակերտի ինքնության ձևավորումը խթանող այն գործոններն են, որոնք ավելի քիչ են ուղղորդված պետության կողմից և ավելի շատ արտացոլում են ուսուցիչների անձնական մոտիվացիան։

Հղումներ

  1. Գայանե Շագոյան, Նելլի Մանուչարյան, Հասմիկ Գրիգորյան, Եվա Հովհաննիսյան, Արմենուհի Նիկողոսյան, Աշխեն Հակոբյան, «Ուսուցչի կերպարը խորհրդայինի և հետխորհրդայինի միջև՝ մեկ դպրոցի օրինակով», «Չլսվող ձայներ. Հիշողությունն ու հետհիշողությունը բանավոր պատմություններում», https://www.academia.edu/հղումը։
  2. Scimago-ն ընդգրկում է 1996 թ.-ից ի վեր Scopus տվյալների բազայում թվարկված ամսագրերի գործունեությունը: Ապահովում է ազատ հասանելիություն, ներկայացնում է երկրների հրապարակումների վարկանիշները, https://www.scimagojr.com/journalrank.php?fbclid=IwAR2FYXQ_8CJCvbAQu2ldI6E2bXqPNsyT6B50WFEFVO5LfHOBGuAsCCFKPeM:
  3. ԵԳԱԾ «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման մրցույթ»-ի արդյունքները՝  https://drive.google.com/file/d/արդյունքներ
  4. Հարավային Կալիֆորնիայի համալսարանը 22 ակադեմիական միավորներ ունեցող (գրականություն, արվեստ, գիտություն և այլն) մասնավոր հետազոտական համալսարան է, գտնվում է Լոս Անջելեսում՝ https://about.usc.edu/:
  5. «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի տրամադրած հայագիտության դրամաշնորհ՝ https://s3.eu-west-2.amazonaws.com/egrants-docs.gulbenkian.pt/դրամաշնորհը։


Հերմինե Օհանյան


Notices








On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

From October 23 to 25, 2025, the the Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences of Armenia will hеld the International conference "Fortresses and Defensive Systems in the Ancient Near East". The opening will take place on October 23 at 11:00 a.m. in the Round Hall of the Presidium of NAS RA (24, Marshal Baghramyan Avenue)

On October 24, 2025, the book presentation with the title "Tigranakert of Artsakh: The Historical and Cultural Image in the Light of Archaeological Research" (Yerevan, Institute of Archaeology and Ethnography Press, 2025) will take place at the Round Hall of the Presidium of the NAS RA (24, Marshal Baghramyan Avenue) at 11:00 a.m.

In October 28, 2025, an informational meeting with the Committee of the "Young Scientists Support Program" will be held at the Round Hall of the Presidium of the NAS RA at 16:00

Publications in Press
17/10/2025

Գիտության շաբաթը՝ բուսաբանական այգում
1lurer.am
15/10/2025

Նոր որակի կերամիկայի ստացման գիտափորձ
1lurer.am
10/10/2025

Ստորագրվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը
hesc.am
09/10/2025

Մեկնարկել է «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի նոր պիլոտային ծրագիրը՝ «Choose Europe for Science»
hesc.am
This site has been visited
7 505 103

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:13, 24/10/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am