National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Young Scientist Tribune
Վիկտորյա Ռստակյան

ԵԳԱԾ-ի «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» հաղթող

Ամփոփվել են «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) շրջանակներում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» մրցույթի արդյունքները: ԵԳԱԾ մասնագիտական փորձագիտական խորհրդի կողմից ընտրվել և ֆինանսավորման է երաշխավորվել 15 հայտ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ներկայացնում է հարցազրույցների շարք մրցույթի հաղթող երիտասարդ գիտնականների հետ: 

Մեր զրուցակիցը ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Վիկտորյա Ռստակյանն է:

 

Ինչպե՞ս որոշեցիք դիմել մրցույթին, ո՞ր գիտական կենտրոնում պետք է անցնեք վերապատրաստում, ի՞նչ թեմայով:

- Իմ ընտրած թեման վերաբերում է բիոքայքայվող բիոհամատեղելի իմպլանտների պատրաստման համար հումքի մշակմանը: Ներկայում մեր լաբորատորիայում կենդանական ծագման ոսկորներից հումք ստանալու փորձեր ենք անում, որը կօգտագործվի իմպլանտների պատրաստման համար։ Իմպլանտները 3D տպագրությամբ են պատրաստվելու։ Արդեն կան իմպլանտների նախնական նմուշներ, որոնք պետք է «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» շրջանակներում տեղափոխեմ Իսպանիայի կերամիկայի և ապակու համալսարան, որտեղ իրականացվելու են արդեն ստացված իմպլանտների բիոհամատեղելիության և բիոքայքայվողականության ուսումնասիրությանն ուղղված մի շարք փորձարկումներ: Համագործակցում ենք պրոֆեսոր Միգել Ռոդրիգեզի հետ: 

Ո՞րն է եղել Ձեր մոտիվացիան, որը Դուք ներկայացրել եք մրցույթի հայտում: 

- Ինձ համար այս ծրագիրն ունի շատ մեծ կարևորություն: Այն հնարավորություն է տալիս այցելել և տեղում կատարել հետազոտություններ, փորձարկումներ, որոնք հնարավոր չէ իրականացնել Հայաստանում: Ծրագրի արդյունքում ակնկալում եմ համագործակցության ամրապնդում, նոր գիտելիքների ձեռքբերում և կապերի հաստատում: Հույս ունեմ, որ ձեռք կբերեմ նոր սարքավորումների հետ աշխատելու հմտություններ և կծանոթանամ ժամանակակից կիրառվող մեթոդներին, որոնք հետագայում  կներդրվեն մեր լաբորատորիայում:

 

Ինչպե՞ս եկաք գիտության ոլորտ, ի՞նչը ոգեշնչեց Ձեզ:

- Իմ ուսուցիչների, դասախոսների և գիտական ղեկավարների դերն ահռելի է գիտական ուղի ընտրելու հարցում: Համալսարանական տարիներին իմ դասախոսներից պարոն Աշոտ Բաբախանյանը լսարանում հարց ուղղեց՝ ո՞վ կցանկանար գիտնական դառնալ: Ես և ևս մեկ հոգի ձեռք բարձրացրեցինք: Հաջորդ շաբաթ արդեն հայտնվեցինք Գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական քիմիայի ինստիտուտում, որտեղ էլ հետագայում պետք է կատարեինք մեր թեկնածուական  հետազոտությունները: Ատենախոսությունը պաշտպանելուց հետո մոտ 10 տարի աշխատել եմ մասնավոր ընկերությունում՝ շարունակելով իմ գիտական հետազոտությունները: Անցյալ տարի որոշեցի ամբողջությամբ նվիրվել գիտությանը: Գիտությունը հնարավորություն է տալիս ստեղծել նորը: Երբ զբաղվում ես քո սիրելի աշխատանքով, երբեք չես ձանձրանում և հոգնում: Մենք համագործակցում ենք բազմաթիվ արտասահմանյան գիտական կենտրոնների՝  Ֆինլանդիայի Ալտոյի համալսարանի, Տալլինի տեխնիկական համալսարանի, Ռիգայի տեխնիկական համալսարանի, Իսպանիայի ապակու և կերամիկայի համալսարանի հետ: 

Եղե՞լ են հիասթափություններ: Ինչպե՞ս եք հաղթահարել դրանք:

- Հիասթափություններ միշտ էլ լինում են: Դրանք անգամ ցանկալի են: Նման իրավիճակներում մի պահ կանգ ես առնում, ետ նայում, նորովի արժևորում անցած ուղիդ և կատարած աշխատանքներդ, հետո նորից առաջ շարժվում:

Եթե չզբաղվեիք գիտությամբ, ինչո՞վ կզբաղվեիք:  

- Կզբաղվեի նաև ուսուցչությամբ: Մի քանի տարի դասավանդել եմ դպրոցում: Մեծ հաճույք է հետևել երեխաների հետաքրքրված հայացքներին:

Կբնութագրեք Ձեզ մեկ նախադասությամբ:

- Նպատակասլաց եմ, սիրում եմ անհնարինը դարձնել հնարավոր և միշտ լինել շարժման մեջ։

Ամուսնացա՞ծ եք, երեխաներ ունե՞ք:

- Երեք չքնաղ աղջիկների մայրիկ եմ։ Երեխաներիս ծնվելուց հետո մոտ 4 տարի տանն եմ եղել, զբաղվել եմ իրենց խնամքով։ Ինձ թվում էր, որ բալիկներիս հետ ոչինչ չեմ կարող հասցնել, աշխատանքի անցնելու մասին միտքը վախեցնում էր, սակայն երբ հստակ որոշում ես կայացնում, լուծումներն անսպասելի գալիս են։ Որքան ծանրաբեռնված ես լինում, այնքան շատ բան ես հասցնում։  Բոլոր մայրիկները, ովքեր ցանկություն և ձգտում ունեն, պետք է շարունակեն զբաղվել իրենց սիրելի աշխատանքով, զգան իրենց պիտանի նաև հանրության և պետության համար:

Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

- Ամեն ինչ լավ է լինելու:

Մոնիկա Երիցյան


Notices








On April 17, 2026, the Institute of Arts of NAS RA is organizing an International Scientific Conference entitled "From the History of Armenian-French Cultural Ties" within the framework of the two-month long Francophone season in Armenia

On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of the National Academy of Sciences of the Republic of Armenia will host a seminar entitled "The Role of Law in Shaping a Global Community of Shared Values (Mireille Delmas-Marty)" at 3:00 PM

On April 20, 2026, the Institute of Philosophy, Sociology and Law of NAS RA will host a seminar entitled "The French School of Geopolitics" at 2:00 PM

С 4 по 8 мая 2026г. Институты Прикладных проблем физики и Физических исследований НАН РА организуют научное мероприятие 15-й международный симпозиум и COST конференцию на тему "Оптика и её применения (OPTICS-15)"

On May 25-29, 2026, Byurakan Astrophysical Observatory after V. Ambartsumian of NAS RA organizes the international conference "Communicating Astronomy with the society" in Byurakan

On June 21-28, 2026, the Institute of Applied Problems of Physics of NAS RA is holding an international conference "Beam and Radiation, Interaction and Applications" and international scientific school ASRP "Radiation Physics" named after Academician Alpik Mkrtchyan (Yerevan and Jermuk cites)

The International Innovation Center for Nanotechnology of the CIS (IINC CIS) announces a competition for grants and internships for young scientists and specialists from the CIS in Dubna in 2026

Publications in Press
27/03/2026

Նախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ա․Նազարովի անվ․ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ
hesc.am
26/03/2026

Հայկական էթնոգենեզի գենետիկական հենքը | Բուն զրույց.գիտություն
boon.am
25/03/2026

«Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում կիրականացվի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի համակարգմամբ «WARIE» նախագիծը
hesc.am
24/03/2026

Հայաստանում գիտաշխատողների աշխատավարձը եռապատկվել է, ոլորտի ֆինանսավորումը՝ ավելի քան կրկնապատկվել
1lurer.am
This site has been visited
7 695 267

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:08, 27/03/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am