National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Young Scientist Tribune
Մարիետա Զաքարյան

ԵԳԱԾ-ի «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» հաղթող

Ամփոփվել են «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) շրջանակներում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» մրցույթի արդյունքները: ԵԳԱԾ մասնագիտական փորձագիտական խորհրդի կողմից ընտրվել և ֆինանսավորման է երաշխավորվել 15 հայտ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան սկսում է հարցազրույցների շարք ընտրված հայտերի հեղինակների հետ՝ հանրությանը ներկայացնելու համար մրցույթի հաղթող երիտասարդ գիտնականներին: 

Մեր զրուցակիցը ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Մարիետա Զաքարյանն է:

«‎Երբ լսեցի «‎Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի»‎ մասին, միանգամից որոշեցի, որ այս հնարավորությունն անպայման փորձելու եմ օգտագործել և մեկնել որևէ գիտական հաստատություն վերապատրաստման: Հայաստանի գիտնականների համար կարևոր է միշտ կապի մեջ լինել այլ երկրներում գործող գիտական կենտրոնների հետ: Դա հնարավորություն է տալիս մնալ գիտության առաջընթացի զարկերակի վրա», - ասում է Մարիետա Զաքարյանը:

Ո՞ր գիտական կենտրոնում պետք է անցնեք վերապատրաստում և ի՞նչ թեմայով: 

- Ներկայացրել եմ «‎Դժվարահալ կերամիկական նյութերի կոմպակտավորում կայծապլազմային եռակալման և ընտրողական լազերային հալեցման եղանակներով»‎ (Consolidation of Refractory Ceramic Materials by Spark Plasma Sintering and Selective Laser Melting) գիտական թեման: Ծրագրով տրվող ֆինանսավորումն ամբողջապես ծածկելու է Էստոնիայի Տալլինի տեխնոլոգիական համալսարանում վերապատրաստվելու համար անհրաժեշտ ծախսերը: Հետազոտության շրջանակներում սովորելու եմ կատարել հաշվարկներ «Thermocalc» ծրագրով: Իրականացնելու եմ այստեղ` իմ և գործընկերներիս կողմից սինթեզված հրակայուն կերամիկական փոշիների բնութագրում, այնուհետև կոմպակտավորում կայծապլազմային եռակալման և ընտրողական լազերային հալեցման եղանակներով (SPS, SLM): Վերջին փուլում իրականացնելու եմ ստացված դետալների բնութագրում և ֆիզիկական ու մեխանիկական հատկությունների ուսումնասիրում:

Ո՞րն է եղել Ձեր մոտիվացիան, որը Դուք ներկայացրել եք մրցույթի հայտում: 

- Մոտիվացիոն նամակի հիմքում դրված են եղել արդեն իսկ առկա համագործակցության մանրամասները, շոշափելի արդյունքները՝ տպագրությունները և համատեղ աշխատանքները, և այդ համագործակցությունը շարունակելու խիստ անհրաժեշտությունը: Ներկայում մեր ինստիտուտը դեռ ամբողջովին զինված չէ այն սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են նյութագիտության ոլորտում համապարփակ հետազոտություններ իրականացնելու համար: Ես ներկայացրել եմ իմ ունեցած գործուղումների արդյունքները: Ներկայացրել եմ նաև մեր և Տալլինի տեխնոլոգիական ինստիտուտի միջև բազմակողմ նոր համագործակցության պլանը: Հետազոտական պլանն ուղղված է ամրապնդելու և զարգացնելու վերամշակման պայմանների, արագ ընթացող էկզոթերմ պրոցեսների, ստացված նյութի կառուցվածքի/հատկությունների միջև կապի գործնական հմտությունները, հաշվողական մոդելավորումը և հիմնարար գիտելիքները: Այս ամենի հիմքում նպատակային կիրառությունների համար նանոկառուցվածքային նյութերի պատրաստման մեթոդների արդյունավետության զարգացումն է:

Ո՞վ է Ձեր հայտով հրավիրող կողմը:

- Հրավիրող կողմը Տալլինի տեխնոլոգիական համալսարանն է, մասնավորապես, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իրինա Հուսսաինովան: Այս մասնագետի, և, առհասարակ, այս համալսարանի ու ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի միջև համագործակցություն դեռ վաղուց կա: Իրինա Հուսսաինովան հասցրել է լինել Հայաստանում, իր ղեկավարությամբ ատենախոսական և հետդոկտորական (Postdoc) աշխատանքներ են իրականացրել Քիմիական Ֆիզիկայի ինստիտուտի մի քանի աշխատակիցներ: Այս պահի դրությամբ երկու գիտական հաստատությունների կողմից համատեղ տպագրված մոտ երկու տասնյակ գիտական աշխատանք կա բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում: Ինքս պրոֆեսոր Հուսսաինովային առաջին անգամ հանդիպել եմ Հայաստանում, իսկ վերջերս նաև Իտալիայի Պերուջա քաղաքում՝ CIMTEC 15-րդ միջազգային գիտաժողովի շրջանակներում, որտեղ հանդես էի գալիս բանավոր զեկուցումով: Իմ ներկայացրած թեման շատ հետաքրքրեց պրոֆեսորին, ով հենց այդ ժամանակ էլ ցանկություն հայտնեց համատեղ որևէ աշխատանք իրականացնել Տալլինում: Ուզում եմ նշել նաև, որ իմ ատենախոսական աշխատանքի համար Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հանդիսացել է որպես առաջատար կազմակերպություն:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք ծրագրի արդյունքներից:

- Հնարավորություն կունենամ կատարել բարձր մակարդակի գիտական հետազոտություն, վերապատրաստվել, սովորել աշխատել առաջադեմ սարքավորումներով և մեթոդներով, ծանոթանալ, թե ինչպես են մատուցում հետազոտական ծառայությունները և մասնակցել նոր փորձարարական ծրագրի: Ստացված հիմնարար գիտելիքները հնարավորություն կտան մշակելու կարգավորելի կառուցվածքով նանոչափսի կերամիկական նյութեր՝ գերազանց հատկություններով: 

Ի՞նչ նշանակություն ունեն նմանատիպ ծրագրերը երիտասարդ գիտնականների համար:

- Դրանք կօգնեն երիտասարդներին ամրապնդել և զարգացնել իրենց գիտելիքները համապատասխան ոլորտում, լրացնել առկա հմտությունները և ընդլայնել հետազոտական հորիզոնները, ինչպես նաև շարունակել իրենց կարիերան ավելի վառ գաղափարներով՝ գիտական լանդշաֆտի փոփոխությունների հստակ ըմբռնմամբ։

Մարիետա Զաքարյանը 17 գիտական հոդվածի հեղինակ է, որոնցից 12-ը՝ Web of Science, Scopus գիտաչափական շտեմարաններում ներառված, ազդեցության գործակցով ամսագրերում, 5-ը՝ տեղական ամսագրերում: Ատենախոսական աշխատանքը՝ «‎Մի շարք մետաղների թթվածնավոր միացությունների մագնեզիումա-կարբոթերմ վերականգնումն այրման ռեժիմում և W-Me (Cu, Ni, Ag) համաձուլվածքների սինթեզը)» թեմայով,  իրականացրել է ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Խառատյանի ղեկավարությամբ: Գիտական հետազոտությունների բնագավառն է մետաղների, համաձուլվածքների, կեղծ և բարձր էնտրոպիական համաձուլվածքների, կերամիկական և կոմպոզիտային նանոնյութերի, պերովսկիտների և հակապերովսկիտների սինթեզը և բնութագրումը, պինդ փուլային ռեակցիաների կինետիկայի և մեխանիզմի ուսումնասիրումը: 

Մոնիկա Երիցյան


Notices








On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

From October 23 to 25, 2025, the the Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences of Armenia will hеld the International conference "Fortresses and Defensive Systems in the Ancient Near East". The opening will take place on October 23 at 11:00 a.m. in the Round Hall of the Presidium of NAS RA (24, Marshal Baghramyan Avenue)

On October 24, 2025, the book presentation with the title "Tigranakert of Artsakh: The Historical and Cultural Image in the Light of Archaeological Research" (Yerevan, Institute of Archaeology and Ethnography Press, 2025) will take place at the Round Hall of the Presidium of the NAS RA (24, Marshal Baghramyan Avenue) at 11:00 a.m.

In October 28, 2025, an informational meeting with the Committee of the "Young Scientists Support Program" will be held at the Round Hall of the Presidium of the NAS RA at 16:00

Publications in Press
17/10/2025

Գիտության շաբաթը՝ բուսաբանական այգում
1lurer.am
15/10/2025

Նոր որակի կերամիկայի ստացման գիտափորձ
1lurer.am
10/10/2025

Ստորագրվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը
hesc.am
09/10/2025

Մեկնարկել է «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի նոր պիլոտային ծրագիրը՝ «Choose Europe for Science»
hesc.am
This site has been visited
7 505 915

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:13, 24/10/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am