National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Young Scientist Tribune
Նարե Ղազարյան

«Պետք է շարունակել մեր հնագիտական աշխատանքների արդյունքները հրապարակել ﬕջազգային ամսագրերում»

Եվ մենք վստահ ենք, որ նա այս գործում կհաջողի: Օտար լեզուներից տիրապետում է անգլերենին, ռուսերենին, ֆրանսերենին։ Ուսանողական առաջին տարիներին տարվել է հին հնդկական փիլիսոփայությամբ և գրականությամբ։ Սովորել է կարդալ սանսկրիտ [1]: Խոհեմ և զուսպ է շփման մեջ, փոքր-ինչ երազկոտ՝ հարցերի պատասխաններում: Ասպիրանտուրա ընդունվել է 2021թ.-ին։ Սովորում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում [2]՝ հնագիտություն մասնագիտությամբ։ Գիտական ղեկավարը պ.գ.թ. Արսեն Բոբոխյանն է։ Ուսումնասիրում է  «Հայաստանի ծիսական լանդշաֆտի, բրոնզ-երկաթեդարյան պաշտամունքային կոնցեպտները» գիտական թեման: Գտնում է, որ չափազանց հետաքրքիր և ﬕևնույն ժամանակ՝ սակավ ուսուﬓասիրված խնդիրներ են, որոնց հետազոտման կարիքն այսօրվա հնագիտությունը շատ ունի։

- Հայաստանի հարուստ մշակութը և ﬔր պատմության վկայությունները պետք է ինչպես հարկն է ուսուﬓասիրվեն, ներկայացվեն աշխարհին, ճանաչվեն։ Ի վերջո, Հայկական լեռնաշխարհն աշխարհի հնագիտության ﬔջ կարևոր խաչﬔրուկ է, և պատշաճ հետազոտությունների արդյունքները կարող են նոր խոսք ասել: Այս կետին հասնելու համար դեռևս շատ աշխատանք ունեմ անելու։ 

- Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

- Այսօրվա փոքրիկ Հայաստանն ընդգրկող տարածքը բնակեցված է եղել սկսած ստորին պալեոլիթից ﬕնչև ﬔր օրեր։ Պատկերացրեք, թե ինչ հնարավորություններ և հեռանկարներ կան հնագիտությամբ զբաղվողների համար և ինչ ահռելի ուսուﬓասիրման ենթակա նյութ գոյություն ունի։ Մեր ավագ սերնդի հնագետները ﬔծ ներդրում են ունեցել Հայաստանի հուշարձանները պեղելու, փաստագրելու ոլորտում, իսկ ﬔր՝ ավելի երիտասարդ սերնդի խնդիրը, կարծում եմ, այդ ահռելի քանակությամբ նյութի խորքային ուսուﬓասիրությունն է։ Ավելի կոնկրետ՝ ﬔզ այսօր հետաքրքրում է, թե որոշակի ժամանակահատվածում և որոշակի տարածքում ապրած ժողովուրդն ինչպես է մտածել, ինչով է զբաղվել, ինչպիսին է եղել նրա հոգեբանությունը, ինչ հավատալիքներ և ծեսեր է ունեցել։ 

- Ո՞ր ուղղությամբ եք մտադիր շարժվել՝ մաքուր գիտության, թե՝ առավելապես կիրառական: 

- Հնագետն ուսուﬓասիրում է մարդու անցած ճանապարհն ու ապրելակերպը` նյութական ﬓացորդների (հիﬓականում մարդու կողﬕց ստեղծված արտեֆակտերի [3]) շնորհիվ: Որոշակի խնդրի լուծման և ժամանակաշրջանի ու տեղանքի ընդհանուր պատկեր ստանալու համար օգտագործվում են գիտության տարբեր ճյուղեր, ենթաճյուղեր, որոնք բոլորն էլ կարևոր են։ Ուսուﬓասիրության համար խնդրից կախված տարբեր աշխատանքային ﬔթոդներ է պահանջվում` ճշգրիտ անալիզներից սկսած, վերջացրած մշակութային հաﬔմատություններով և վերլուծություններով: Ձգտում եմ նաև համատեղել երկու մասնագիտություններս` լուսանկարչությունն ու հնագիտությունը՝ ﬕ քանի կատալոգներ ստեղծելու համար: Հնագիտական պրոֆեսիոնալ լուսանկարչություն քիչ ունենք, հատկապես, երբ խոսքը լանդշաֆտային նկարահանուﬓերին [4] է վերաբերում: 

- Ո՞վ է ոգեշնչել մասնագիտության ընտրության հարցում: 

- Կարծում եմ ոչ ﬕայն իմ, այլև շատերի համար Հենրիխ Շլիմանն [5] այն կերպարն է, ով նոր շունչ էր հնագիտության ﬔջ։ Իր ներդրումը փոխեց ամբողջ հնագիտական ﬕտքը, շատերին ստիպեց հավատալ, որ երազանքները կարող են իրականություն դառնալ, եթե չհանձնվես և անընդհատ առաջ շարժվես քո նպատակի հետևից։ Սիրելի հնագետներից են Ռոբերտ Դրյուսը, Բրայան Ֆեյգանը, Լարս Ֆոգելինը, որոնց աշխատանքով ﬕշտ հիացել և որոնց աշխատություններից շատ բան եմ սովորել։ 

- Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել Հայաստանի զարգացման համար: 

- Կարծում եմ զարգացման և աշխարհին համընթաց քայլելու համար նախ և առաջ պետք է մոտիվացնել երիտասարդներին զբաղվելու գիտությամբ, ինչը, ցավոք սրտի, ﬔր երկրում առաժմ բավական չափով չի արվում: Գիտությունը, կարծես, հետին պլան մղված լինի։ Կուզեի ավելի շատ ներդրուﬓեր և ֆինանասավորում տեսնել հնագիտության ոլորտում։ Մյուս կողﬕց՝ երիտասարդ մասնագետներին, ովքեր ուզում են հնագիտությամբ զբաղվել, անհրաժեշտ է տիրապետել լեզուների, ինչը հնարավորություն կտա տպագրվել արտասահմանյան ամսագրերում ու մասնակցել գիտաժողովների։ Ինքս պատրաստվում եմ շատ աշխատել գիտելիքներիս խորացման ուղղությամբ, անել ինչ կարող եմ, որպեսզի մեր հնագիտությունը ինչպես հարկն է ներկայացվի աշխարհին։ 

- Ի՞նչ կարելի է սովորել հին աշխարհի մարդուց:  

- Մի քիչ երազկոտ պատասխան եմ տալու։ Մարդկությունն այսօր շատ է կտրված բնությունից, կարելի է ասել, ապրում է ռոբոտի կյանքով։ Մարդը հոգևոր էակ է, բայց այօրվա աշխարհում կորցրել է ինքն իրեն։ Զարգացում կուզեի տեսնել հոգևոր դաշտում։ Պետք է ﬕ պահ կանգ առնել ու հասկանալ՝ իրո՞ք ﬔր ընտրած ճանապարհը ճիշտն է, թե պետք է հետ նայել, հայացք գցել հազարամյակներ առաջ ապրած հասարակություններին և իրենցից սովորել կյանքի իմաստություն։ Գուցե հին աշխարհի մարդուց կարելի է սովորել համահունչ լինել բնության և Երկրի հետ։ Ինչքան առաջ ենք շարժվում, այնքան կորցնում ենք իրար և բնությունը, հոգևորը հասկանալու ունակությունը։ 

- Ո՞ւմ խորհուրդն է Ձեզ համար առաջնայինը: 

- Երբ ընկճված եմ լինում, ընթերցում եմ Կ. Յունգի [6] աշխատությունները, թերևս աﬔնալավ խորհուրդներն իր գրքերից եմ ստանում։ 

- Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը: 

Վիլիամ Բլեյքի [7] իմ սիրելի քառյակներից ﬔկը. «Տեսնել Աշխարհ ավազեհատիկի ﬔջ և Դրախտ` վայրի ծաղկի ﬔջ, Պահել Անսահմանությունը ձեռքի ափի վրա ևտեսնել  Հավերժությունն ակնթարթում»:

Հղումներ

  1. Sanskrit is a classical language of South Asia that belongs to the Indo-Aryan branch of the Indo-European languages. It arose in South Asia after its predecessor languages had diffused there from the northwest in the late Bronze Age, https://en.wikipedia.org/wiki/Sanskrit 
  2. Մասնագիտացում՝ Հնագիտություն, ազգագրություն, բանահյուսություն, էթնոսոցիոլոգիա, մարդաբանություն, վիմագրություն`  https://www.sci.am/orgsview.php?id=34&langid=1 
  3. An artifact or artefact is a general term for an item made or given shape by humans, such as a tool or a work of art, especially an object of archaeological interest. In archaeology, the word has become a term of particular nuance and is defined as an object recovered by archaeological endeavor, which may be a cultural artifact having cultural interest, https://en.wikipedia.org/wiki/Artifact_(archaeology)  
  4. Landscape photography shows the spaces within the world, sometimes vast and unending, but other times microscopic. Landscape photographs typically capture the presence of nature but can also focus on man-made features or disturbances of landscapes, https://en.wikipedia.org/wiki/Landscape_photography 
  5. Heinrich Schliemann was a German businessman and pioneer in the field of archaeology. He was an advocate of the historicity of places mentioned in the works of Homer and an archaeological excavator of Hisarlik, now presumed to be the site of Troy, along with the Mycenaean sites Mycenae and Tiryns, https://en.wikipedia.org/wiki/Heinrich_Schliemann 
  6. Carl Gustav Jung was a Swiss psychiatrist and psychoanalyst who founded analytical psychology, https://en.wikipedia.org/wiki/Carl_Jung
    William Blake, "To See a World..."
  7. To see a World in a Grain of Sand
    And a Heaven in a Wild Flower,
    Hold Infinity in the palm of your hand
    And Eternity in an hour.

    Հերմինե Օհանյան

Notices








On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

From October 23 to 25, 2025, the the Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences of Armenia will hеld the International conference "Fortresses and Defensive Systems in the Ancient Near East". The opening will take place on October 23 at 11:00 a.m. in the Round Hall of the Presidium of NAS RA (24, Marshal Baghramyan Avenue)

On October 24, 2025, the book presentation with the title "Tigranakert of Artsakh: The Historical and Cultural Image in the Light of Archaeological Research" (Yerevan, Institute of Archaeology and Ethnography Press, 2025) will take place at the Round Hall of the Presidium of the NAS RA (24, Marshal Baghramyan Avenue) at 11:00 a.m.

In October 28, 2025, an informational meeting with the Committee of the "Young Scientists Support Program" will be held at the Round Hall of the Presidium of the NAS RA at 16:00

Publications in Press
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
This site has been visited
7 518 482

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:19, 31/10/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am