National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Ruben I. Azizyan
Dr. of Medicine, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Young Scientist Tribune
Գուրգեն Սիմոնյան

«2020թ.-ի պատերազմին գիտական մակարդակում դեռևս գնահատական չի տրվել»

«Գիտական մակարդակում դեռևս գնահատական չի տրվել 2020թ.-ի պատերազմին, իսկ որքան մենք հեռանում ենք պատերազմի օրերից՝ դա անելն ավելի է բարդանում»,- պնդում է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտաշխատող Գուրգեն Սիմոնյանը: Նա մեկն է այն համարձակներից, ով կամավորագրվել է պատերազմի առաջին օրերին և հոկտեմբերի 6-ից եղել Ջրականում։

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Լիլիթ Ղազանչյանը  պատմում է, որ Գուգեն Սիմոնյանին սահմանից հետ պահելու հորդորները ապարդյուն էին. «Նրա համար օրինակ է եղել հայրը, ով արցախյան առաջին պատերազմի ժամանակ կամավորագրվել է և որպես ռազմական բժիշկ անցել մարտական ուղի»

Գուգեն Սիմոնյանը քաղաքական գիտությունների թեկնածու է,  ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող և դոկտորանտ: Դոկտորական ատենախոսության թեման է «Ազգային շահերի սիներգիայի հիմնախնդիրը Հայաստանի Հանրապետությունում, պետականաշինության և ռազմավարական քաղաքականության հայեցակարգային կառուցակարգման և իրացման համատեքստում»։

Ատենախոսության թեմայի շրջանակներում հրապարակել է շուրջ 20 հոդված՝ հայաստանյան և ռուսալեզու ամսագրերում: Նշում է, որ նպատակ ունի անգլալեզու հրապարակումներով հանդես գալ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հաշվառվող ամսագրերում:

Գիտական արդյունքի միջազգայնացման վերաբերյալ: Երիտասարդ քաղաքագետն առաջ է քաշում 2020 թ.-ի պատերազմի վերաբերյալ հատկապես միջազգային մակարդակում գիտական գնահատականներ ձևակերպելու անհրաժեշտությանը՝ նշելով. «Նույն կերպ՝ հայաստանյան գիտական կազմակերպությունների կողմից միջազգային մակարդակի գիտական գնահատական չի տրվել նաև վերջին 100 տարիների ընթացքում հայ ազգին պատուհասած պատմական իրողություններից և ոչ մեկին՝ սկսած 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունից: Հայաստանից դուրս գործող հայագիտական կենտրոններն ավելի լուրջ աշխատանք են իրականացնում և ավելի ճշգրտորեն ներկայացնում պատմական վերոնշյալ ժամանակաշրջանը, քան Հայաստանի ներսում պարփակված կենտրոնները»:

Գտնում է, որ 2020թ.-ից հետո միջազգային հանրությունը փորձում է հնարավորինս մեղմ տարբերակով անդրադառնալ այն հանգամանքին, որ Արցախյան խնդիրը [1] սկսվել է ոչ թե Արցախյան առաջին պատերազմից [2], այլ նախընթաց՝ 100 տարվա իրողություններով [3]: Նկատում է. «Դա արվում է ծայրահեղ զգուշությամբ»։

Աշխարհայացքը. «Կարևոր է հայրենաճանաչությունը և ցանկացած պահի հնարավոր պատերազմին պատրաստվածությունը»: Իր գիտակրթական գործունեությունն ամբողջությամբ ուղղված է հայրենաճանաչությանը, իսկ ինչպե՞ս է ինքը նախապատրաստվել պատերազմին: 

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տասը տարի անց՝ 2018թ.-ին դարձել է ՀՀ զինված ուժերի ինժեներային զորքերի պահեստազորի լեյտենանտ: 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին [4] նշանակվել է Ինժեներասակրավորային դասակի հրամանատար։ Պատերազմի բուն ընթացքից խոսել չի ցանկանում: Պատերազմի ծանրագույն ավարտից հետո դրա ընթացքի վերաբերյալ խոսքեր շռայլելը համարում է ավելորդ: Ընդունելի է համարում գիտության ոլորտում ասելիք ունենալը:

Աշխատանքային գործունեության ընթացքից հատկանշականն այն է, որ քաղաքագիտությունը համատեղել է ռազմական կրթական հաստատություններում աշխատանքի հետ՝ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարան [5]Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն [6]: Մասնակցել է Պաշտպանության նախարարության կազմակերպած մի շարք դասընթացների և վարժանքների:

2020թ.-ի պատերազմին Գուրգեն Սիմոնյանը կամավորագրվել է առանց հարազատների հետ խորհրդակցելու և սահման է հասել առանց նրանց իմացության: Երբ հորն այդ մասին տեղեկացրել են, նա կրկին հավաքել է հին ջոկատի մարտական ընկերներին: Մեկնել են ռազմաճակատ: Նրանց ուղին հասել է մինչև Շուշի:

Ծանոթագրություններ

  1. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ծագել է 1917թ. Ռուսաստանյան կայսրության փլուզման արդյունքում Անդրկովկասում երեք ազգային պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հանրապետությունների կազմավորման շրջանում: ՀՀ արտաքին գործերին նախարարության կայք՝ https://www.mfa.am/hy/nagorno-karabakh-issue/
  2. Արցախյան ազատամարտ (նաև գոյամարտ, պատերազմ), Արցախի հայ բնակչության պայքարը հանուն Հայաստանի հետ միացման և ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի,Վիքիպեդիա՝ https://hy.wikipedia.org/wiki/Արցախյան_ազատամարտ
  3. Հայկական տարածքների կցումը Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին՝ https://168.am/2021/09/14/1577704.html 
  4. Հայ-ադրբեջանական 3-րդ պատերազմի սկիզբը՝ 2020թ. սեպտեմբերի 27:
  5. ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
  6. Հիմնադրվել է 1994թ.-ին ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի կողմից՝ արժանանալով հայաստանյան և Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը:

Հերմինե Օհանյան


Notices








On 8-11 September, 2025, the Institute for Physical Research of NAS RA is holding the XIII International Conference on Magnetic and Superconducting Materials (MSM25) in Yerevan, Armenia

On 22–26 September, 2025, Institute for Informatics and Automation problems of NAS RA organizes the 15th International Conference on "Computer Science and Information Technologies - CSIT-2025" (Yerevan, Armenia)

On 22-26 September, 2025, the Institute of Mechanics NAS RA organizes IX international conference "Topical Problems of Continuum Mechanics" (Tsakhkadzor, Armenia)

On September 26-27, 2025 the Shirak Center for Armenological Studies of NAS RA invites you to Gyumri to participate in the 12th International Conference entitled "Historical and Cultural Heritage of Shirak: Contemporary Issues of Armenian Studies"

On October 17-18, 2025, the NAS RA, the Ministry of Education, Science, Culture and Sports of RA, the International Scientific and Educational Center of NAS RA will organize a "National Sciences, Mathematics, Technology, and Computer Science in the 21st Century: problems and solutions in the field of popularization and education" 8th Pan-Armenian Conference at the National Academy of Sciences of RA

The process of allocating full-time and part-time PhD admission slots for the 2026–2027 academic year has commenced. The deadline for application submission is October 20, 2025, at 18:00 (via Higher Education and Science Committee system: grants.hesc.am)

On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

Publications in Press
22/07/2025

Անտառների հետազոտություն և քարտեզագրում՝ նորաբաց լաբորատորիայում
1lurer.am
20/07/2025

Միջազգային գիտական դպրոց՝ խթանելու մաթեմատիկական հետազոտությունները
1lurer.am
19/07/2025

Սթրեսից դեպի կայունություն՝ նյարդահոգելեզվաբանի հետ
1lurer.am
11/07/2025

Կստեղծվի 12 հեռավար լաբորատորիա. մրցույթի արդյունքները հայտնի են
1lurer.am
This site has been visited
7 396 591

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  23:19, 30/07/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am