National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Garegin A. Tosunyan
Doctor of Law, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Young Scientist Tribune
Անուշ Հովակիմյան

«Գիտնականները պետք է գրավեն իրենց արժանի տեղը հասարակության սոցիալական սանդղակում»

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ավագ գիտաշխատող Անուշ Հովակիմյանի կարգախոսն է. «Ճշմարտության չափանիշը՝ փորձն է»:

Անուշ Հովակիմյանը Երևանից է, 35 տարեկան, մասնագիտությամբ՝ քիմիկոս:  Սովորել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում: 2009 թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի «Հոգեմետ միացությունների սինթեզի» թիվ 6 լաբորատորիայում: 2013 թ-ին պաշտպանել է «Կոնդենսված  ֆուրո[2,3-b]պիրիդինների  նոր  կենսաբանորեն ակտիվ  ածանցյալների  սինթեզը  և փոխարկումները» ատենախոսական աշխատանքը, ստացել քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Աշխատանքն իրականացրել է քիմիական գիտությունների դոկտոր Սամվել Սիրականյանի գլխավորությամբ:

Անուշն ունի 45 գիտական հոդված, որոնք տպագրվել են արտասահմանյան մի շարք հեղինակավոր ամսագրերում (Tetrahedron; Tetrahedron Lett.; Molecules; RSC Advances; Emerging Microbes and Infections; Curr. Top. Med. Chem.; Arch. der Pharm.; Mendeleev Commun.; J. Pharm. and Pharmacol.; Annals of the Brazilian Academy of Sciences; Curr. Org. Chem.; Chem. Select; Synth. Commun.; Chem. Heterocycl. Compd.; J. Heterocycl. Chem.; Arkivoc; Pharm. Chem. J.; Russ. J. Org. Chem.) և 34 թեզիս տեղական և միջազգային գիտաժողովների թեզիսների ժողովածուներում: 
   Անուշ Հովակիմյանը 2013 թ-ին ճանաչվել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ կողմից հայտարարված «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի հաղթողը «քիմիայի» բնագավառում: Իսկ 2018 թ-ին նա և Սամվել Սիրականյանը միասին արժանացել են ՀՀ նախագահի մրցանակի: Մրցույթին ներկայացվել է «Հետազոտություններ համակցված ալիցիկլո և հետերոցիկլո[c]պիրիդինների բնագավառում. քիմիական և կենսաբանական հատկությունները» վերնագրով տասներկու գիտական հոդվածների շարք` տպագրված բարձր ազդեցության գործակից ունեցող հեղինակավոր գիտական ամսագրերում:

   Գիտական համագործակցության մասին

   - Ավելի քան մեկ տասնամյակ մեր գիտական խումբը՝ Սամվել Սիրականյանի ղեկավարությամբ, համագործակցում է Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի պրոֆեսոր Աֆինա Գերոնիկակիի, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Դոմենիկո Սպինելլիի, ռուս ակադեմիկոս Վիկտոր Կարցևի, Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի պրոֆեսոր Սվետլանա Ցոգոևայի, Բելգրադի Կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Մարինա Սոկովիչի գիտական խմբերի հետ: Նրանք Եվրոպայում հայտնի մասնագետներ են քիմիայի և կենսաբանության ոլորտներում: Այս համագործակցությունների շնորհիվ իրականացրել ենք հետազոտություններ, որոնք բարձրացրել են մեր աշխատանքի որակը: Արդյունքում, համատեղ տպագրվել է ավելի քան 30 գիտական հոդված բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային պարբերականներում:
   Հայաստանում համագործակցում ենք ՀՀ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտների հետ, Երևանի պետական համալսարանի և Հայկական պետական մանկավարժական համալսարանի քիմիկոսների ու կենսաբանների հետ, ունենք համատեղ տպագրված աշխատանքներ:
   Վերջերս մեր գիտական խումբը շահել է «Առաջատար հետազոտությունների աջակցության» մրցույթում, որի շրջանակներում սկսել ենք համագործակցել նաև Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հակաբիոտիկների և հակաքաղցկեղային միացությունների սինթեզի լաբորատորիաների երիտասարդ քիմիկոսների հետ:

   Գիտական արդյունքների մասին

   - Մեր բնագավառում գիտնականի ամենամեծ հաջողությունը, արդյունքը նոր, ավելի արդյունավետ դեղամիջոցների ստեղծումն է: Մենք  սինթեզել ենք մի քանի միացություններ, որոնք, համապատասխան ֆինանսավորման դեպքում, ունեն դեղամիջոց դառնալու լավ նախադրյալներ: Օրինակ, սինթեզել ենք բարձր հակաթրոմբոցիտային ակտիվությամբ օժտված միացություն, որն իր ակտիվությամբ գերազանցել է ասպիրինին և պակաս թունավոր է: Սինթեզել ենք բարձր հակավիրուսային ակտիվությամբ միացություններ, որոնք հանդիսանում են արդյունավետ միջոց խոզի աֆրիկյան ժանտախտի դեմ: Սինթեզել ենք նաև միացություններ, որոնք ցուցաբերում են բարձր նեյրոտրոպ հատկություններ և հակացնցումային ակտիվությամբ գերազանցում են զարոնտին դեղամիջոցին և պակաս թունավոր են: Կան նաև հակաբակտերիալ ակտիվությամբ միացություններ: Այս բոլոր արդյունքները տպագրվել են արտասահմանյան հեղինակավոր, բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում: 
   
   https://www.scopus.com/authid/detail.uri?authorId=55606936000 
   https://www.researchgate.net/profile/Anush-Hovakimyan 
   https://publons.com/researcher/1708877/anush-hovakimyan/
 
   Գիտնականի վարկանիշի մասին

   - Գիտնականի վարկանիշը բարձրացնելու համար առաջին հերթին պետք է սերմանել հանրության մեջ հարգանք գիտնականի և նրա կատարած աշխատանքի հանդեպ:  Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ իր երկրի զարգացման հիմքը գիտությունն է, որ գիտնական դառնալը մեծ պատիվ է: Գիտնականն էլ իր հերթին պետք է կատարի միջազգային մակարդակի աշխատանք և ապացուցի, որ արժանի է դրան: Գիտնականները պետք է գրավեն իրենց արժանի տեղը հասարակության սոցիալական սանդղակում: Բարձրացնելով գիտնականի վարկանիշը՝ մենք կլուծենք մարդկային ներուժի խնդիրը, բանիմաց և խոստումնալից երիտասարդ մասնագետները ոչ թե կլքեն երկիրը կամ գիտությունը, այլ կմնան իրենց երկրում և կզարգացնեն այն: Մարդկային միտքն է զարգացման համար գլխավոր ռեսուրսը:
 
   Գիտության զարգացման առաջնահերթությունների մասին

   - Մեզ մոտ պետք է գերակա լինեն գիտարար ուղղությունները, օրինակ, դեղագործական քիմիան, համակարգչային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և այլն: 
   Մեր բնագավառում կիրառվող տեխնոլոգիաները քիմիա-կենսաբանական համակարգչային ծրագրերն են, որոնք էականորեն ազդում են գիտական հետազոտությունների արագացման և որակի բարձրացման վրա: Մեր հետազոտություններն էլ հարստացնում և ավելի ճշգրիտ են դարձնում նման ծրագրերը:
   Գիտության զարգացման առաջնահերթ քայլերից  է պատշաճ ֆինանսավորումը, ժամանակակից սարքավորումների, նյութերի առկայությունը: Վերջին 2-3 տարիների ընթացքում Գիտության կոմիտեի կողմից կազմակերպվել են բազմաթիվ մրցույթներ, որոնց շնորհիվ հնարավոր է եղել ձեռք բերել անհրաժեշտ ռեակտիվներ և սարքավորումներ, իսկ այս տարի պետությունը բարձրացրեց գիտաշխատողների աշխատավարձերը:
 
   ԲՈՒՀ-երի և ԳԱԱ համագործակցության մասին

   - Ինչպես կրթությունն ու գիտությունը, այնպես էլ հետազոտողն ու դասախոսը, իրար շատ մոտ լինելով հանդերձ, շատ տարբեր են և իրականացնում են տարբեր գործունեություն: Այդ համագործակցությունն ավելի իրատեսական եմ համարում փորձարարական գիտությունների ժամանակ՝ փորձարարական աշխատանքներն իրականացնել ինստիտուտներում, իսկ դասախոսությունները՝ ԲՈՒՀ-երում: Ինչ վերաբերում է PostDoc համակարգին, ապա, իմ կարծիքով, այն, միանշանակ, պետք է լինի:

   «Գիտուժ»-ի մասին

   - Ցանկացած նախաձեռնություն, որի գործունեությունն ուղղված է գիտության ոլորտի ֆինանսավորման բարձրացմանը, զարգացմանն ու հանրայնացմանը, իմ կարծիքով, արժանի է միայն գովեստի և պետք է ունենա անվերապահ աջակցություն:
 
   Գենդերային անհավասարության մասին

   - Իմ կարծիքով, գենդերային անհավասարության խնդիր մեզ մոտ չկա:  Կանայք ունեն իրենց կարևոր տեղը գիտության ոլորտում:

   Մոնիկա Երիցյան


Notices








On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

On June 12, 2025, the director of the Institute of the Physical Research (Candidate of Phys.-Math. Sci.) Pavel Muzhikyan will present a seminar on the topic "New research opportunities and collaborations" at the conference hall of Presidium of the NAS RA at 15.00

On 16-21 June, 2025, the Institute of Applied Problems of Physics of NAS RA organizes "IV International Scientific School for Radiation Physics and Related Applications named after Academician Alpic Mkrtchyan", in Yerevan

On June 26, 2025, the NAS RA, the Institute of Chemical Physics after A.B. Nalbandyan, the Scientific Technological Center of Organic and Pharmaceutical Chemistry, the Institute of Geological Sciences, the International Scientific Educational Center of NAS RA will organize a Scientific and practical conference for chemistry and geography teachers of high schools entitled"Modern Chemistry and Earth Sciences: Issues of Popularization and Teaching"

On 8-11 September, 2025, the Institute for Physical Research of NAS RA is holding the XIII International Conference on Magnetic and Superconducting Materials (MSM25) in Yerevan, Armenia

On September 26-27, 2025 the Shirak Center for Armenological Studies of NAS RA invites you to Gyumri to participate in the 12th International Conference entitled "Historical and Cultural Heritage of Shirak: Contemporary Issues of Armenian Studies"

On October 17-18, 2025, the NAS RA, the Ministry of Education, Science, Culture and Sports of RA, the International Scientific and Educational Center of NAS RA will organize a "National Sciences, Mathematics, Technology, and Computer Science in the 21st Century: problems and solutions in the field of popularization and education" 8th Pan-Armenian Conference at the National Academy of Sciences of RA

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) объявляет о проведении в 2025 году очередного Конкурса на соискание грантов и 18-й научной Стажировки для молодых ученых и специалистов из стран СНГ

Publications in Press
10/06/2025

Տրվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակ 2025–ի մեկնարկը. ո՞ր բնագավառների ներկայացուցիչները կարող են դիմել
news.am
09/06/2025

Հայաստանի գիտության արդյունավետությունը․ համեմատություն Իտալիայի հետ
infocom.am
07/06/2025

Бюраканская обсерватория день за днем
golosarmenii.am
04/06/2025

Тернистый путь и подводные камни
golosarmenii.am
This site has been visited
7 358 751

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:38, 13/06/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am