National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Young Scientist Tribune
Վերոնիկա Թորոսյան

«Արդյո՞ք Ռուսաստանը և Թուրքիան դիտարկում են եվրասիականությունը որպես պետական քաղաքականության փիլիսոփայություն»

   Սա այն հարցերից մեկն է, որի պատասխանը ձգտում է ստանալ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի 2-րդ կուրսի ասպիրանտ և նույն ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ լաբորանտ Վերոնիկա Թորոսյանը: Այս հարցադրումը միակը չէ, բայց բոլոր հարցերն էլ 1920-ականներին Եվրոպայի ռուս էմիգրանտների շրջանում ձևավորված եվրասիականությանն են անդրադառնում:

   Իսկ ի՞նչ է եվրասիականությունը և ինչո՞ւ է պետք դրան անդրադառնալ։ Վերոնիկա Թորոսյան. «Եվրասիականությունը կարելի է բնորոշել որպես փիլիսոփայական-քաղաքական հայեցակարգ։ Հիմնադիր նախահայրերն են` Ն. Տրուբեցկոյը, Պ. Սավիցկին  և Պ. Սուչինսկին։ Ժամանակի ընթացքում Ռուսաստանում եվրասիականությունը դարձել է հասարակական-քաղաքական շարժում՝ նեո-եվրասիականություն անվամբ: Հայտնի է, որ Թուրքիա այս հայեցակարգը մուտք է գործել ԽՍՀՄ փլուզումից հետո` Ռուսաստանում գաղափարախոսության էվոլյուցիայից միանգամայն անկախ։ Այդուամենայնիվ, Թուրքիայում այս գաղափարների զարգացմանը հետագայում նպաստել է Ալեքսանդր Դուգինը [1], ով թուրքերեն է թարգմանել եվրասիականության տեսությունը։ Թուրքիայում գաղափարի զարգացմանը առավել նպաստել է Բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը [2]։ Նա այն դարձրել է կուսակցական գաղափարախոսության մաս` այսպիսով քաղաքականացնելով հարցը»։
   Սակայն «Երկու առանցքները միացնելուն ուղղված Ա. Դուգինի ջանքերը` Դ. Փերինչեքի հետ համագործակցության միջոցով, երկու կողմերին ընդհանուր հայտարարի այդպես էլ չեն բերել։ Որոշ ուսումնասիրողներ գերադասում են թուրքական եվրասիականությունը համապատասխանեցնել թուրքական երեք քաղաքական գաղափարախոսություններին` թյուրքիզմին, քեմալականությանը և իսլամիզմին։  Հարցի հակասականություններից գլխավորը ռուսական և թուրքական եվրասիականության գաղափարների տարբերությունն է, ընդհուպ մինչև մրցակցայնություն։ Ռուսական եվրասիականությունը` որպես մի շարք պետություններ կապող միավոր` դրա կենտրոնական, ղեկավար միջուկ տեսնում է Ռուսաստանին։ Թուրքականի դեպքում`  Թուրքիային։ Թեման քիչ ուսումնասիրված է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը տարածաշրջանային առումով թե՛ մեկի, և թե՛ մյուսի դեպքում եվրասիականության տարածաշրջանային ազդեցության գոտում է։ Ահա’, թե ինչու է պետք անդրադառնալ այս թեմային»։
   Կարևոր է համարում ուսումնասիրել հայեցակարգի դերը ռուս-թուրքական հարաբերություններում, հատկապես՝ Հարավային Կովկասում նրանց ունեցած հակասությունների և համագործակցության համատեքստում. «Հայեցակարգի միջոցով ի՞նչ խնդիրներ են ցանկանում լուծել Ռուսաստանն ու Թուրքիան՝ անվտանգային, տնտեսական, պատմամշակութային ընդհանրություններ ունեցող ժողովուրդների մոտ նոր ինքնության ձևավորմամբ, և ինչպե՞ս է դա ազդում տարածաշրջանային այլ դերակատարների վրա»:
   «Եվրասիականության ռուսական և թուրքական հայեցակարգերը. համեմատական վերլուծություն» թեման իրականացվելու է 3 տարվա ընթացքում՝ ՀՀ գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2021» մրցույթի [3] շրջանակներում: Վերոնիկա Թորոսյանն այս ընթացքում արխիվային հետազոտություններ է իրականացնելու Ռուսաստանի Դաշնությունում: Մասնագիտական գրականություն է ուսումնասիրելու Թուրքիայում՝ Ստամբուլի համալսարաններում (Boğaziçi Üniversitesi, Bilgi Üniversitesi). «Արտերկրում այսպիսի աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը այս ծրագրի առավելություններից է»: Ի դեպ, կարծում է, որ գիտությունը պետք է լինի անաչառ, ազգային տարբերություններից վեր։
   Հավելենք, որ օտար լեզուներից տիրապետում է ռուսերենին և անգլերենին, ուսումնասիրում է թուրքերեն։ Թեման ընտրել է՝ խորհրդակցելով գիտական ղեկավարի հետ:
   Գիտական ղեկավարն է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի առաջատար գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ Վահրամ Տեր-Մաթևոսյանը, ով դասավանդում է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետում։ Սովորել է Բերգենի համալսարանում (Նորվեգիա), Լունդի համալսարանում  (Շվեդիա), Երևանի պետական համալսարանում: Եղել է այցելու դասախոս Հյուսիսային Կարոլինայի Դյուկի համալսարանում (2016թ.), և ընդհանրապես՝ ամերիկյան համալսարաններում ծավալել է գիտական ակտիվ գործունեություն: Հանդիսանում է “Contemporary Eurasia” («Ժամանակակից Եվրասիա») [4] ամսագրի գլխավոր խմբագիրը:
   Գիտական հրապարակումները տպավորիչ են, հատկապես, երբ ուսումնասիրում ենք, թե որ ամսագրերում են դրանք արվել՝ ազդեցության գործակից (impact factor – IF)  [5] ունեցող մի շարք Web of Science-յան [6] կամ Scopus-յան [7] ամսագրեր,  ինչպես, օրինակ, “Nations and Nationalism”, “Europe-Asia Studies”, “Turkish Studies”, “Middle Eastern Studies”… ցանկը հարուստ է:
   Այս հանգամանքն արժանի է հատուկ ընդգծման, քանի որ ասպիրանտական հետազոտությունների աջակցության ծրագրի մրցույթի նախապայմաններից մեկը գիտական ղեկավարի կողմից ազդեցության գործակից ունեցող պարբերականներում հրապարակումներ ունենալն էր: Իսկ ծրագրի պահանջներից մյուսն այն է, որ ծրագրի իրականացման վերջնարդյունքում ասպիրանտը պետք է գիտական ղեկավարի հետ համատեղ հոդված ունենա նույնպիսի՝ ազդեցության գործակից ունեցող պարբերականներում: Պահանջը նպատակային է:

   Հղումներ

  1. Ալեքսանդր Գելիի Դուգին (ռուս.՝ Александр Гельевич Дугин, ծնվ.՝ 1962 հունվարի 7, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս հասարակական գործիչ, փիլիսոփա, քաղաքագետ, հասարակագետ։ Քաղաքական գործունեությունն ուղղված է Ռուսաստանի և խորհրդային նախկին հանրապետությունների քաղաքական ինտեգրմանը՝ Եվրասիական միության ստեղծման միջոցով` https://hy.m.wikipedia.org/wiki/Ալեքսանդր_Դուգին
  2. Դողու Փերինչեք (թուրքերեն՝ Doğu Perinçek, հունիսի 17, 1942, Այնթապ, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ, իրավաբան և ակադեմիկ, ով եղել է Թուրքիայի «Հայրենիք» (նախկին՝ «Աշխատավորական») կուսակցության նախագահ, հայտնի հայատյաց գործիչ՝ https://hy.m.wikipedia.org/wiki/Դողու_Փերինչեք
  3. Մրցույթ ասպիրանտների և երիտասարդ հայցորդների համար՝ http://www.scs.am/am/30-03-21
  4. Ամսագրի մասնագիտական բնագավառը` Հասարակական գիտություններ I (ընդհանուր, տարածաշրջանային և համայնքային հարցեր) և Հասարակական գիտություններ II (տնտեսական և քաղաքական հարցեր)` https://viewer.joomag.com/eurasia-101/0423122001635946611?short&
  5. Journals with higher impact factor values are given status of being more important, or carry more prestige in their respective fields, than those with lower values, https://en.wikipedia.org/wiki/Impact_factor
  6. Web of Science is a website that provides subscription-based access to multiple databases that provide comprehensive citation data for many different academic disciplines, https://en.wikipedia.org/wiki/Web_of_Science
  7. Scopus is Elsevier’s abstract and citation database launched in 2004. It covers three types of sources: book series, journals, and trade journals, https://en.wikipedia.org/wiki/Scopus

   Հերմինե Օհանյան


Notices








On October 22-25, 2025, The Institute of Literature after M. Abeghyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Division of Armenology and Social Sciences of the National Academy of Sciences of the Republic of Armenia, The Institute of World Literature after A.M. Gorky of the Russian Academy of Sciences, Mekhitarist Congregation, Yerevan State University, House-Museum of Avetik Isahakian, The Fundamental Scientific Library of the National Academy of Sciences of the Republic of Armenia, invite to participate in the jubilee international conference dedicated to the 150th anniversary of Avetik Isahakyan's birth

From October 23 to 25, 2025, the the Institute of Archaeology and Ethnography of the National Academy of Sciences of Armenia will hеld the International conference "Fortresses and Defensive Systems in the Ancient Near East". The opening will take place on October 23 at 11:00 a.m. in the Round Hall of the Presidium of NAS RA (24, Marshal Baghramyan Avenue)

On October 24, 2025, the book presentation with the title "Tigranakert of Artsakh: The Historical and Cultural Image in the Light of Archaeological Research" (Yerevan, Institute of Archaeology and Ethnography Press, 2025) will take place at the Round Hall of the Presidium of the NAS RA (24, Marshal Baghramyan Avenue) at 11:00 a.m.

In October 28, 2025, an informational meeting with the Committee of the "Young Scientists Support Program" will be held at the Round Hall of the Presidium of the NAS RA at 16:00

Publications in Press
28/10/2025

Մարի Սկլադովսկա-Կյուրիի անվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կրթաթոշակային ծրագրի հայտերի ընդունում
hesc.am
27/10/2025

Արևմտյան գործընկերների աջակցությամբ ոչ պիտանի ռադիոակտիվ աղբյուրները վնասազերծվում են
1lurer.am
24/10/2025

Մեզ շրջապատող նյութերի հնարավոր վտանգները, կենսաբանությունն ու մեքենայական ուսուցումը
infocom.am
21/10/2025

Կուր-Արաքսյան մշակույթը, արտասովոր մարդիկ և նրանց կավե արձանիկները
infocom.am
This site has been visited
7 519 507

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  12:05, 03/11/2025 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2025 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am