National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Armen Sedrakian
Dr. of Phys. and Math. Sciences, Prof.
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
COVID-19
COVID-19
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն

    ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնը կորոնավիրուսային հիվանդություն կանխարգելման նպատակով արտադրում և առաջարկում է օգտագործել մի շարք իմունախթանիչ պատրաստուկներ։ 
Դրանց շարքում են․

ԿԱԹՆԱԹԹՎԱՅԻՆ ՄԹԵՐՔՆԵՐ

     «Նարինե» կաթնաթթվային մթերք։ Պատրաստվում է կաթնաթթվային բակտերիաների Lactobacillus acidophilus MDC 9602 (Ер 317/402) հիման վրա։ Պատրաստուկը լայնորեն կիրառվում է որպես բուժ-կանխարգելիչ միջոց աղեստամոքսային համակարգի տարաբնույթ խանգարումների դեպքում և կարևոր դեր ունի դիսբակտերիոզի և նրա հետևանքների, ինչպես նաև երկրորդային իմունոդեֆիցիտի ժամանակ աղիքային միկրոֆլորայի կարգավորման համար: «Նարինե» կաթնաթթվային բակտերիաները կայուն են մի շարք հակաբիոտիկների և քիմիոթերապևտիկ դեղապատրաստուկների ազդեցության նկատմամբ, օժտված են բարձր մրցակցային ակտիվությամբ մի շարք ախտածին միկրոօրգանիզմների նկատմամբ, ինչպիսիք են դիզինտերիայի, որովայնային տիֆի, սալմոնելոզի, ախտածին աղիքային ցուպիկի, ստրեպտոկոկի, ստաֆիլակոկի, պրոտեայի հարուցիչները: Նպաստում են օրգանիզմում ֆոլաթթվի, բիոտինի, C, E, P և B խմբի վիտամինների սինթեզին: Խորհուրդ է տրվում օգտագործել մեծերին և երեխաներին, սկսած 6 ամսականից:
    Արգինինով հարստացված կաթնաթթվային մերաններ։ Պատրաստուկը մշակվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում։ Արտադրվում է Lactobacillus ցեղի (2 շտամ) կաթնաթթվային բակտերիաների համակեցության արդյունքում։ Զգալի քանակներով սինթեզում է բակտերիոցիններ (ցածրամոլեկուլային պեպտիդներ, օժտված բարձր հակամանրէնային ակտիվությամբ) և արգինին ամինաթթու։ Արգինինը, մասնավորապես, մասնակցում է հակամարմինների առաջացման գործընթացին, խթանում է Т-լիմֆոցիտների արտադրությանը բարձրացնում է նեյտրոֆիլների հակամանրէային ակտիվությանը։ Խորհուրդ է տրվում կիրառել 2-րդ տիպի շաքարային դիաբետի ժամանակ։


ԲՆԱԿԱՆ ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈՒՂԵՐ

    Կտավատի յուղ։ Արտադրվում է սառը մամլման եղանակով: Առանձնանում է բազմաչհագեցած ճարպաթթուների բարձր պարունակությամբ (α-լինոլենաթթու (մինչև 60%), լինոլևաթթու (մինչև 30%), օլեինաթթու (մինչև 60%)), որոնք անհրաժեշտ են իմունային համակարգի բնականոն կենսագործունեության համար: Լայնորեն կիրառվում է բժշկության, դեղագործության և կոսմետոլոգիայի բնագավառներում: Այն  հանդիսանում է հարբուխի, երիկամների, վահանաձև գեղձի, միզապարկի, նյարդային համակարգի հիվանդությունների համալիր բուժման իմունախթանիչ և կանխարգելիչ բաղադրիչներից մեկը: Իջեցնում է զարկերակային ճնշումը, կիրառվում է որպես տղամարդկանց պոտենցիայի բարձրացման արդյունավետ միջոց:
    Չիչխանի յուղ։ Արտադրվում է սառը մամլման եղանակով: Պարունակում է մեծ քանակությամբ A, C, D, E, F և K վիտամիններ: Խթանում է մաշկի, լորձաթաղանթի և վնասված հյուսվածքների վերականգնման գործընթացները: Օժտված է կանխարգելիչ, հակաօքսիդանտային  և բջջապաշտպան ազդեցությամբ: Նվազեցնում է ազատ ռադիկալային գործընթացների ակտիվությունը և պաշտպանում բջջային և ենթաբջջային թաղանթները վնասվածքներից (ճարպալուծ կենսահակաօքսիդանտների առկայության շնորհիվ):
    Դդմի կորիզի յուղ։  Արտադրվում է սառը մամլման եղանակով: Պարունակում է մեծ քանակով A, Е, С, Р, К, Т, F և В խմբի վիտամիններ և ճարպաթթուներ, հարուստ է տարբեր միկրոտարրերով և հեշտ յուրացվող սպիտակուցներով: Օժտված է մաշկը փափկեցնող, հյուսվածքները վերականգնող, ինչպես նաև մանրէասպան և հակավիրուսային հատկություններով: Պարբերական ընդունման դեպքում բարելավում է ստամոքսի աշխատանքը և դրական ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա:
    Սև չամանի յուղ։ Արտադրվում է սառը մամլման եղանակով: Օժտված է հակաքաղցկեղային, հակահիստամինային, հակամանրէային, հակավիրուսային, հակահելմինտային, հակաօքսիդանտային, հակադիաբետիկ ազդեցություններով: Բարելավում է լյարդի և փայծաղի աշխատանքը, նվազեցնում է զարկերակային ճնշումը, խթանում իմունային համակարգը, նվազեցնում է արյան մեջ խոլեսթերինի և գլյուկոզի քանակությունը, նպաստում է նյութափոխանակությանը:


Notices
Publications in Press
30/09/2024

Գիտության շաբաթ
gituzh.am
29/09/2024

«Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նախագիծը՝ ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի նիստի օրակարգում
escs.am
29/09/2024

Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենք. Գիտուժի ու գիտական համայնքի արձագանքը
https://media-center.am/
28/09/2024

ԳԱԱ կազմում չեն լինի գիտական կազմակերպություններ, այն կդառնա խորհրդատվական մարմին
1lurer.am
This site has been visited
7 112 444

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:53, 03/10/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap - COVID-19
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am