Ս.թ. փետրվարի 23-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա «Չընդհատված ծածկագիր. հայեր» գիտական ֆիլմի ցուցադրությունը և քննարկումը
«Գիտությունն այսօր» սեմինարների շարք
Երիտասարդների շրջանում գիտության հանրայնացման նպատակով ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքը կազմակերպում է գիտական սեմինարների շարք, որոնց կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները և ավագ դպրոցների աշակերտները: 2024 թ. ընթացքում կանցկացվի թվով 8 սեմինար:
Ս.թ. փետրվարի 23-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա առաջին հանդիպումը՝ «Չընդհատված ծածկագիր. հայեր» գիտական ֆիլմի ցուցադրությունը և քննարկումը:
Որպես մոդերատորներ հանդես կգան ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը և ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը:
Սեմինարին գրանցվելու համար այցելեք տվյալ հղումը՝
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdz_A2NTb7g-IhdQV1BL0T7d8fAb8x_iQdKnLh_PZuwVNGdVg/viewform?usp=sf_link
2024 թ. դեկտեմբերին սեմինարների շարքին առավել ակտիվ մասնակցած ուսանողներն ու աշակերտները կստանան մասնակցության վկայականներ: |