National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
International cooperation
Youth programs
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Scientists of the Diaspora
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Sitemap
Announcements
24/08/2026
2026 թ․ սեպտեմբերի 25-ից «Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ը ինստիտուտի նշված լաբորատորիաների վարիչների և խմբերի ղեկավարների պաշտոնների թափուր տեղերի համար

2026 թ․ սեպտեմբերի 25-ից «Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ը ինստիտուտի նշված լաբորատորիաների վարիչների և խմբերի ղեկավարների պաշտոնների թափուր տեղերի համար հայտարարում է մրցույթ՝

  1. «Նանոկոմպոզիտային նյութերի և լցոնների» լաբորատորիա,
  2. «Ապակու-սիտալների քիմիայի և տեխնոլոգիայի» լաբորատորիա,
  3. «Հիմնային ապարների ֆիզիկաքիմիական հետազոտությունների և մշակման» լաբորատորիա,
  4. «Ալյումասիլիկատային հումքի համալիր վերամշակման և անօրգանական պոլիմերների» լաբորատորիա,
  5. «Հանքային աղերի» լաբորատորիա,
  6. «Անօրգանական կոմպոզիտային նյութերի քիմիայի և տեխնոլոգիայի» խումբ,
  7. «Ալյումին պարունակող բնական հումքի և արտադրական թափոնների վերամշակման» խումբ։

Համաձայն գիտական կադրերի ատեստավորման կարգի՝ «Գիտական կազմակերպւություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 21 դեկտեմբերի 2023 թվականի N 2298-Ն որոշման՝ մրցույթին կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ ռեզիդենտներ, (աշխատանքի իրականացման ընթացքում բնակվեն Հայաստանի Հանրապետությունում), ով՝ 

  1. ունի կազմակերպությունում իրականացվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան (նույնը խմբի ղեկավարի դեպքում).
  2. ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ, (խմբի ղեկավարի դեպքում՝ առնվազն 1 տարի).
  3. վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) համահեղինակել է բնական գիտությունների մասնագիտություններով՝ առնվազն վեց հրապարակում ՄԳՇ-ում (խմբի ղեկավարի դեպքում՝ չորս հրապարակում).
  4. վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտությունների մասնագիտություններով առնվազն չորսում հանդես է գալիս որպես առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ (խմբի ղեկավարի դեպքում՝ չի պահանջվում):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում՝ ուղղված ինստիտուտի տնօրենին,
  • ինքնակենսագրություն,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ լրացված,
  • լուսանկար (2 հատ),
  • անձնագրի և սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենները,
  • բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
  • գիտական աստիճանը և գիտական կոչումը (առկայության դեպքում) հավաստող փաստաթղթերի պատճենները,
  • հրատարակված գիտական աշխատանքների ցանկը,
  • բնութագիր վերջին աշխատավայրից,
  • տեղեկանք մշտական բնակության վայրից,
  • լաբորատորիայի (խմբի) զարգացման ծրագիր։

Դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թ. սեպտեմբերի 24-ը (ներառյալ):

Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել մեկ ամսվա ընթացքում (հայտարարությունը հրապարակելու օրվանից) հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Արղության փ. 10/2, 2-րդ նրբ, «Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ» (գիտական քարտուղարին), հեռ. +374 10-23-06-21, +374 99 838650, gmanukyan@sci.am:


Notices
Publications in Press
19/08/2026

Ակադեմիկոս Տեր-Միքայելյանի ժառանգությունը
boon.am
17/08/2026

«Տիգրանակերտի մասին գրքի ստեղծմանը զուգահեռ փոխվում էր իշխանական խոսույթն Արցախի մասին»
hetq.am
11/08/2026

Գյուտերի ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության հրավեր
hesc.am
10/08/2026

Ինչպես հիմնադրվեց Բյուրականի աստղադիտարանի Բուսաբանական այգին
aravot.am
This site has been visited
8 062 081

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:26, 24/08/2026 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - Presidium Members
Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions - International cooperation
Youth programs - Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal
Publications in Press - Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Scientists of the Diaspora
Young Scientist Tribune - Our Honored Figures - Announcements - Sitemap
© Copyright 1998-2026 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am