Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան, համապատասխան ոլորտին վերաբերվող գիտական տպագրություններ՝ այդ քվում միջազգային գրախոսվող ամսագրերում և առնվազն 10 տարվա գիտական գործունեության փորձ։
Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում՝ ուղղված ՀՀ ԳԱԱ ակադ. Լ.Ա. Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենին,
- անձնագրի և սոցիալական քարտի պատճեները,
- երկու լուսանկար՝ 3x4 չափի,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
- քաղվածք աշխատանքային գրքույկից,
- ինքնակենսագրություն,
- բարձրագույն կրթության վկայականի պատճեն,
- գիտական աստիճանը և գիտական կոչումը (առկայության դեպքում) հաստատող փաստաթղթերի պատճեները,
- տպագրված գիտական աշխատությունների ցանկը։
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերը ներկայացնել ՀՀ ԳԱԱ ակադ. Լ.Ա. Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտական քարտուղարին՝ սույն հայտարարության հրատարակման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում՝ աշխատանքային օրերին, ժամը՝ 11։00-ից 15։00։
Հասցեն՝ ք. Երևան, Օրբելի եղբ. 22, հեռ.՝ 010 27 04 41։