ՀՀ ԳԱԱ Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ ինստիտուտի անալիտիկ քրոմատոգրաֆիայի և մասսպեկտրալ մեթոդների լաբորատորիայի
- վարիչի
 
- ավագ գիտաշխատողի
 
- գիտաշխատողի
 
թափուր տեղերի համար:
    Վարիչի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, գիտական գործունեությունը ղեկավարելու հմտություն, գիտական կադրեր պատրաստելու ունակություններ և փորձառություն:
Ավագ գիտաշխատողը պետք է ունենա գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, կազմակերպի և մասնակցի գիտական թեմայի շրջանակներում կամ իրականացնի առանձին հետազոտությունների գիտական ղեկավարումը, կազմակերպի գիտական թեմայի տեղեկատվության մշակումը և վերլուծության աշխատանքները, իրականացնի հետազոտությունների արդյունքների վերլուծության և ընդհանրացման աշխատանքներ: Ունենա տվյալ ուղղությանը վերաբերող գիտական տպագրություններ, այդ թվում՝ գրախոսվող ամսագրերում:
    Գիտաշխատողը կարող է ունենալ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում, սակայն պարտադիր պահանջ է գիտական աշխատանքի փորձը և լաբորատորիայում առկա սարքավորումների վրա աշխատելու հմտությունները: Նախընտրելի է՝ ունենա գիտական տպագրություններ:
    Անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն (CV):
    Մրցույթին մասնակցության համար պահանջվող փաստաթղթերը ներկայացնել ինստիտուտի գիտական քարտուղարին հայտարարության հրապարակման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում:
    Փաստաթղթերը ներկայացնել աշխատանքային օրերին, ժամը 10:00-17:00: