National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N314 Հունվար 2018թ.
N314
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Նորություններ
Գիտաժողովներ
Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները
Լուսանկարներ
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ
Ա.Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ
Բնական գիտությունների բաժանմունք
Մասնագիտացում՝ Բուսաբանություն
Հիմնադրման տարեթիվ՝ 1938թ.
Տնօրեն՝ թղթ. անդամ, կ.գ.դ., պրոֆեսոր
Վարդանյան Ժիրայր Հմայակի
Հասցե՝ ք. Երևան 0063, Աճառյան փ. 1
Հեռախոսահամար՝ (+374 10) 621781, (+374 10) 621762, (+374 91) 450660
Էլեկտրոնային փոստ՝ botanyinst {[ at ]} sci.am
Ինտերնետային կայք՝ http://www.botany.sci.am/
Ընդհանուր տեղեկություններ

ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտն  իր գործունեության ավելի քան յոթանասուն տարիների ընթացքում գիտական կոլեկտիվի հետևողական աշխատանքի շնորհիվ դարձել է առաջատար և խոշոր գիտական հաստատություն: Ինստիտուտում հիմնարար և կիրառական նշանաության արժեքավոր հետազոտություններ են իրականացվել հանրապետության ֆլորայի, բուսական ծածկույթի, էվոլյուցիոն կարգաբանության, բույսերի ֆիզիոլոգիայի, ինչպես նաև բուսաբանական այգիներում (Երևանի, Վանաձորի և Սևանի) բույսերի ներմուծման ու կլիմայավարժեցման ուղղություններով։

Գործունեության հիմնական ոլորտներ

- Հայաստանի ֆլորայի, բուսականության և բուսական ռեսուրսների հետազոտություն;
- հիմնական անտառային համակարգերի արդյունավերության բարձրացման, բույսերի ներմուծման և կլիմայավարժեցման հիմունքների մշակում;
- բնակավայրերի կանաչապատման գիտական հիմունքների մշակում;
- Հայաստանի բուսական ծածկույթի փոփոխության դինամիկայի ուսումնասիրում` գլոբալ և համաշխարհային նշանակություն ունեցող, մասնավորապես էնդեմիկ, հազվագյուտ և ռելիկտային բուսատեսակներ պարունակող էկոհամակարգերի ի հայտ բերման և հետազոտության նպատակով:

Հիմնական արդյունքներ

- Հայաստանի ֆլորայի ուսումնասիրության արդյունքում, որն արտահայտված է «Հայաստանի ֆլորա»-ի 11 հատորներում (1954-2010 թթ.), պարզվել է, որ  Հայաստանի բուսական աշխարհը ներկայացված է անոթավոր բույսերի մոտ 3600 տեսակնեով, որոնք ընգրկված են 922 ցեղերում և 160 ընտանիքներում;
- Հրատարակվել է «Հայաստանի բույսերի Կարմիր Գրքի» (2010թ.) 2-րդ լրամշակված տարբերակը: Պարզվել է, որ ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված 452 տեսակներից բնության հատուկ պահպանվող տարածքներում աճում են 166-ը, կամ 36.7%-ը:
- Ստեղծվել է Բուսաբանության ինստիտուտի Բուսապահոցը (Հերբարիումը), ERE միջազգային ինդեքսով, որը ներկայումս պարունակում է ավելի քան կես միլիոն հերբարիումային նմուշ, այդ թվում Հայաստանի և Կովկասի տարածաշրջաններից հավաքված (մոտ 177000), ինչպես նաև աշխարհի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից հավաքված նմուշներ (մոտ 80000): Հնէաբուսաբանական հետազոտությունների արդյունքում բացահայտվել են բրածո բույսերի մի քանի տասնյակ տեղավայրեր, գիտության և ՀՀ տարածքի համար տասնյակ նոր տեսակներ:
- Ամփոփվել են Հայաստանի Բուսաբանական այգիներում ծառաբույսերի ներմուծման և կլիմայավարժեցման բազմամյա արդյունքները,  բացահայտվել էքսպոզիցիոն դենդրոհավաքածուների հարմարողականության առանձնահատկությունները, ինչպես նաև գնահատվել տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջանների (Եվրոսիբիր, Կովկաս, Արևլյան Ասիա և Հյուսիսային Ամերիկա) դենդրոֆլորաները որպես ծառաբույսերի ներմուծման հեռանկարային աղբյուր- ՀՀ ԳԱԱ Բուսաբանական այգում և նրա Վանաձորի և Սևանի բաժանմունքերում ստեղծվել է ծառերի և թփերի հարուստ հավաքածու (մոտ 1170 տեսակ):

Վերջին հայտարարություններ
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Երևանի պետական համալսարանը ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ 2018 թ. մայիսի 25-26-ին հրավիրում են միջազգային գիտաժողով «Հայաստանի Հանրապետություն - 100» խորագրով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հռչակման և Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին

ՀՀ 2018 թ. պետական բյուջեից ֆինանսավորման երաշխավորված գիտական միջոցառումների ցանկ

ՀՀ 2018 թ. պետական բյուջեից ֆինանսավորման երաշխավորված երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է կանաչ քիմիայի ոլորտում գիտահետազոտական ծրագրերի համար նախատեսված «UNESCO/PhosAgro/IUPAC» դրամաշնորհային մրցույթ: Մանրամասներին կարելի է ծանոթանալ սեղմելով այստեղ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասնակցությամբ, BSH նախագծի շրջանակներում հայտարարվել է դրամաշնորհային 3րդ մրցույթը՝ Horizon2020 ծրագրի հետ կապված բրոքերային միջոցառումներին, ինչպես նաև, Horizon2020 ծրագրի թեմատիկ մրցույթներին ուղղված նախագծերի առաջարկների մշակման նպատակով, նախապատրաստական հանդիպումներին մասնակցելու համար

Հրապարակումներ մամուլում
21/02/2018
Սերգեյ Բագրատյան. «Սա ի՞նչ նվաստացուցիչ վերաբերմունք է գիտնականի նկատմամբ»
aravot.am
21/02/2018
90 գիտնական դրամաշնորհներ ստացան գիտական հետազոտություններ իրականացնելու համար
aravot.am
20/02/2018
Արման Սահակյան. «Չինովնիկներ են պատժվել»
aravot.am
16/02/2018
Դեղագործություն սովորող ուսանողներն արդեն դեղեր են պատրաստում ոչ թե գրատախտակին, այլ իրականում
ankakh.com
15/02/2018
Լույս է տեսել «Հայ միջնադարյան ժողովրդական մշակույթի խնդիրները» գիրքը
armenpress.am
15/02/2018
Հայաստանն ու Տաջիկստանը փոխադարձ կճանաչեն գիտական աստիճաններն ու կոչումները
168.am
Կայքը հաճախել են
1 411 761

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ լոգոտիպ (սև, կապույտ)
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  23:39, 25/02/2018 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Նորություններ - Գիտաժողովներ - Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները - Լուսանկարներ - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2018, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM)
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք գրել webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: