National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
General Page About Academy Divisions Organizations Members Contact us
Vartan Gregorian
Dr., Professor
COVID-19
Structure
Presidium Members
Documents
Innovation Proposals
Publications
Funds
Conferences
Competitions
Photogallery
Videogallery
Web Resources
Other Academies
"Gitutyun" newspaper
"In the World of Science" Journal
Publications in Press
Notices
Anniversaries
Universities
News
Scientific Results
Diaspora Department presents
Young Scientist Tribune
Our Honored Figures
Announcements
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
23/04/2024
ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքն ամփոփեց 2023թ․ գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում

Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը ներկայացրեց բաժանմունքի 2023թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

Բաժանմունքի կազմում ընդգրկված են Պատմության, Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, Հրաչյա Աճառյանի անվան լեզվի, Մանուկ Աբեղյանի անվան գրականության, Արևելագիտության, Հնագիտության և ազգագրության, Արվեստի ինստիտուտները, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, «Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը: 

Բաժանմունքի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ 6 ակադեմիկոս և 15 թղթակից անդամ։ Հրատարակվել է 133 գիրք (8-ն արտասահմանում), 17 դասագիրք և ձեռնարկ, 1088 հոդված, այդ թվում՝ գրախոսվող գիտական հանդեսներում 736 (153-ն արտասահմանում), գիտաժողովների նյութերի ժողովածուներում՝ 352 (130-ն արտասահմանում), 240 թեզիս (72-ն արտասահմանում):

Անցկացվել է 31 միջազգային և 58 հանրապետական գիտաժողով: 

Ժողովի ընթացքում  ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները.

  1. «Սասունցի Դավթի կերպարը Երվանդ Քոչարի արվեստում» (զեկուցող՝  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա. Վ. Աղասյան)
  2. «Լեռնային Ղարաբաղի բարբառները» (զեկուցող՝ բ.գ.դ., պրոֆեսոր Վ. Լ. Կատվալյան)

Կարևորագույն արդյունքներ

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ

  • «Oriental Studies» (Scopus, Q1) ամսագրում հրատարակվել է Խորհրդային Հայաստանի և Արցախի օրինակով խորհրդային տարիներին ազգային-պետական շինարարության խնդիրներին վերաբերող հոդվածը, որտեղ կոնկրետ փաստերի վրա հեղինակները (Ա. Մելքոնյան, Կ. Խաչատրյան, Ի. Կրյուչկով) ցույց են տալիս, որ ՀԽՍՀ-ը և ԼՂԻՄ-ը պետականության բազմաթիվ հատկանիշներ ունեցող ազգային կազմավորումներ էին, որոնց հենքի վրա 1991թ. սեպտեմբերին կյանքի կոչվեցին հայկական երկու անկախ պետություններ՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ

  • «Հին Մերձավոր Արևելքի Օքսֆորդի պատմությունը» ("The Oxford History of the Ancient Near East") հատորաշարի չորրորդ հատորում հրատարակվել է առաջատար գիտաշխատող, պ.գ.դ. Երվանդ Գրեկյանի համահեղինակությամբ «Ուրարտուի պատմությունը», որտեղ հանգամանորեն ներկայացվել է Ուրարտուի պատմությունը՝ կազմավորումից մինչև անկումը, պետության կառուցվածքը, վարչական, տնտեսական և ռազմական կազմակերպությունը, պանթեոնը, ինչպես նաև քննվել են ժամանակագրության և էթնիկական խնդիրներին վերաբերող հարցեր։ 
  • Լայն լսարան ունեցող միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված խոշոր հրատարակչությունների ("Brill", "De Gruyter") կողմից հրատարակվել են պ.գ.դ. Ալեքսան Հակոբյանի «Հայկական աղբյուրները քրիստոնեության ներդրման մասին Կովկասյան Ալբանիայում և Ալբանիայի հարաբերությունները Հայաստանի հետ» ("Armenian Sources on the Introduction of Christianity to Caucasian Albania and Albania’s Relationships with Armenia") և «Էթնիկ իրավիճակն անտիկ և միջնադարյան կովկասյան Ալբանիայում» ("The Ethnic Situation in Antique and Medieval Caucasian Albania") գիտական հրապարակումները Աղվանքի հին և միջնադարյան շրջանի պատմության, էթնիկ պատկերի և դավանաբանական հարցերի վերաբերյալ։ Սա հատկապես կարևորվում է, քանի որ այս թեմատիկան գրեթե մեկ դար է՝ դարձել է Ադրբեջանի կողմից սեփական պատմության հնեցման, բնիկ ներկայանալու և Աղվանքի պատմամշակութային ժառանգորդության անձնագիր ձեռք բերելու քաղաքականության մաս: 

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

  • Հայ-ճապոնական արշավախմբի աշխատանքները Լեռնագոգ-1 հնավայրում ցույց են տալիս, որ Ք.ա. VIII-VII հազարամյակների սահմանին այստեղ ապրել է մի համայնք, որի բնակիչները տիրապետել են վաղ անասնապահությանը և կավաշաղախից շինություններ կառուցելու տեխնիկային: Սա ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում հայտնի վաղ անասնապահների առաջին կայան-բնակատեղիներից է. այս իմաստով Լեռնագոգ-1-ի պեղումներն ունեն կարևորագույն նշանակություն հին աշխարհում առաջին նստակյաց համայնքների հետազոտության գործում: 
  • Արտաշատ մայրաքաղաքի հայ-գերմանական արշավախմբի պեղումներից ստացված տվյալները նոր լույս  են սփռում Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաքում ընթացած տարաբնույթ մշակութային, տնտեսական և քաղաքական գործընթացների վրա, բացահայտում այդ հռչակավոր կենտրոնի՝ Մետաքսի ճանապարհով իրականացվող ընդարձակ առևտրային կապերն ու Մերձավոր Արևելքում նրա քաղաքական և մշակութային դերակատարության մանրամասները։ Առանձին արժեք է ներկայացնում Արտաշատի XVII բլրի ստորոտին բացահայտված՝ մ․թ․ II դ․ մոնումենտալ քաղաքացիական կառույցը, որն իր ճարտարապետությամբ և գործառույթով եզակի է, իսկ նրա հիմնադրումն ու ավերումն ուղղակիորեն կապվում են մայրաքաղաքում և ողջ Հայաստանում ընթացած քաղաքական զարգացումների հետ։ 
  • Գործարկվել է https://monumentwatch.org/ եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) ակադեմիական հարթակը, որն աշխարհին է ներկայացնում Արցախի մշակութային ժառանգությունը, հետևում դրա արդի վիճակին, արձագանքում ադրբեջանական վանդալիզմի դեպքերին։
  • Մոսկովյան արխիվներից ձեռք են բերվել և հետազոտվել են Խորհրդային Ադրբեջանի հուշարձանների պաշտոնական ցանկերի նկարագրերն ու ադրբեջանական իշխանությունների մշակութային քաղաքականությունն Արցախում և Նախիջևանում: 
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 18-րդ միջկառավարական նստաշրջանին, որը տեղի է ունեցել Բոտսվանայի Կասանե քաղաքում դեկտեմբերի 4-9-ի ընթացքում, «Գյումրիի դարբնության ավանդույթը» հայտը գրանցվել և ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն

  • Շարունակվել են պեղումները Ջրաձորի բրոնզ-երկաթեդարյան ամրոց-բնակավայրի տարածքում: Պեղավայրում հայտնաբերվել են բազալտե վեցանկյուն կտրվածք ունեցող պաշտամունքային սյան մնացորդներ: Պեղված նյութի մեջ գերակշռող են վաղերկաթեդարյան և ուշերկաթեդարյան խեցանոթների բեկորները։
  • Բացահայտվել է Աշոցքի սարահարթի բրոնզ-երկաթեդարյան ամրոցների համակարգը: 

ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

  • Դիտարկվել են գրաբարին բնորոշ բառաքերականական մի շարք իրողությունների համապատասխանություններ, նաև նախագրաբարյան որոշ երևույթների արձագանքներ Ղարաբաղի բարբառում, ինչը վկայում է հնագույն ժամանակներից Արցախում հայերենի գործածության մասին։ 
  • Հետազոտվել են բառապաշարի թեմատիկ մի շարք խմբերի արտահայտություններ հայերենի զարգացման տարբեր փուլերում։ Նկարագրվել են բառամիավորների իմաստները, կառուցվածքը և արտահայտման յուրահատկությունները։ Բառապաշարի թեմատիկ խմբերի քննությունը կատարվել է լեզվաբանական արդի մոտեցումներով ու եղանակներով։
  • Հայ բարբառների ուսումնասիրությունը համալրվել է Սուրմալուի, Սևերեկի, Բասենի, Նախիջևանի խոսվածքների հետազոտությամբ ու նկարագրությամբ, ներկայացվել է Շիրակի մարզի բարբառային խոսքի ընդհանուր բնութագիրը: Էական դիտարկումներ են կատարվել բարբառային առանձին միավորների հնչյունական համակարգերի վերաբերյալ: 

Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ

  • Հրատարակվել է «Армения и армяне в записках европейских путешественников. Легенды и предания эпохи раннего христианства» մենագրությունը (ղեկ.՝ բ.գ.թ. Գ. Կարագյոզյան), որով գիտական շրջանառության մեջ է դրվել հայ ժողովրդի մշակութային ժառանգության պատմության վերաբերյալ չուսումնասիրված նյութ՝  ամփոփված XI-XVIII դարերում Հայաստան այցելած մի քանի տասնյակ հեղինակների ճամփորդական գրառումներում: 
  • Հրատարակվել է «Արցախի հայկականության ակունքները և ադրբեջանական «աղվանագիտության»  կեղծիքների հերքում» աշխատությունը (ղեկ.՝ բ.գ.դ. Վ. Եղիազարյան), որում աղբյուրագիտական քննությամբ հիմնավորվում է Արցախի Գորոզճունի, Փառաճունի, Խաչյան և Խաղբյան ազնվական տների գոյությունը, համակարգված ներկայացվում են հայ հին գրականության մեջ Արցախի և արցախցիների մասին վկայակոչումները, ամբողջացվում են Արցախ աշխարհի գավառների մասին տեղեկությունները, հիմնավորապես հերքվում և բացահայտվում է ադրբեջանական կեղծիքը՝ աղվանացնելու հայ մշակույթի նշանավոր գործիչներին:

Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

  • «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանությունը որպես ՀՀ կայուն զարգացման երաշխիք» թեմայի շրջանակներում․

– բացահայտվել է, որ ժամանակին համընթաց գնալով, ազգային անվտանգությանը զգալի վնաս են հասցնում խոշորամասշտաբ, երկարատև կանխամտածված և չկանխամտածված ազդեցությունները` ինչպես դրսից, այնպես էլ ներսից, որոնք մեծ սպառնալիք են նաև շրջակա միջավայրին: Առաջարկվել է տնտեսական աճի, ռեսուրսների սպառման և շրջակա միջավայրի աղտոտվածության միջև կապի քանակական չափման գործիք` դեկապլինգի (անջատման) մեթոդ, որը պարզ է դարձնում, թե արդյոք տնտեսական գործունեությունն արդյունավետ է շրջակա միջավայրին հասցված վնասը նվազագույնի հասցնելու առումով։ 
– Հիմնավորվել է կլիմայի կանխատեսվող փոփոխություններին հարմարվողականության զարգացումը և համապատասխան ներուժի ստեղծումը, շրջանաձև տնտեսությանն անցումը, որը կարող է վերականգնել բնական համակարգերը և բարձրացնել մարդու բարեկեցությունը, ինչը կնպաստի նաև գլոբալ խնդիրների լուծմանը, որը պետք է հանձն առնի կառավարությունը։

  • «Հանքարդյունաբերության զարգացման հեռանկարներն ու Հայաստանի Հանրապետությունում վերջնական արտադրանքի ստացմանն ուղղված միջոցառումների մշակման հնարավորությունները» թեմայի շրջանակներում.

- մշակվել է ՀՀ-ում հանքարդյունաբերական վերջնական արտադրանքի ստացմանն ուղղված միջոցառումների ներդրման փաթեթ։
–Կայուն հանքագործական արդյունաբերության տեսանկյունից միջազգային փորձի վերլուծության արդյունքում հիմնավորվել է օրենսդրական փոփոխությունների շրջանակը։

Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ

  • Իրականացվել է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ փիլիսոփայական-քաղաքական մտքի ականավոր գործիչներ Լ. Շանթի, Մ. Օրմանյանի, Մ. Մամուրյանի աշխատությունների ուսումնասիրությունը:
  • Լույս է տեսել Ֆրանսերեն-հայերեն իրավաբանական եզրույթների բառարանը (հեղինակ՝ Է. Օրդուխանյան): 
  • Տպագրվել են «Գանձանակ հայ քաղաքագիտական մտքի և Հայաստանի քաղաքական պատմության» 4-րդ, 5-րդ և 6-րդ պրակները, որոնցում ներկայացվել և համապարփակ քննության են ենթարկվել հայ երկրառազմավարական մտքին, արմենոցիդի ներքին և արտաքին ծալքերին և «Հայկական խաչմերուկին» վերաբերող հարցերը հայ քաղաքական մտքի շրջանակներում (գլխ. խմբագիր՝ ք.գ.դ., պրոֆեսոր Լ.Ղ. Շիրինյան):
  • Իրականացվել են ՀՀ-ում խորհրդարանական կառավարման համակարգի զարգացման, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մշակման վերաբերյալ համապարփակ հետազոտություններ՝ հաշվի առնելով միջազգային արդյունավետ փորձը և ՀՀ առանձնահատկությունները:

Արվեստի ինստիտուտ

  • Առաջին անգամ իրականացվել է Հովհաննես Չեքիջյանի կյանքի ուղու, կատարողական գործունեության, խմբավարական և դիրիժորական արվեստի համակողմանի ուսումնասիրություն, ներկայացվել է նրա բացառիկ ներդրումը հայ երգչախմբային արվեստի զարգացման գործում, բացահայտվել են Հովհաննես Չեքիջյանի խմբավարական և դիրիժորական արվեստի կատարողական առանձնահատկությունները:
  • Ուսումնասիրվել է ճարտարապետ Հովհաննես Քաջազնունու ստեղծագործական գործունեությունը, շրջանառության մեջ են դրվել նրա մասնագիտական գործունեությանը վերաբերող հոդվածներ և արխիվային վավերագրեր: 

Կիրառական արդյունքներ

Արևելագիտության ինստիտուտ

  • ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը տարբեր երկրների, և, մասնավորապես, մերձավորարևելյան երկրների դիվանագիտական և գիտական շրջանակների ներգրավմամբ փորձ է կատարվել ձևավորել գիտական դիվանագիտության և հանրային դիվանագիտության հարթակներ, որտեղ քննարկվել են տարածաշրջանային արդի հիմնահարցերը, դրանց ազդեցությունը Հարավային Կովկասում:  
  • Կազմակերպվել են ՀՀ, այնպես էլ մերձավորարևելյան երկրների դեսպանների, դիվանագիտական և պետական ծառայության այլ ներկայացուցիչների ներգրավմամբ գիտական միջոցառումներ։
  • Հրատարակվել է Թ. Ամրյանի՝ (համահեղինակությամբ Վ. Ոսկանյանի) Քրդերենի դասագրքի առաջին հատորը:
  • Տպագրվել են ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի «Բանբեր Արևելագիտության ինստիտուտի» և «Ժամանակակից Եվրասիա» գրախոսվող պարբերականների երկու համարները: Տպագրված աշխատությունների մեկ երրորդը ստացվել է արտերկրից: Բացի այդ, պարբերականները տեղ են գտել նաև միջազգային այնպիսի հայտնի գիտատեղեկատվական շտեմարաններում, ինչպիսիք են ErihPlus, DOAJ, РИНЦ, Dimentions։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

  • «Կիրառական ազգագրության» խումբն իրականացրել է տարատեսակ հետազոտական և վերլուծական ենթածրագրեր՝ էթնիկ, կրոնական, լեզվական, հասարակական խմբերի  ինքնությունների պահպանության, ձևափոխման, դրանց հասարակական, քաղաքական, մշակութային, գաղափարական պատճառների, ինչպես նաև անհատական, հասարակական, կոլեկտիվ հիշողության ձևավորման մարդաբանական օրինաչափությունների և քաղաքականության շուրջ: Խմբի կողմից ներկայացվել են մասնագիտական կարծիքներ ՀՀ կառավարությանը և ԿԳՄՍ նախարարությանը: 
  • Կիրառական մարդաբանության խմբի կողմից վերլուծվել է ադրբեջանահայ փախստականների նկատմամբ Հայաստանի իշխանությունների  քաղաքականությունը:   
  • Ինստիտուտի արխիվի աշխատակիցների նախաձեռնությամբ ստեղծված iae-archive.am կայքում ներկայացվել է հայկական ձեռագրերին նվիրված ալբոմի էլեկտրոնային հրատարակությունը և առցանց "Home Saint Manuscripts" ցուցահանդեսը:   
  • Գործարկվել է «Հայաստանի 100 հնագիտական հուշարձանները» ինտերակտիվ կայքը (https://ama100.am/)` Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ համատեղ:
  • Վերականգնվել, հետազոտության ու թանգարանացման համար նախապատրաստվել են 26 հուշարձաններից հայտնաբերված տարբեր դարաշրջանների գտածոներ։
  • Հնագիտական գտածոների թանգարանացման հիման վրա կազմակերպվել են ցուցադրություններ Գյումրիում, Իջևանում, Վանաձորում և Երևանում: 
  • Դաշտադեմի և Տավուշի ամրոցների պեղումներով հայտնաբերված ճարտարապետական կառույցների հիման վրա իրականացվել են վերականգնման և թանգարանացման նախագծեր։
  • Հնագիտական փորձաքննությունների շնորհիվ մի շարք օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (Հատիսի ամրոցը, Արտանիշ 9 բնակատեղին և այլն): 
  • Հատիս լեռան գագաթին հայտնաբերված ամրոցի փրկարարական պեղումներով բացահայտվել են ոչ միայն հուշարձանի ճարտարապետական հորինվածքը և շինարարական տեխնիկան, այլև այս պահին ձեռք բերված տվյալները թույլ են տալիս հնավայրը թվագրել նեոլիթ-էնեոլիթյան, բրոնզ-երկաթեդարյան, անտիկ և հիմնականում՝ միջնադարյան ժամանակաշրջաններով։ 
  • Ինստիտուտը ԿԳՄՍՆ է ներկայացրել Տիրինկատարի հուշարձանախումբը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու համար ծրագիր։ Այն արժանացել է հավանության, այժմ ընթանում են համապատասխան աշխատանքները: 
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ներկայացուցչական ցանկում ընդգրկվելու նպատակով ներկայացվել են «Վարդավառ․ ջրի տոն» և «Տոլմա պատրաստելու և կիրառման ավանդույթը» ծրագրերը։ Դիմում-առաջարկ է ներկայացվել «Ժենգյալով հացի պատրաստման և կիրառման ավանդույթն Արցախի Հադրութի շրջանից բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանածների սոցիալական պրակտիկաներում» տարրն անհապաղ պաշտպանության ենթակա ոչ նյութական մշակութային արժեքների ՀՀ ազգային ցանկում ներառելու վերաբերյալ:
  • «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպության հետ համագործակցության շրջանակում՝ Վիքիպեդիա էլեկտրոնային հարթակում տեղադրվել են 12 նոր և խմբագրվել 100-ից ավելի հոդվածներ:

Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ

  • Կազմվել է «Հայոց պատմության դրվագներ (V-VII դարեր)» ժողովածուն։ Այն ներկայացնում է հայ պատմիչների երկերում արձանագրված իրադարձությունները, որոնք վճռորոշ են եղել մեր ժողովրդի պատմության համար: 
  • Թվայնացվել են Թումանյանի «Սուտասանը» հեքիաթի շուրջ 500 բարբառային տարբերակներ:   
  • Հրապարակման են պատրաստվել «Նոր բառեր»-ի մեկական պրակներ՝ արդի գրական արևելահայերենի և արևմտահայերենի գործառական տարբերակներից քաղված նյութի ընդգրկումով:
  • Հրապարակվել է «ՀՀ ԳԱԱ ԼԻ Տեղեկագիրք 2022» գիրքը: 

ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

  • «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանությունը որպես ՀՀ կայուն զարգացման երաշխիք» թեմայի շրջանակներում առանձնացվել են հետևյալ առաջնայնությունները․

– երկրորդային ջրօգտագործում  
– կլիմայի կանխատեսվող փոփոխություններին հարմարվողականության զարգացումը և համապատասխան ներուժի ստեղծումը
– գծային տնտեսությունից անցում շրջանաձև տնտեսության 
– Սևանա լճի աղտոտումը կանխելու համար առաջարկվում է Արփա, Որոտան գետերի, Կեչուտ, Սպանդարյան ջրամբարների ջրհավաք ավազաններից Սևանա լիճ թափվող աղտոտող նյութերի քանակական աճը բացառելու համար կառուցել Կեչուտ և Սպանդարյան ջրամբարների շուրջ 100-200մ լայնությամբ սանիտարապաշտպանիչ շերտ։

  • «Հանքարդյունաբերության զարգացման հեռանկարներն ու Հայաստանի Հանրա-պետությունում վերջնական արտադրանքի ստացմանն ուղղված միջոցառումների մշակման հնարավորությունները» թեմայի շրջանակներում առաջարկվել է.

- հանքարդյունաբերության ոլորտի ներդրումային գրավչության բարձրացման միջոցառումներ, նորարարությունների ներդրման որոշ ուղղություններ և միջոցառումներ
- ՀՀ-ում հանքային ռենտայի մեծության հաշվարկի նպատակով նոր մեթոդաբա-նություն: 

  • «Ռազմավարական պլանավորման հայեցակարգային մոտեցումներն ու ազգային քաղաքականության մշակման անհրաժեշտությունը» թեմայի շրջանակներում առաջարկվել է ՀՀ-ում ընդունել ռազմավարական պլանավորման մասին մեթոդական բնույթի փաստաթուղթ (որոշում, օրենք, մեթոդաբանություն), որը կկանոնակարգի ռազմավարական պլանավորման ոլորտում պետական քաղաքականության համակարգված միջոցառումները՝ ուղղված ՀՀ ազգային շահերի պահպանմանը, սոցիալ-տնտեսական զարգացման և ազգային անվտանգության ապահովման երկարաժամկետ նպատակների սահմանմանը։ 
  • «Տնտեսական աճի հայաստանյան մոդելը և դրա սոցիալ-տնտեսական հետևանքները» թեմայի շրջանակներում կիրառական առաջարկությունն է ստեղծել միջավայր՝ աստիճանաբար բարձրացնելով ՀՆԱ կառուցվածքում արդյունաբերության մասնաբաժինը, ինչպես նաև դիվերսիֆիկացնել ծառայությունների ոլորտը։
  • «ՀՀ նորարարական տնտեսության զարգացման  հեռանկարները թվային փոխակերպումների համատեքստում»  թեմայի շրջանակներում առաջարկվել է մշակել զբոսաշրջային կլաստերի զարգացման հիպոթետիկ մոդել։
  • «Աշխատանքի շուկան՝ որպես գործարար միջավայրի բարգավաճման քաղաքականություն» թեմայի շրջանակներում առաջարկվել է զբաղվածության խնդիրների լուծման համար կազմակերպել ՏՀՏ ոլորտում վերապատրաստման ծրագրեր, դասընթացներ, հատկապես չապահովված խավի բնակչության համար։ Էներգետիկ ոլորտում աշխատուժի ավելացման համար անհրաժեշտ է մշակել ՀՀ զարգացման էներգետիկ ծրագիր մանրակրկիտ փուլերով և զարգացման իրական ժամանակահատվածով, ինչը հնարավորություն կտա հստակություն մտցնել աշխատաշուկայում, ինչպես նաև մասնագիտությունների ձևավորման հարցում: 

ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ

  • Ինստիտուտի կիրառական աշխատանքների արդյունքներն արտացոլվել են Պետաիրավական ուսումնասիրությունների բաժնի գիտաշխատողների՝ ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանձնաժողովի կազմում ակտիվ աշխատանքներում, ՀՀ Փաստաբանների պալատի, Փաստաբանական դպրոցի հետ համատեղ իրականացված կիրառական հետազոտություններում: 

Արվեստի ինստիտուտ

  • Հրատարակվել է «Արվեստի պատմություն. կերպարվեստ» եռամաս դասագրքի երրորդ հատորը: 
  • Հայ ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի կյանքի, ստեղծագործական, կատարողական ու երաժշտական-հասարակական գործունեության ուսումնասիրության արդյունքները զեկուցվել են «Արամ Խաչատրյան - 120» խորագրով միջազգային գիտական գիտաժողովում:
  • Կազմակերպվել է «Վիլյամ Սարոյանը և արվեստը» միջազգային գիտաժողովը (17-18 նոյեմբերի, 2023), որտեղ առաջին անգամ քննության է առնվել արվեստի ու գրականության փոխառնչությունների հարցը՝ Սարոյանի ստեղծագործության օրինակով: 


ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
23.04.2024թ.

Photogallery

Notices








On April 23, 2024, at 10:30, the Annual General Meeting of NAS RA on the main results of the scientific and scientific-organizational activity of the National Academy of Sciences of the Republic of Armenia for 2023 will be held. The Annual General Meetings of the Divisions of Sciences will be held on April 22 at 10:00

The Institute of Physical Research of NAS of Armenia in collaboration with the IPR Armenia Optica Student Chapter have announced a photo contest entitled "Light through the Eyes of a Photographer" dedicated to the International Day of Light. The registration deadline for the competition is May 1

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

On April 5 2024, a seminar on the topic "Advanced channeling Technologies: Strong external Electromagnetic fields to guide charged and Neutral Beams" will be held at the conference hall of the NAS RA Presidum which will be presented by professor of the Institute of Nuclear Physics (Italy) Sultan Dabagov

On April 1st 2024, a seminar on the topic "Magnetometry with nuclear spin-polarized 14N in NV centers in diamond" will be held at the conference hall of the RA NAS Presidium which will be presented by professor of the University of Latvia Marcis Auzinsh

The Shirak Center for Armenological Studies of NAS RA is starting to publish the 1 (27) volume of the "Scientific Works" journal for 2024. Priority is given to articles in English and Russian. The deadline for receiving articles is March 1, 2024

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Publications in Press
26/04/2024

Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահ
armenpress.am
25/04/2024

Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա Անդրեասյան
1lurer.am
23/04/2024

Վերջին 3 տարիներին գերատեսչություններից որևէ պատվեր չի իջեցվել Ակադեմիային. ԳԱԱ-ն ամփոփեց 2023 թ. արդյունքները
news.am
19/04/2024

«Ուսումնասիրության արդյունքները կարող են հուսալի հիմք դառնալ Հովհաննես Չեքիջյանի կատարողական գործունեության հետագա հետազոտությունների համար»
aravot.am
This site has been visited
6 964 241

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  17:32, 03/05/2024 Top
General Page - About Academy - Divisions - Organizations - Members - Contact us - Structure - COVID-19
Presidium Members - Documents - Innovation Proposals - Publications - Funds - Conferences - Competitions
Photogallery - Videogallery - Web Resources - Other Academies - "Gitutyun" newspaper - "In the World of Science" Journal - Publications in Press
Notices - Anniversaries - Universities - News - Scientific Results - Diaspora Department presents - Young Scientist Tribune
Our Honored Figures - Announcements - Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2024 All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am