National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
General Page About Academy Organisations Members Contact us
"Gitutyun" newspaper
N311 October 2017
N311
Structure
Divisions
Presidium Members
Documents
News
Conferences
All Publications in Press
All Announcements
Photogallery
"Gitutyun" newspaper
Funds
Anniversaries
Publications
Web Resources
Other Academies
Universities
Lindau Nobel Laureate Meeting
Sitemap
News
22/09/2017
Գիտական հանրությունը հանդիսավորությամբ նշեց վաստակաշատ պատմաբան Վլադիմիր Բարխուդարյանի 90-ամյա հոբելյանը

    Սեպտեմբերի 22-ին գիտական հանրությունը ՀՀ ԳԱԱ-ում հանդիսավորությամբ նշեց վաստակաշատ պատմաբան, հայագիտության բնագավառի ճանաչված կազմակերպիչ, գիտության վաստակավոր գործիչ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի 90-ամյակը: ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում բացվեց ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի անվան սրահը: Սրահում պահվելու է Բարխուդարյանի ամբողջ գրաֆոնդը: Սրահը ծառայելու է  գիտաժողովների, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի «Հայ գաղթավայրերի և Սփյուռքի բաժնի» նիստերի անցկացմանը: 

22092017-2b.jpg
    Սրահի բացմանը հաջորդեց հանդիսավոր նիստ: «Այսօր մենք հավաքվել ենք` նշելու ականավոր գիտնական, փայլուն մարդու 90-ամյակը: Մենք նորից ենք հիշում Վլադիմիր Բարխուդարյանի գործերը, նրա մարդկային ամենանուրբ գծերը, նրա հզոր, հսկա ծառայությունը, որ մատուցել է մեր հանրապետության համար, հատկապես Գիտությունների ազգային ակադեմիայի համար: Նրա ամբողջ կյանքը նվիրված էր Գիտությունների ազգային ակադեմիային: Մեզ համար այսօր շատ դժվար է, որ նա չկա: Մենք զգում ենք նրա պակասը, նրա խորհուրդների կարիքը, նրա նվիրվածությունը մեր բոլորի նկատմամբ»,- իր ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս  Ռադիկ Մարտիրոսյանը:

22092017-1b.jpg
    «Բարխուդարյանը վիթխարի վաստակ ունեցող պատմաբան էր, և այդ մասին վկայում են և իր գրքերը, և  գրախոսական կարծիքները, և այն պարգևները, որ նա ստացել է իր գիտական աշխատությունների համար: Նա շատ ջանք ու եռանդ է ներդրել, որպեսզի ակադեմիայում գիտական գործընթացը կազմակերպվի բարձր արդյունավետությամբ, իսկ հայագիտությունը զարգանա պատշաճ մակարդակով»,- ասաց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը:

    «Մեր` պատմաբաններիս պատկերացմամբ Գիտությունների ակադեմիան ունի պատմություն, որը երկու մասի կարելի է բաժանել` մինչբարխուդարյանական ակադեմիա և հետբարխուդարյանական: Երբ որ սև ամպեր են կուտակվել ակադեմիայի գլխին, Բարխուդարյանը միշտ առաջին շարքում է եղել, պայքարել է և միշտ հաջողել է: Մենք պարտավոր ենք հետբարխուդարյանական շրջանում ակադեմիան պահել այն նույն բարձրության վրա, ինչպիսին Բարխուդարյանի ժամանակ կար: Սա մեր պարտքն է. ազգային արժեքը պիտի պահել»,- ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

22092017-3b.jpg
    Ընթերցվեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի և ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձները: Ցուցադրվեց «Մի կյանքի պատմություն. Վլադիմիր Բարխուդարյան» ֆիլմը և ներկայացվեցին «Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյան-90» (նյութերի ժողովածու, Եր., 2017), «Բարխուդարյան Վ.Բ., Ֆեոդալական հողատիրությունը Հայաստանում 9-11-րդ դդ.» (Եր., 2017) գրքերը:

    Հնչեցին ջերմ խոսքեր ակադեմիկոս Բարխուդարյանի աշակերտների և գործընկերների կողմից: Առաջարկվեց Բարխուդարյանի ծննդավայրի` Աղքյորփի գյուղի միջնակարգ դպրոցն անվանակոչել Վլադիմիր Բարխուդարյանի անունով:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
22.09.2017թ.

Latest Announcements
Publications in Press
14/11/2017
ԳԱԱ նախագահը` միանգամից դոկտոր դառնալու մասին
aravot.am
09/11/2017
Դժվարություն կունենանք առաջին 4 տարիներին. Ռադիկ Մարտիրոսյանը՝ տարկետման իրավունքի սահմանափակման մասին
tert.am
09/11/2017
Մեկի խնդիրների լուծումը մյուսի հաշվին չպետք է լինի. Ռադիկ Մարտիրոսյան
slaq.am
08/11/2017
Գիտնականների և մասնավոր հատվածի համագործակցության մշակույթը դեռ ձևավորված չէ. Գևորգ Վարդանյան
panorama.am
08/11/2017
Главный Объект Исследований - Грибы
golosarmenii.am
08/11/2017
«ԳԱԱ շենքը տաճար է, ո՞վ է տեսել եկեղեցին վաճառվի»
aravot.am
This site has been visited
1 328 741

times since 01.01.2005
National Academy of Sciences of the Republic of Armenia
NAS RA Logo (black, blue)
Top Website last updated on:  15:37, 17/11/2017 Top
General Page - About Academy - Organisations - Members - Contact us - Structure - Divisions
Presidium Members - Documents - News - Conferences - All Publications in Press
All Announcements - Photogallery - "Gitutyun" newspaper - Funds - Anniversaries - Publications
Web Resources - Other Academies - Universities
Lindau Nobel Laureate Meeting - Sitemap
© Copyright 1998-2017, All Rights Reserved.
Website is created and supported by Academical Scientific Research Computer Network of Armenia (ASNET-AM)
For any suggestions write to webmaster {[ at ]} sci.am